Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտը

ՍՊՈՐՏ

Չամիզոյի և Բայրամովի սկանդալային մենամարտը վերանայվել է UWW-ի անկախ փորձագետների կողմից։ Արդյունքում մի քանի դատավորներ որակազրկվել են մինչև տարեվերջ, իսկ հանդիպման արդյունքը համարվել է անարդար։ Չնայած դրան, Թուրան Բայրամովը մնում է հաղթող, քանի որ մենամարտերի ելքը փոխելն արգելված է ըմբշամարտի միջազգային կանոններով, գրում է sportball24.com-ը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած  հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական քվոտայի համար լիցենզավորման մրցաշարում եզրափակիչ գոտեմարտում մենամարտել էին իտալացի Ֆրանկ Չամիզոն և ադրբեջանցի Թուրան Բայրամովը։ Մենամարտն ավարտվել էր Բայրամովի հաղթանակով՝ տեսահոլովակի կրկնակի դիտումից հետո։ Դա անարդար մրցավարության պատճառով մեծ սկանդալի պատճառ է դարձել։ Ավելի ուշ Չամիզոն խոստովանել էր, որ իրեն գումար են առաջարկել պարտվելու համար, սակայն նա հրաժարվել էր, ինչպես նաև նա դատավորներին էր մեղադրել կոռուպցիայի մեջ։ Ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք էր ներկայացրել մենամարտի արդյունքի վերաբերյալ։
Հիմա United World Wrestling-ը (UWW) ընդունել է մրցավարների սխալը, որակազրկել նրանց, սակայն մենամարտի արդյունքը չի վերանայել։
«Երկու հանձնաժողովներն էլ համաձայնել են, որ մենամարտի ժամանակ որոշ գործողություններ սխալ են գնահատվել, այդ թվում՝ ըմբշամարտիկի պասիվության բացակայությունը։ Նրանք նաև համաձայնել են, որ մրցավարական խորհրդակցությունն անարդյունավետ է եղել, եղել է ժամանակի սխալ, և որ հերթապահ խորհրդակցությունն իր գործունեության մեջ լուրջ թերի է եղել: Բացի այդ, հանձնաժողովին տեղեկացվել է կոնկրետ մենամարտում մրցավարական կոլեգիայի նշանակման և դերերի բաշխման ակնհայտ խտրականության մասին:
Չամիզո-Բայրամով մենամարտում մրցագորգում մրցավարն էր Ռոման Պավլովը, դատավորը Ալի Սայվանը, իսկ մրցագորգի նախագահը Ալեքսեյ Բազուլինը։ Դատավորական պատվիրակության կազմում էին Քամել Բուազիզը, Իբրահիմ Չիչիօղլունև Քեյսի Գեսլը։ Կարգապահական պալատը որոշել է Պավլովին և Չիչիօղլուին որակազրկել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սայվանը որակազրկվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի30-ը։ Մենամարտի նախագահ Բազուլինը որակազրկվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը»,-ասվում է UWW-ի հայտարարության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ
Ամենադիտված