Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաշես Բաղդասարյանը այդպես էլ չվերադարձավ Շեխերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արտաշեսին վերջին անգամ տեսել եմ հոկտեմբերի 17-ին Դրմբոնում, երբ իրենց զորքը առաջնագծից եկել էր զորամաս պատրաստվելու, իսկ ես այդ ուղղությամբ պահեստազորի տղաներ էի տարել։ Ընդամենը մի 10 րոպե կարողացանք իրար տեսնել, ոչ մի վատ կանխազգացում չուներ, ասում էր՝ լավ է, իր հետ ոչինչ չի կարող պատահել»,- պատմում է պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտաշես Բաղդասարյանի եղբայրը՝ Հարությունը։

Արտաշեսը ծնվել է 2000թ․ Ստեփանակերտում։ Նախքան ծառայության մեկնելը՝ ընդունվել էր Արցախի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի սպասարկման բաժինը, հասցրել էր սովորել ընդամենը մեկ կիսամյակ։ 

Պատերազմի սկսվելու ժամանակ Արտաշեսի ծառայության ավարտին մի քանի ամիս էր մնում՝ 2021-ի հունվարին պետք է զորացրվեր։ Նա ծառայությունը սկսել էր «Եղնիկներ» զորամասում, այնուհետև ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ տեղափոխվել էր Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ։

«Արտաշեսը երկար ժամանակ զբաղվում էր ֆուտբոլով և կարատեով, սպորտը շատ էր սիրում ու հետագայում էլ այդ ուղղությամբ էր ուզում շարունակել։ Հենց իր ֆիզիկականի համար էլ տեղափոխեցին այդ գումարտակ»,- ասում է Հարությունը։

Պատերազմի առաջին օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, ՊԲ դեսանտագրոհային գումարտակը պաշտպանության է անցնում Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Աղդաբան ուղղություններում։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 22-ին, գումարտակը առաջադրանք է ստանում մեկնել Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, որտեղ հոկտեմբերի 22-ից մինչև 27-ը ընթանում էին ծանր մարտեր։ 

Վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում իրենք եղել են ամենաթեժ տեղերում, այնտեղ, որտեղ ուրիշներն արդեն զոհվել էին։ 

«Մենք ամեն օր՝ գիշեր-ցերեկ, ինտենսիվ մարտերի մեջ էինք։ Ես մինչև հիմա ապշում եմ, թե էդ տղաները ոնց կարողացան դիմանալ այդ ճնշմանը»,- ասում է հրամանատարը։

Շեխերում կապը լավը չէր, Արտաշեսը վերջին անգամ եղբոր հետ խոսել է հոկտեմբերի 21-ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, մի քանի օրից կգա։ Հարությունը եղբոր ձայնի մեջ ոչ մի անհանգստություն չի զգացել․

«Ինքը երբեք վատի մասին ո՛չ մտածում էր, ո՛չ էլ խոսում։ Միայն ասում էր, որ գամ, շատ բան եմ պատմելու, էդպես էլ չպատմեց։ Ամսի 21-ից հետո ես իրեն ինչքան զանգեցի, էլ չկարողացա կապվել, անհասանելի էր։ Արտաշը բոլորիս համար երեխա էր, ո՞վ կմտածեր, որ նման բան կլինի»,- պատմում է Հարությունը՝ երեք եղբայրներից ավագը։

Շեխերում մարտերը ծանր էին։ Հայկական զորքի դեմ տարբեր կողմերից ուղարկվում էին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներ։ Գյուղում տեղակայվելու երրորդ օրն էր՝ հոտեմբերի 23-ի կեսօրին, երբ թշնամու հերթական արկից զոհվում են Արտաշես Բաղդասարյանը և ծառայակից Սեյրան Սիմոնյանը, ևս մի քանիսը վիրավորվում են։ Արտաշեսին հենց նույն օրը շտապօգնության մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, թեև մայրաքաղաք Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում էր, Արտաշեսին հուղարկավորում են ընտանեկան գերեզմանոցում։ Որոշ ժամանակ հետո ընտանիքը որոշում է արտաշիրիմում անել և իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում։ 

Արտաշես Բաղդասարյանը 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Մարտական ծառայության մեդալով։

Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)
Ամենադիտված