Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Երիտասարդության միջազգային օր, Թայլանդ՝ Թագուհու ծննդյան և Մայրերի օր, Վրաստան՝ Դիդգորոբա, Զիմբաբվե՝ Պաշտպանության ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմա-օդային ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1670 –ծնվել է բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ Ստեփանոս Ռոշքան։

1838 - ծնվել է ֆրանսիացի արևելագետ և հայագետ Օգյուստ Կարիերը։

1886 - ծնվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1921 - ծնվել է արձակագիր Գրիգոր Քեշիշյանը։

1926 - ծնվել է քանդակագործ Սարգիս Սարգսյանը։

1935 - ծնվել է բալետի դերասանուհի Բելա Հովնանյանը։

1937 –ծնվել է ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանը։

1950 - ծնվել է բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։

1951 –վախճանվել է գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը։

1975 - վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Թաթուլ Դիլաքյանը։

1979 - վախճանվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը։

1992– Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։

1996– վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը:

2000– վախճանվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։

2010- Երևան է ժամանել հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

2015-ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը։ Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվողին ռուսական կողմը դատել է դասալքության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան է եղել։

1121 —վրացական թագավորության զորքերի և արևմտյան-սելջուկական էմիր Մարդիայի բանակի միջև տեղի է ունեցել Դիդգորյան ճակատամարտը։

1604 —ծնվել է Ճապոնիայի սյոգուն Տոկուգավա Նեմիցուն։

1633 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Յակոպո Պերին։

1658 —Նոր Ամստերդամում կազմավորվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին ոստիկանական ջոկատը՝ Ռատելվախտը։

1681 —ծնվել է ազգությամբ դանիացի ռուս նավագնաց և բևեռային հետազոտող Վիտուս Բերինգը, որը հայտնաբերել է Բերինգի նեղուցը։

1900 –վախճանվել է հանրահայտ շախմատիստ Վիլհելմ Ստեյնիցը։

1927– տեղի է ունեցել Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։

1851– ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացել է արտոնագիր:

1865 —անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերը առաջին անգամ վիրահատության ժամանակ օգտագործել է ֆենոլ, որպեսզի ախտահանի գործիքները և ձեռքերը, հետագայում այդ գործողության շնորհիվ հետվիրահատական բարությունների թիվը կրճատվել է երեք անգամ։

1883– Ամստերդամի կենդանաբանական այգում սատկել է վերջին կվագգան՝ պարկավոր գայլը։

1898 —Հավայան կղզիները անեքսիայի են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։

1949 —Լոնդոնում թռչունների պատճառով, որոնք թառել են Բիգ-Բեն ժամացույցի սլաքի վրա ժամանակը հետ է ընկել չորս ու կես րոպեով։

1930 —ծնվել է ազգությամբ հունգարացի ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Ջորջ Սորոսը։

1954 –ծնվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

1955– վախճանվել է գերմանացի ճանաչված գրող Թոմաս Մանը։

1964– վախճանվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հանդիսանում է Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ:

1974 - Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացրել Կիպրոսին։

1981 - վաճառքում է հայտնվել անհատական IBM PC համակարգիչը, որի արժեքը եղել է 1 565 դոլար։

1985 - Ճապոնիայում Բոինգ-747-ը մխրճվել է Օսութաքա լեռան մեջ, զոհվել է 520 մարդ, փրկվել է 4 մարդ։

1988 —ամերիկյան էկրաններ է բարձրացվել Մարտին Սկորցեզեի «Քրիստոսի վերջին տառապանքները» կինոնկարը, որը առաջացրել է կրոնական կազմակերպությունների զայրույթը։

1999 - Ուկրաինայում ընդունվում է բոլոր սթափարանները փակելու որոշում։

2000 – Բարենցի ծովում վարժանքների ժամանակ խորտակվել է ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։

2018 —ՆԱՍԱՆ տիեզերք է ուղարկել Պարկեր արևային զոնդը Արևի մթնոլորտը և արևային քամիները հետազոտելու նպատակով։

2026 —Տեղի է ունենալու արևի լրիվ խավարում, որը նկատելի է լինելու Եվրոպայում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուՌուսաստանն ու Իսրայելը քննարկում են Երուսաղեմի Հին քաղաքի Ալեքսանդրյան մենաստանի պաշտոնական փոխանցումը ՌԴ-ին Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. Փաշինյան Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ կլինեն․ Զելենսկի Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին. ի՞նչ են որոշել «Ինտերում» նրա վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Վթարային ջրանջատում հարյուրավոր հասցեներում՝ դեկտեմբերի 14-ին, 16-ին և 17-ին ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Վարդենյաց լեռնանցքում բուք է Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան ԵՄ-ն ռումինուհի Սանդուի ֆաշիստական բռնապետությունը հայտարարել է «ժողովրդավարության տարածման» մոդել«Անվճար միանվագ տարանցում. Ի՞նչ մարտահրավերների են բախվում Բաքուն և Թբիլիսին»Խեյվայ Թան. Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ է դիրքավորված ԱՄՆ Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում կրակnցներ են հնչել. կա 2 զnհ, 8 վիրավnր Բացառիկ. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ հարցազրույց են տվել Euronews-ինԱյսօր Արագածոտնի թեմի եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը․ պատմության այս օրը (14 դեկտեմբեր)Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն խաղացողն է․ Կեչինով Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է Ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանԱրյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Վաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Ամենադիտված