Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գետնի վրա» այլ իրողություն է, կենացներում՝ մեկ այլ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ «Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին՝ նրանց ցանկության դեպքում»։ Իր խոսքում նա ընդգծել է․ «Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը հեռացել է տարածաշրջանից։ Դա նրանց ծանր, բայց ինքնակամ ընտրությունն էր։ Այս առնչությամբ կարևոր է ստեղծել պայմաններ նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան անել դա՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»։

Գրեթե, նույն ժամանակահատվածում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի՝ Արցախից արցախցիների դուրս գալու փաստն ի սկզբանե մտահոգել է ռուսական կողմին, քանի որ բարդ իրավիճակի մեջ է դրել ռուսական խաղաղապահ զորախմբին, որոնք, ստացվում է, անիմաստ են շարունակում իրենց ներկայությունն Արցախում։ Նույն տեղեկությունների համաձայն, եթե բնակչություն Հայաստանից չվերադառնա բնակվելու Արցախում, և եթե Արևմուտքը շարունակի այս հարցով չհետաքրքրվել, ապա Ադրբեջանն ամենայն հավանականությամբ 2025-ին կբարձրացնի Արցախի տարածքը լքելու և խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետը չերկարաձգելու հարցը։

Ստեղծված իրավիճակում սա ամենաբարդ ու ամենացավալի հարցերից մեկն է, որն առկա է որպես հարց կողմերի միջև, սակայն սրան վերաբերվում են այնպես, ասես նման հարց գոյություն չունի։ Ի դեպ, նման վերաբերմունքը չի նշանակում ամենևին, որ հարցը չկա, ու մի օր դրա մասին չեն խոսելու, սակայն, ըստ ամենայնի, այս հարցն ապագայում միանշանակ քննարկման առարկա է դառնալու։ Ավելին, եթե հիմա Բաքուն աս հարցն այսօր չքննարկի, ինչ-որ տարբերակներ չառաջարկի արցախահայությանը, ապա վաղ թե ուշ հարցն օգտագործելու է Արևմուտքը։ Չի բացառվում, որ դա լինի միայն Արցախից ռուս խաղաղապահների հնարավոր դուրս գալուց հետո։

Միանշանակ է նաև, որ ռուսական առաջարկն ընդունելով և բնակչության համար երաշխիքներ տրամադրելով՝ Բաքուն միանշանակորեն դիվիդենտներ կշահի։ Բայցևայնպես արցախցիների հետ պատահածից հետո պարզապես սովորական խոստումները, թե անվտանգություն կլինի, որևէ արդյունք չեն տա։ Այսինքն, եթե ՌԴ ԱԳՆ-ում ցանկանում են, որպեսզի բնակչությունը վերադառնա, խաղաղապահները մնան, ապա ավելի բազմակողմ աշխատանք պետք է անեն, ավելին, պետք է աշխատեն նաև ադրբեջանական կողմի հետ։

Ակնհայտ է, որ այսօր բոլոր միջնորդների և կողմերի ուշադրությունը սևեռված է մեկ հարցի վրա, թե որտեղ են Փաշինյանն ու Ալիևը շարունակելու բանակցությունները և որտեղ են ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը։

Ընդհանուր այս իրողությունում ուշադրության արժանի է Ադրբեջանում ՌԴ դեսպանի այն հայտարարության վրա, թե ՌԴ-ն պատրաստ է հյուրընկալել «Խաղաղության համաձայնագրի» եզրափակիչ բանակցությունները։ Սակայն վերջերս Մոսկվան նաև նշել էր, թե հրավեր ՀՀ-ին ուղարկվել է, սակայն պատասխան չի եղել։ Սրան զուգահեռ Շառլ Միշելը զրուցել էր Ալիևի հետ և համաձայնեցրել բարձրաստիճան եռակողմ հանդիպում Բրյուսելում։ Սակայն դրան հաջորդեց այն, որ Ադրբեջանն ԱԳՆ կանչեց Ադրբեջանում ԵՄ դեսպանին, այսինքն, Բրյուսել-Բաքու նոր լարվածություն կարող է սկսվել։ Ինչպես ցույց է տալիս բանակցությունների նախորդ փուլը, նման լարվածությունների դեպքում Բաքուն հրաժարվում է հանդիպումներից։ Այսինքն, չի բացառվում, որ կրկին անորոշ դառնա հանդիպումների ճակատագիրը, առավել անորոշ է նման համաձայնագրի ստորագրումը, քանի որ օրակարգում է սահմանադրական փոփոխությունների և մի շարք այլ բարդ հարցեր։

Ի դեպ, այն ինչ այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը, թե իրենք «անհոգնել շարունակում են հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», խոսում է այն մասին, որ փաշինյանական հայացքներում ոչինչ չի փոխվում, իսկ Բաքվի ռազմատենչ հայտարարություններն ու կոնկրետ ապակառուցողական քայլերը ոչ մի վերանայման առիթ չեն հանդիսացել։ Այնպես, որ ինչքան էլ տարբեր բևեռներ ամենատարբեր կոչերն ու տեքստերն ասեն, միևնույն է «գետնի վրա» լրիվ այլ իրողություն է․ արցախցիների վերադարձը գրեթե անհնարին է, իսկ ադրբեջանական զորքը շարունակում է դիրքավորված մնալ ՀՀ սուվերեն տարածքի մի քանի 100 հետկար տարածքում, դե իսկ Փաշինյանն էլ ՀՀ վարչապետն է։

Արմեն Հովասափյան 

Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն Պետրոսյան
Ամենադիտված