Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների միասնության օր, ԱՄՆ՝ Լոյալության օր, Մանկական առողջապահության օր, Իրավունքի օր, Հավայան կղզիներ՝ Հավայական պարերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912-ծնվել է նկարչուհի Մարիամ Պետրոսյանը։

1930-ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ  լրագրող Վլադիմիր Աբրահամյանը։

1939-ծնվել է ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը։

1920- Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։

1978-վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

1982- վախճանվել է խորհրդային լեզվաբան, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիր Ռուբեն Ավանեսովը։

1987-ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքը։

1988-Ստեփանակերտում մայիսմեկյան շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը։

1991- ԱՄՆ-ի սենատը միաձայն որոշում է ընդունել, որով դատապարտել է ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացված բռնությունները։

2001- Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «Շեյխի գավաթ» ավանդական թվով երրորդ շախմատի մրցույթի սահմանած գավաթը նվաճել է  Կարեն Ասրյանը:

2002- ավտոմատ հրազենից արձակված կրակոցներով սպանվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետ, 51-ամյա ԶորիկԲադալյանը: Ձերբակալվել է Նորապատի հարևան գյուղի՝ Ջանֆիդայի, 35-ամյա բնակիչ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը: Պատճառը եղել է գյուղի մերձակայքում գտնվող շուկայի վերահսկողության շուրջ սուր առճակատումը:

2006-Մոսկվայում տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցերով զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչների հանդիպումը:

2007-Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցի և ադրբեջանցի ուսանողների միջև, որի հետևանքով եղել են տուժածներ:

2010-վախճանվել է հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

2018-  վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի ստացել բավարար թվով ձայներ և չի դարձել վարչապետ: Իշխող ՀՀԿ-ից ընդամենը մեկ պատգամավոր է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին:

2022-ընդդիմությունը Հայաստանի խորհրդանշական 4 վայրերից մեկնարկած երթերով  հասել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի է ունեցել մեծ հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

305-հին հռոմեական կառավարիչներ Դիոկլիտանը և Մակսիմիլիանը հրաժարվել են իշխանությունից։

1328-համաձայն խաղաղության պայմանագրի Անգլիան ճանաչել է Շոտլանդիայի անկախությունը։

1682-Լյուդովիկոս 14-րդը մեծ շուքով բացել է Փարիզի աստղադիտարանը։

1707-միավորվել են Անգլիան և Շոտլանդիան՝ առաջացել է Մեծ Բրիտանիա պետությունը։

1769-վախճանվել է բրիտանացի ֆելդմարշալ, Վաթերլոոի ճակատամարտի հաղթող և Մեծ Բրիտանիայի 25-րդ և 28-րդ վարչապետ Արթուր Վելլինգտոնը։

1786-Վիենայում մեծ հաջողությամբ կայացել է Մոցարտի «Ֆիգարոյի Ամուսնությունը» օպերայի պրեմերիան։

1840-Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստային նամականիշները՝ սև մեկ պեննիանոց և կապույտ երկու պեննիանոց արժեքներով։

1873-վախճանվել է անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնը։

1884-Չիկագոյում սկսվել է 10 հարկանի շենքի՝ աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը։

1890-առաջին անգամ մայիսմեկյան տոները նշել են Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների բանվորները։

1895-ծնվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ներքին գործերի նարկոմ Նիկոլայ Եժովը։

1899-Գերմանիայում ստեղծվել է «ԱյնտրախտՖրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբը։ -վաճառակետերում հայտնվել են  ասպիրինի առաջին դեղահաբերը։

1909- կանադական Օնտարիո պրովինցիայում ուժի մեջ է մտել «չոր օրենքը»։

1919-Բավարիական Կարմիր բանակը պարտվել է, ընկել է Բավարական Խորհրդային Հանրապետությունը։ 1924-Խարկովում արտադրվել է առաջին խորհրդային թրթուրավոր տրակտորը՝ «Կոմունարը»։

1925-Կիպրոսը հայտարարվել է բրիտանական թագի գաղութ։

1929-ծնվել է լեհ կինոյի և թատրոնի դերասան Ստանիսլավ Միկուլսկին՝ Հանս Քլոսի դերակատարը։

1937-ավարտվել է Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառուցումը։

1945-ինքնասպանություն են գործել նացիստական հանցագործներ Պաուլ Յոզեֆ Գեբելսը և Հենրիխ Մյուլլերը։ 1948- Ստեղծվել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը։

1960-Սվերդլովսկի տարածքում խփվել է ամերիկյան ՈՒ-2 հետախույզ-օդանավը, որի օդաչու Ֆրենսիս Պաուերսը գերի է վերցվել։

1993-Շրի-Լանկայի Կոլոմբո քաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է նախագահ Ռանասինխ Պրեմադասան։

2019- Նարուհիտոն դարձել է Ճապոնիայի նոր կայսրը, կեսգիշերին ավարտվել է կառավարման Հեյսեյ դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»…

2020- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից, իսկ ԱՀԿ-ն Չինաստանի գործակալ է:

Կ․ Խաչիկյան

Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումիցՌԴ-ն մտադիր է շարունակել փոխգործակցությունն Իրանի հետ այնպես, ինչպես Ռաիսիի օրոք էր․ ՊուտինՎերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է.պատգամավոր«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 22-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԱլիևն ու Զելենսկին տարածաշրջանային անվտանգությունն են քննարկելՄայիսի 26-ին` ժամը 16:00-ին, հրավիրում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակ, այն մեր ինքնության օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մենք կազմում ենք մեր կյանքի, մեր ժողովրդի հավաքական նկարագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից․ Բագրատ Սրբազանն՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «հարկ վճարելու» հայտարարությանը«Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք»․ Բագրատ Սրբազանը պատմեց Կիրանց իր երեկվա այցի մասինՏարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներինԱնդրանիկ Քոչարյանն էս շանսը պտի օգտագործի, հետո էլ ուրիշ շանս չի լինելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո ՆիկոլյանինՍիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանելԻրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ ԼավրովՄոդուլային զորանոցների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆԱԽ քարտուղարն ընդունել է Դեյվիդ Քոհենին ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի տեղակալինԱդրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ ՍրբազանԴանիական վամպիր-կոպտերը էլեկտրաէներգիա է ներծծում էլեկտրահաղորդման մալուխներիցՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունըՉեք կարող չեզոք մնալ այս իրավիճակում, կամ պիտի հարմարվեք ստի հետ, կամ պիտի ընդվզեք. ՍրբազանՁերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. նա կասկածվում է 100 մլն ռուբլու չափով խարդախության համարԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Արտակարգ դեպք՝ թռիչքի ժամանակ․ զոհ ու վիրավորներ կան Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) Բա էլ ինչ անի, ուրիշ տարբերակ կա՞․ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից ընկած երեխան Շուռնուխում ապրելու մասին 4 տարի է մոռացել ենՊահանջարկն աճել է ավելի քան 700 %-ովՍպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico Համացանցում Իրանի նախագահի մոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՓոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման իրական պատճառըԻրանը մինչև վերջ կտանի Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ հետաքննությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել Լեո Նիկոլյանին «3 տոմբի եք դրել, Ալֆա ջոկատը կողքին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են «Այդ գյուղերում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններում»․ Ալեն ՍիմոնյանՔաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի Զգուշացեք․ կարկտահարության վտանգ կա «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրելՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ինչպե՞ս կծանուցվի վարժական հավաքի մասնակիցը Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից
Ամենադիտված