Ադանայում քաղաքացուն կալանավորել են սոցցանցի իր էջում Էրդողանին վիրավորելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյժմյան Թուրքիայի Ադանա քաղաքում 32-ամյա քաղաքացուն ձերբակալել են սոցցանցերից մեկում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անպատվելու մեղադրանքով, հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Ձերբակալված Գ. Ս.-ն, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և պնդել է, որ տվյալ հրապարակումն իր կողմից չի արվել:
Թեև քաղաքացին պնդել է, որ իր էլեկտրոնային հասցեն, որը կապված է եղել սոցցանցի իր հաշվին, մի քանի ամիս առաջ գողացվել է, Ադանայի ոստիկանությունում տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ պատճառաբանելով, որ երկրից փախչելու ու պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը մեծ է:
Օրեր առաջ «Էվրենսել» պարբերականի պատասխանատուներից Չաղրը Սարըն դատապարտվել է 11 ամիս, 20 օր պայմանական ազատազրկման՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: