ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլին 3 տարբերակ է կանխատեսել, թե ինչ կանեն իր հետ Ուկրաինա վերադառնալու դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է Ուկրաինա վերադառնալու իր մտադրությունը և առաջ բերել երեք վարկած, թե ինչ կարող են անել իր հետ ուկրաինական իշխանություններն այդ դեպքում:

Ինչպես գրում է lenta.ru-ն, Սաակաշվիլին պատրաստվում է հատել Լեհաստանի և Ուկրաինայի սահմանը սեպտեմբերի 10-ին:

Ըստ նրա՝ Ուկրաինան կարող է պարզապես ներս չթողնել նրան և հետ ուղարկել Լեհաստան: Սաակաշվիլիի ներկայացրած երկրորդ վարկածի համաձայն՝ նրան կձերբակալեն և անհապաղ կսկսեն Վրաստանին արտահանձնելու գործընթացը:

«Բայց այստեղ կա մի խնդիր. վրացական քրեական գործերը նախկինում չէին ճանաչվում Ուկրաինայի կողմից», - նկատել է Վրաստանի նախկին նախագահը:

Կա ևս մի տարբերակ, որի մասին մտորում է Սաակաշվիլին. ըստ դրա՝ ուկրաինական կողմը պարզապես խառնաշփոթ իրավիճակ կստեղծի սահմանային անցակետում:

«Ես ուզում եմ ասել իշխանություններին. որքան շատ նրանք նման քայլեր կատարեն, այդքան կանցնեն անօրենության կողմը: Ես ոչ մի հանցանք չեմ կատարել, ոչ մի օրենք չեմ խախտել», - ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ նա լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։

2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։

2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ Ավելի ուշ երկրի իշխանությունները զրկել են նրան քաղաքացիությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular