ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ և ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են Մոլդովայից գետով ապօրինաբար փախչելու փորձի ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոլդովայի սահմանապահները ձերբակալել են 2 տղամարդու, որոնք փորձել են ապօրինաբար հատել երկրի պետական սահմանը:

Ինչպես հայտնում է bloknot-moldova.md կայքը, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները հայտնաբերվել են Պրուտ գետի ջրերում՝ Մոլդովան ապօրինի ճանապարհով լքելու փորձի ժամանակ:

Նշվում է, որ տղամարդկանց մոտ եղել են անձնական իրեր, հիգիենայի պարագաներ:

Քսանիննամյա հայն ու 49-ամյա ռուսը չեն բացատրել արգելված սահմանային գոտում գտնվելու փաստը:


Աղբյուրը մանրամասնում է, որ պետսահմանի ապօրինի հատման փորձի համար տղամարդկանց ձերբակալել են 72 ժամով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular