ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշինքային սառեցում. Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս փուլում Հայաստանը չի նախատեսում ամբողջությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, Iz.ru-ին ասել է երկրի խորհրդարանի խոսնակ Մովսես Հարությունյանը, բայց միևնույն ժամանակ Երևանը դեռ չի ծրագրում ապասառեցնել իր մասնակցությունը կազմակերպությունում։ Միաժամանակ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է կառույցի լիիրավ անդամ։ Փորձագետների կարծիքով, Հայաստանը կարող է ապագայում վերադառնալ կազմակերպությանը, քանի որ Երևանն անվտանգության այլ երաշխավորներ չունի։

Վերջին շրջանում Երևանի ընտրած արտաքին քաղաքական կուրսից դժգոհ քաղաքացիների թիվը գնալով ավելանում է, Iz.ru-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Կառավարության ներկայացուցիչները հաճախ հանդես են գալիս Եվրամիության հետ սերտ համագործակցության օգտին, սակայն վերջերս նրանք սկսել են [խորհրդարանում] քննադատել մի քանի կուսակցությունների, որոնք ստորագրություններ էին հավաքում ԵՄ-ին միանալու հանրաքվեի համար: Ինչպե՞ս կարող է հանրաքվեն լուծել այդ հարցը, եթե ԵՄ-ում ոչ ոք պատրաստ չէ ընդունել Հայաստանին»,- ասել է պատգամավորը` ավելացնելով, որ, համենայնդեպս, երկրի լիակատար դուրս գալը ՀԱՊԿ-ից, այսպես թե այնպես, ենթադրում է անվտանգության նոր երաշխավորի որոնում։ «Բայց այդպիսի երաշխավոր չկա։ Եվ, հետևաբար, անհասկանալի է Հայաստանի ղեկավարության ներկայիս դիրքորոշումը։ ՀԱՊԿ-ի հետ վիճելի հարցերը պետք է լուծվեն կազմակերպության հետ միասին: ՀԱՊԿ-ի կողմից դիրքորոշումը միանշանակ է, ուստի այս բոլոր խնդիրները լուծելու համար երկխոսությունը պետք է բաց լինի»,-  ավելացրել է նա։

Պատգամավորի խոսքով, հենց երաշխավորի բացակայության պատճառով էլ Հայաստանը դեռ կշարունակի համագործակցել ՀԱՊԿ-ի հետ այն ձևաչափով, որը կա ներկայումս, իսկ ապագայում անգամ կարող է նույնիսկ վերադառնալ կազմակերպություն: Իրավիճակը կարող է փոխվել արդեն հաջորդ տարի,Iz.ru-ին ասել է քաղաքագետ Իքբալ Դուրրեն։ «Կարծում եմ, որ հաջորդ տարի աշխարհում լարվածությունը կտեղափոխվի Մերձավոր Արևելք՝ Իրան։ Հայաստանին անվտանգության երաշխիքներ են պետք: Նա չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ֆրանսիան չի կարող հանրապետությանն անվտանգության երաշխիքներ տրամադրել, կարծում եմ, որ այսպես թե այնպես Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ»,- հավելել է նա։

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հավակնություններն անհիմն են, Iz.ru-ին տված հարցազրույցում նշել է Ապպլիկատա ռազմավարական որոշումների կենտրոնի (Ղրղզստան) տնօրեն Կուբաթբեկ Ռախիմովը։ Նրա խոսքով, ներկայիս սառեցված վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը փոփոխություններ չի կատարել սահմանադրության մեջ և չի հանել Ղարաբաղի հիշատակումը, ինչպես նաև մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։

«Դրանից հետո սառեցման շրջանը կավարտվի։ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից, քանի որ դա լուրջ հետևանքների կունենա իշխանության համար, քանի որ երկրում որոշ մարդիկ կտրականապես դեմ են Երևանի արտաքին քաղաքականության նման շրջադարձերին»,- ավելացրել է նա։

Չպետք է մոռանալ, որ Գյումրիում և Երևանում ռուսական ռազմաբազա է տեղակայված 1995 թվականից, և 2010 թվականի պայմանագրերով այն հանրապետության տարածքում կմնա մինչեւ 2044 թվականը։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով, ավելի վաղ ասել էր Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համեմատելի իրական այլընտրանքներ չկան»,- ընդգծել էր նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular