Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նշագծել է Հայաստանի հետ բանակցությունների սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերջերս հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները մոտ ապագայում բանակցություններ կվարեն խաղաղության պայմանագրի շուրջ, և որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Մինչդեռ փետրվարը թեժ ամիս դարձավ Բաքվի և Երևանի համար։

Բաքուն պնդում է, որ փետրվարի 24-ի առավոտյան հայ զինվորականները գնդակոծել են Ղարաբաղի Քելբաջարի շրջանի բնակավայրը։ «Հայտնում ենք, որ մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել այդ ուղղությամբ և պայմանական սահմանին կայունություն ապահովելու համար հակառակ կողմի սադրանքի հետ կապված պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել», - հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նույն օրը երեկոյան երկրորդ դեպքն է տեղի ունեցել, բայց այս անգամ Նախիջևանի մոտ։

Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ ադրբեջանցիներն են առավոտյան հարձակվել, իսկ հայերը չեն պատասխանել։ Իսկ երկրորդ միջադեպը Երևանն ընդհանրապես է թողել առանց մեկնաբանության։

Ինչ էլ որ եղած լինի, դա եղել է արդեն հինգերորդ ռազմական գործողությունը փետրվարի սկզբից։ Առաջին երկուսը տեղի են ունեցել փետրվարի 12-ին և 13-ին։ Եվս մեկ փոխհրաձգություն է տեղի ունեցել փետրվարի 16-ին։ Նշենք, որ փոխհրաձգությունների նման ինտենսիվություն չէր եղել անցյալ տարվա սեպտեմբերից։

Հատկանշական է այն, որ հակամարտության սրացումից խուսափելու համար հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Ադրբեջանին չհարձակման պայմանագիր ստորագրել, իսկ եթե դա չստացվի, խաղաղության պայմանագիր կնքել։ Սակայն Բաքուն չէր արձագանքել այդ նախաձեռնությանը։

«Եթե անցյալ տարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ապա այժմ խոսում է հայկական տարածքները օկուպացնելու Բաքվի ենթադրյալ ծրագրերի և պատերազմի սպառնալիքի մասին։ Դա պայմանավորված է նրա վրա Ֆրանսիայի ազդեցության աճով։ Փարիզը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,- ասել է ադրբեջանական «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ Ադրբեջանում վստահեցնում են, որ իրենց ուղղված մեղադրանքները հիմքեր չունեն, հայերն են լարվածություն  ստեղծում տարածաշրջանում և խարխլում բանակցային գործընթացը։ Մասնավորապես, փորձագետը հիշեցրել է, որ փետրվարին Ֆրանսիան և Հայաստանը բարձր մակարդակով պաշտոնական այցեր են փոխանակել։ Նախ Փաշինյանին հրավիրել են Փարիզ, դրանից մեկ օր էլ չի անցել և Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գնացել է Երևան և շեշտել, որ Հայաստանը կհամալրվի նոր զինտեխնիկայով։

«Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում նույնպես Փարիզի ծրագրի մաս է կազմում։ Հավանաբար Փարիզում Փաշինյանին խոստացել են, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ազատվի ռուսական ռազմաբազայից, ֆրանսիական զորախումբ կտեղակայվի Հայաստանում, և որը կլինի Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Փաշինյանը շտապում է: Նա կարծում է, որ եթե տարածաշրջանում նոր հակամարտություն ծագի, Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանին, իսկ Ադրբեջանը կհասնի իր նոր նպատակներին։ Սակայն ամեն դեպքում, Ֆրանսիան չի փրկի Հայաստանին, Փարիզից ոչ մի «երաշխիք» չի գործի»,- համոզված է Շահինօղլուն։ Միաժամանակ նա կարծում է, որ ֆրանսիական զենքի հնարավոր մատակարարումները Հայաստան և սահմանին հրադադարի խախտման դեպքերի աճը կարող են հանգեցնել նոր պատերազմի տարածաշրջանում։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, ընդհակառակը, կարծում է, որ Ադրբեջանն է պատրաստվում նոր սրացման։ «2023 թվականին Բաքուն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրեց Ղարաբաղի վրա։ Ըստ ամենայնի, 2024 թվականին Ադրբեջանի իշխանությունները ուժային ճնշման միջոցով կփորձեն Հայաստանին ստիպել խաղաղության պայմանագիր ստորագրել, որն իրականում կլինի նրա կապիտուլյացիան»,- կարծում է Խալաթյանը։

«Քանի որ եղանակային պայմանները բարելավվում են, մենք կարող ենք ակնկալել փոքր բախումների թվի աճ՝ առանց ծանր տեխնիկայի օգտագործման: Թերևս, եթե Բաքուն և Երևանը սկսեն մոտենալ խաղաղության պայմանագրի կամ իրենց պարտավորեցնող այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոշակի դեէսկալացիա տեղի ունենա։ Բայց մենք դա դեռ չենք տեսնում: Ընդհանրապես, հակամարտության երկու կողմերն էլ գտնվում են բարձր մարտական ​​պատրաստվածության մեջ», ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասի սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը։ Միաժամանակ, կովկասագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքուն չի դիմում Հայաստանի հետ իր խնդիրները լուծելու զուտ ուժային մեթոդների։ Փոխարենը Ադրբեջանը Երևանի հետ շփվելու բազմակողմ մարտավարություն է վարում։ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը բանակցությունների համար, իսկ մյուս կողմից հասկացնում են, թե ինչ կլինի, եթե անտեսվեն իրենց պայմանները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ
Ամենադիտված