Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշինքային սառեցում. Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս փուլում Հայաստանը չի նախատեսում ամբողջությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, Iz.ru-ին ասել է երկրի խորհրդարանի խոսնակ Մովսես Հարությունյանը, բայց միևնույն ժամանակ Երևանը դեռ չի ծրագրում ապասառեցնել իր մասնակցությունը կազմակերպությունում։ Միաժամանակ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է կառույցի լիիրավ անդամ։ Փորձագետների կարծիքով, Հայաստանը կարող է ապագայում վերադառնալ կազմակերպությանը, քանի որ Երևանն անվտանգության այլ երաշխավորներ չունի։

Վերջին շրջանում Երևանի ընտրած արտաքին քաղաքական կուրսից դժգոհ քաղաքացիների թիվը գնալով ավելանում է, Iz.ru-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Կառավարության ներկայացուցիչները հաճախ հանդես են գալիս Եվրամիության հետ սերտ համագործակցության օգտին, սակայն վերջերս նրանք սկսել են [խորհրդարանում] քննադատել մի քանի կուսակցությունների, որոնք ստորագրություններ էին հավաքում ԵՄ-ին միանալու հանրաքվեի համար: Ինչպե՞ս կարող է հանրաքվեն լուծել այդ հարցը, եթե ԵՄ-ում ոչ ոք պատրաստ չէ ընդունել Հայաստանին»,- ասել է պատգամավորը` ավելացնելով, որ, համենայնդեպս, երկրի լիակատար դուրս գալը ՀԱՊԿ-ից, այսպես թե այնպես, ենթադրում է անվտանգության նոր երաշխավորի որոնում։ «Բայց այդպիսի երաշխավոր չկա։ Եվ, հետևաբար, անհասկանալի է Հայաստանի ղեկավարության ներկայիս դիրքորոշումը։ ՀԱՊԿ-ի հետ վիճելի հարցերը պետք է լուծվեն կազմակերպության հետ միասին: ՀԱՊԿ-ի կողմից դիրքորոշումը միանշանակ է, ուստի այս բոլոր խնդիրները լուծելու համար երկխոսությունը պետք է բաց լինի»,-  ավելացրել է նա։

Պատգամավորի խոսքով, հենց երաշխավորի բացակայության պատճառով էլ Հայաստանը դեռ կշարունակի համագործակցել ՀԱՊԿ-ի հետ այն ձևաչափով, որը կա ներկայումս, իսկ ապագայում անգամ կարող է նույնիսկ վերադառնալ կազմակերպություն: Իրավիճակը կարող է փոխվել արդեն հաջորդ տարի,Iz.ru-ին ասել է քաղաքագետ Իքբալ Դուրրեն։ «Կարծում եմ, որ հաջորդ տարի աշխարհում լարվածությունը կտեղափոխվի Մերձավոր Արևելք՝ Իրան։ Հայաստանին անվտանգության երաշխիքներ են պետք: Նա չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ֆրանսիան չի կարող հանրապետությանն անվտանգության երաշխիքներ տրամադրել, կարծում եմ, որ այսպես թե այնպես Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ»,- հավելել է նա։

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հավակնություններն անհիմն են, Iz.ru-ին տված հարցազրույցում նշել է Ապպլիկատա ռազմավարական որոշումների կենտրոնի (Ղրղզստան) տնօրեն Կուբաթբեկ Ռախիմովը։ Նրա խոսքով, ներկայիս սառեցված վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը փոփոխություններ չի կատարել սահմանադրության մեջ և չի հանել Ղարաբաղի հիշատակումը, ինչպես նաև մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։

«Դրանից հետո սառեցման շրջանը կավարտվի։ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից, քանի որ դա լուրջ հետևանքների կունենա իշխանության համար, քանի որ երկրում որոշ մարդիկ կտրականապես դեմ են Երևանի արտաքին քաղաքականության նման շրջադարձերին»,- ավելացրել է նա։

Չպետք է մոռանալ, որ Գյումրիում և Երևանում ռուսական ռազմաբազա է տեղակայված 1995 թվականից, և 2010 թվականի պայմանագրերով այն հանրապետության տարածքում կմնա մինչեւ 2044 թվականը։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով, ավելի վաղ ասել էր Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համեմատելի իրական այլընտրանքներ չկան»,- ընդգծել էր նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմՄահացած 19-ամյա Նարեկի լուսանկարներըԽաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքումԽուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» տարբեր գրասենյակներում. շուրջ 14 անձ բերման է ենթարկվելԲերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ. Գոհար Մելոյան Վթար՝ ԵրևանումՓաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ Արտակարգ դեպք՝ Երևանի բանկերից մեկումՄիացյալ Նահանգները ընդունել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ներուժը դիտարկում է որպես իր ակտիվ
Ամենադիտված