Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ, «կողմերը նախատեսում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը», ինչպես նաև «Հայաստանի կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները»։

Նշենք, որ այդ իրադարձության մասին հայտարարվել էր անցյալ տարի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Փաշինյանի և ֆոն դեր Լեյենի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ԵՀ ղեկավարը Հայաստանի վարչապետին պատմել էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համատեղ միջոցառման նախապատրաստման մասին, որն ուղղված կլինի Հայաստանին աջակցելուն։ Բայց Երևանն այդ պահին չուներ համապատասխան պայմաններ, այսինքն՝ հստակորեն մատնանշված եվրոպամետ միտում։ Հիմա էլ դրանք այնքան էլ ակնհայտ չեն, թեև, ինչպես նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Բրյուսելի և Երևանի հարաբերությունները սկսել են «զարգանալ աննախադեպ ակտիվությամբ»։ Առայժմ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելու, վիզաների ազատականացման բանակցությունների, «Խաղաղության եվրոպական հիմնադրամի»՝ Հայաստան մտնելու, ինչպես նաև հայկական ապրանքների եվրոպական շուկաներ մուտքի քննարկումների մասին է։ Բայց դա, հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստանի բարձր տնտեսական կախվածությունը, բավարար չէ «Ռուսաստանից ցատկի» համար։ Անվտանգության հարցերով Երևանը պատրաստվում է «ռուսական հովանոցը» փոխարինել «արևմտյան հովանոցով»՝ կարծելով, որ նման «փոխատեղումը» կարող է արգելափակել Ադրբեջանի հնա ր ա վոր աշխարհաքաղաքական նկրտումները։

Ուստի, կա այնպիսի զգացողություն, որ այս փուլում Փաշինյանը ձգտում է նախ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները բարձրացնել Արևմուտք-Արևելք առճակատման մակարդակի, և երկրորդ հերթին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը մտցնել Հայաստան-ԱդրբեջանԹուրքիա ձևաչափ՝ արևմտյան երաշխիքներով և հակառուսական հիմքով: Բացի այդ, Երևանը կարծում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը ճանաչելուց հետո վերացել են Բաքվի հետ խաղաղության հաստատման հիմնարար բնույթի տարաձայնությունները, իսկ սահմանազատման հարցերը, որոնց պատճառով առաջանում են բարդություններ, կարող են լուծվել նոր պայմաններով և նոր հիմքերով: Այդ իսկ պատճառով Փաշինյանի՝ Բլինքենի և ֆոն դեր Լեյենի հետ բրյուսել յան առաջիկա հանդիպումը ընկալվում է որպես ազդանշան Մոսկվային, իսկ «եվրոպական նկրտումները» ցուցադրվում են Բաքվին ու Անկարային։

Այս համատեքստում կարելի է համաձայնել այն փորձագետների կարծիքի հետ, որոնք կարծում են, որ «Փաշինյանն Անդրկովկասում կրկնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սցենարը՝ օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառել և օգտագործել է Կիևը»։ Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ հիմք է դրվում «հարմար պահին» 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Ի դեպ, Փաշինյանն այդ հարցը, ըստ ամենայնի, քննարկել է մարտի 23ին Գյումրու տեխնոպարկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության և մտերիմների հետ հինգ ժամ տևած փակ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Գյումրիում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիք չի համարվում։ Հիմա հարցն այն է, որ Փաշինյանն Արևմուտքի հետ հարաբերություններում միաժամանակ կարող է խաղարկել ռուսական, ադրբեջանական և թուրքական «խաղաքարտերը», որպեսզի քողարկի իր նախկին ձախողումները արտաքին քաղաքականության մեջ և Ղարաբաղյան ուղղությամբ։

Առայժմ փաստն այն է, որ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը Երևանին որևէ արդյունք չի տվել։ Հիմա Արևմուտքից ինչ-որ դիվիդենտների ակնկալիքով ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի հետ հարաբերություններն են դրվում զոհասեղանին: Չնայած նշենք, որ դրանք դեռ նկատելի հստակությամբ չեն սահմանվել։ Փաշինյանը միայն քննադատում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, մինչդեռ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Նույնիսկ ռազմական համագործակցության ոլորտում Երևանը դեռ չի հատել «կարմիր գծերը», թեև մտադիր է Մոսկվայի հետ իր «բաժանումը» թանկ վաճառել Արևմուտքին։ Եթե Փաշինյանը Բրյուսելում չստանա ինչ-որ լուրջ տնտեսական և այլ օգնություն Արևմուտքից, ավելի ճիշտ՝ համաձայնություն Հայաստանը վերցնելու իր թևի տակ, ապա նա զերծ կմնա կոնկրետ հակառուսական քայլերից։

Մյուս կողմից՝ Բաքուն և Անկարան նույնպես հաշվարկում են Անդրկովկասում արևմտյան մոդերատորության ի հայտ գալու հնարավորություններն ու հեռանկարները՝ դա ընկալելով որպես արտաքին խաղացողների շրջանակի ընդլայնում՝ առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման պարտավորությունների, որպես ուժերի առկա հարաբերակցության վերանայման միջոցով Արևմուտք-Արևելք առճակատման մեջ ներքաշվելու սցենար: Միևնույն ժամանակ, հենց Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով, քանի որ Հայաստանը, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք։ Եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվել
Ամենադիտված