ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյանց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Լոռու մարզում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular