ՀՀ և ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են Մոլդովայից գետով ապօրինաբար փախչելու փորձի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոլդովայի սահմանապահները ձերբակալել են 2 տղամարդու, որոնք փորձել են ապօրինաբար հատել երկրի պետական սահմանը:
Ինչպես հայտնում է bloknot-moldova.md կայքը, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները հայտնաբերվել են Պրուտ գետի ջրերում՝ Մոլդովան ապօրինի ճանապարհով լքելու փորձի ժամանակ:
Նշվում է, որ տղամարդկանց մոտ եղել են անձնական իրեր, հիգիենայի պարագաներ:
Քսանիննամյա հայն ու 49-ամյա ռուսը չեն բացատրել արգելված սահմանային գոտում գտնվելու փաստը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պետսահմանի ապօրինի հատման փորձի համար տղամարդկանց ձերբակալել են 72 ժամով: