Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլին 3 տարբերակ է կանխատեսել, թե ինչ կանեն իր հետ Ուկրաինա վերադառնալու դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է Ուկրաինա վերադառնալու իր մտադրությունը և առաջ բերել երեք վարկած, թե ինչ կարող են անել իր հետ ուկրաինական իշխանություններն այդ դեպքում:

Ինչպես գրում է lenta.ru-ն, Սաակաշվիլին պատրաստվում է հատել Լեհաստանի և Ուկրաինայի սահմանը սեպտեմբերի 10-ին:

Ըստ նրա՝ Ուկրաինան կարող է պարզապես ներս չթողնել նրան և հետ ուղարկել Լեհաստան: Սաակաշվիլիի ներկայացրած երկրորդ վարկածի համաձայն՝ նրան կձերբակալեն և անհապաղ կսկսեն Վրաստանին արտահանձնելու գործընթացը:

«Բայց այստեղ կա մի խնդիր. վրացական քրեական գործերը նախկինում չէին ճանաչվում Ուկրաինայի կողմից», - նկատել է Վրաստանի նախկին նախագահը:

Կա ևս մի տարբերակ, որի մասին մտորում է Սաակաշվիլին. ըստ դրա՝ ուկրաինական կողմը պարզապես խառնաշփոթ իրավիճակ կստեղծի սահմանային անցակետում:

«Ես ուզում եմ ասել իշխանություններին. որքան շատ նրանք նման քայլեր կատարեն, այդքան կանցնեն անօրենության կողմը: Ես ոչ մի հանցանք չեմ կատարել, ոչ մի օրենք չեմ խախտել», - ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ նա լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։

2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։

2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ Ավելի ուշ երկրի իշխանությունները զրկել են նրան քաղաքացիությունից:

Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)
Ամենադիտված