ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադանայում քաղաքացուն կալանավորել են սոցցանցի իր էջում Էրդողանին վիրավորելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այժմյան Թուրքիայի Ադանա քաղաքում 32-ամյա քաղաքացուն ձերբակալել են սոցցանցերից մեկում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անպատվելու մեղադրանքով, հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Ձերբակալված Գ. Ս.-ն, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և պնդել է, որ տվյալ հրապարակումն իր կողմից չի արվել: 

Թեև քաղաքացին պնդել է, որ իր էլեկտրոնային հասցեն, որը կապված է եղել սոցցանցի իր հաշվին, մի քանի ամիս առաջ գողացվել է, Ադանայի ոստիկանությունում տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ պատճառաբանելով, որ երկրից փախչելու ու պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը մեծ է:

Օրեր առաջ «Էվրենսել» պարբերականի պատասխանատուներից Չաղրը Սարըն դատապարտվել է 11 ամիս, 20 օր պայմանական ազատազրկման՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular