Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հարցազրույց է տվել Nöbetci Gazete-ին և հայտարարել Կովկասում նոր դարաշրջանի սկզբի մասին, գրում է svpressa.ru-ն։

«Կովկասյան տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և հիմա դա հասկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է թուրք գլխավոր քաղաքական գործիչը։

Էրդողանը նաև գովաբանել է Փաշինյանին այն բանի համար, որ նա վերջերս Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս ձեռնպահ է մնում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, և խնդրել է Հայաստանի կառավարությանը հանել Արարատ լեռան պատկերը ազգային զինանշանից։

«Այն տարածքը, որի վրա գտնվում է Արարատը, Հայկական ԽՍՀ-ից անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով»,- բացատրել է Էրդողանն իր խնդրանքը։

Արդյո՞ք Փաշինյանը Էրդողանի խնդրանքով կփոխի Հայաստանի զինանշանը, ի՞նչ է լինելու Հայաստանի հետ (կամ, ինչպես ասում են Բաքվում և Անկարայում՝ Հարավային Ադրբեջանում) Կովկասում նոր կարգի հաստատմամբ, և ո՞րն է Ռուսաստանի դերը այն տարածաշրջանում, որտեղ ըստ թուրք առաջնորդի՝ «նոր դարաշրջան» է սկսվել:

svpressa.ru-ի այդ հարցերին պատասխանել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«svpressa.ru».- Եվգենի Յանովիչ, իրո՞ք Էրդողանն իրեն Կովկասի օրինական տերն է զգում, թե՞ նրա ելույթն ուղղված էր միայն թուրք հանդիսատեսին, որպեսզի փոխհատուցի անցած մունիցիպալ ընտրություններում իր ձախողումը։

- Էրդողանի պնդումները տարածվում են ոչ միայն Կովկասի վրա, այլև նրա սահմաններից դուրս։ Էրդողանը իրեն համարում է սուննիների տիրակալ, մոլորակի բոլոր թուրքերի տերը, ներառյալ Յակուտիան, Իրանի կեսը և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը: Էրդողանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ոճով իրեն համարում է բոլոր իսլամիստների առաջնորդը: Դա անհանգստացնում է Ծոցի երկրներին, իսկ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» արգելվել և գնդակահարվել են։ Էրդողանին այնքան էլ չի հետաքրքրում, որ պարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ ավելի վատ արդյունքներով, քան նախորդ «քաղաքային ընտրությունները»: Նա նախագահն է, Ռուսաստանը նրա համար ատոմակայանը ձրի է կառուցել, ռուսական փողերով։ Նրա հետ ամեն ինչ լավ է։

«svpressa.ru».- Ինչո՞ւ Ռուսաստանն իր փողերով ատոմակայան կառուցեց Թուրքիայում:

- Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Էրդողանը հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ, զենքով և զինյալներով առավելագույն աջակցություն է ցուցաբերում Զելենսկիին, 9-րդ դասարանի թուրքական դպրոցական դասագրքերում ներկայացված են թյուրքական աշխարհի քարտեզները, որտեղ Ռուսաստանը վերջանում է Վոլգայի շրջանով և հետո գալիս են թյուրքական պետությունները՝ Մորդովայից և Չուվաշիայից մինչև Յակուտիա: Բայց մեր հարաբերությունները գերազանց են։ Որովհետեւ Էրդողանը Ռուսաստան այցելելիս մեզ համար հաճելի բաներ է ասում։ Այս ֆոնին, Էրդողանի համար Հայաստանը պարզապես անցյալ երեքդարյա դարաշրջանի, երբ Ռուսաստանը գերակայում էր Անդրկովկասում, հուշարձան է: Էրդողանը մի հարցազրույցում միանգամայն անկեղծ ասել է, որ այդ 300 տարին ավարտվել է, սկսվել է նոր դարաշրջան, իսկ Հայաստանը, մասնավորապես, կլինի այնպիսին, ինչպես ինքն է ասում:

«svpressa.ru».- Ե՞րբ սկսվեց այդ «նոր դարաշրջանը»։

- Քայլ առ քայլ: Օրինակ, Շուշայի(Շուշի) համաձայնագրի (2021թվական) ստորագրումից հետո Ադրբեջանը դարձավ ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի դաշնակիցը։ Միևնույն ժամանակ, Էրդողանը հաջողությամբ օգտագործում է մեր առճակատումը Արևմուտքի հետ կառավարելով «և՛ մերը, և՛ ձերը» սկզբունքով, և ամեն ինչ հօգուտ Թուրքիայի է։ Բոլորը խաղադրույքներ են կատարում Էրդողանի վրա, իսկ նա հաղթում է:

«svpressa.ru».-Ադրբեջանում Հայաստանը կոչվում է Հարավային Ադրբեջան։ Դրա մեջ կա՞ ակնարկ։

- Ալիևը հենց նոր եկավ Ռուսաստան։ Ինքը ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ է, ուրեմն լավ կրթություն ունի ու Փաշինյանից խելացի է։ Ուստի Ալիևը Հայաստանից կվերցնի այն ամենը, ինչ իրեն պետք է, բայց Մոսկվայի հետ չի վիճի, այլ կշարունակի հսկայական գումարներ վաստակել Ռուսաստանից։ Ալիևը գիտի իր գործը: Նա չի միանում ԵԱՏՄ-ին և չի տալիս քաղաքական պարտավորություններ, որոնք կսահմանափակեն իրեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, նրան կուտի, թե՞ ոչ, արդեն կերել է, դա դեռ շատ նկատելի չէ, բայց արդեն մարսվում է։ Փաշինյանի իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ, քանի որ Փաշինյանը նույն Զելենսկին է: Փաշինյանը թքած ունի Հայաստանի ճակատագրի վրա, նա փող է աշխատում: Բայց դժվար թե Փաշինյանը Զելենսկու պես հարստանա, դե, Հայաստանն Ուկրաինայից աղքատ է:

«svpressa.ru».- Ռուսաստանը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է Անդրկովկասը չկորցնելու համար։

- Այս հարցը պետք է ուղղել Ռուսաստանի իշխանություններին, որոնց կազմի մեջ ես չեմ եղել և չկամ։ Անում է այն, ինչ կարող է։ Այն կադրերով, որ կա, ինքնագոհությամբ, որ կա, անում է այն, ինչ կարող է։ Կոնկրետ Հայաստանի մասին խոսելիս, Ռուսաստանը հիմա, ի հեճուկս հայ ընտրողների, ի՞նչ կարող է անել։ Նրանք ընտրել են Փաշինյանին, իսկ մեզ մնացել է ուսերը թոթվել: Ռուսաստանը երբեք չի միջամտում և չի տապալում նախագահներին կամ վարչապետներին, ինչպես անում է Արևմուտքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով․ «Հրապարակ» Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը.«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին
Ամենադիտված