Լոռու մարզում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյանց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Լոռու մարզում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։
Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։