Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին զոհը Արարատում. Ալիկ Սարգսյանի գործունեության մեկնարկը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ երեկոյան Արարատի մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զրույցի է հրավիրել ՀՀԿ կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին:  Նորանշանակ պատասխանատուն հորդորել է Բեգլարյանին աշխատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների դեմ: Զրուցակիցների միջև տեղի է ունեցել բավական տհաճ խոսակցություն:

Բեգլարյանը հրաժարվել է աշխատել Աբրահամյանի դեմ, ինչն առաջացրել է Ալիկ Սարգսյանի զայրույթը, և խոսակցությունն ավելի սուր երանգներ է ստացել: Բեգլարյանը իրեն վատ է զգացել և քիչ անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից:

NewsBook-ը խնդրի հետ կապված զրուցեց ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որը հաստատեց՝ ինքը և Բեգլարյանը երեկ զրուցել են:

«Բեգլարյանը հենց դիմացիս կաբինետում էր նստում, ինձ էլ 100 տարվա ընկեր է, միասին  ամենալավ հարաբերություններն ենք ունեցել: Իմ մոտից է հենց դուրս եկել, գնացել իրա կաբինետ ու 1-2 ժամ հետո իրեն վատ զգացել: Ինձ չեն էլ դիմել, տղերքն արագ տարել են հիվանդանոց, ճանապարհին զանգել են, զանգել եմ Էրեբունի, դիմավորել են, զանգել եմ գլխավոր բժշկին, սակայն չեն կարողացել կյանքը փրկել: Զանգեցին, ասացին, որ վատ է, գնացել եմ հիվանադանոց ու մինչև վերջին պահը եղել այնտեղ»,- ասաց նա: Սակայն Ալիկ Սարգսյանը հերքեց, թե ինքը խիստ է խոսել Գագիկ Բեգլարյանի հետ. «Հլը գնացեք ճշտեք, կարողա երեկ չէ առաջին օրը շուկայում մեկի հետ խիստ խոսակցություն եմ ունեցել, բա կարել ա՞ տենց:

Գագոն իմ ընկերն ա եղել, իմ կողքի շատ հավատարիմ մարդ, նրա մահն իմ համար շատ մեծ կորուստ է, մանավանդ այս կարևոր պահին, որ ինքը տիրապետում է այս աշխատանքին, ես աշխատանքում Գագոյի վրա հենված եմ եղել, ո՞նց կարող էր իմ ու Գագոյի մեջ խոսակցութուն լիներ: Ամենաշատը Գագոն էր ուրախացել, որ եկել եմ մարզ, նա իմ ընկերն է եղել, սրա մասին ամբողջ մարզը գիտի»,- ընդգծեց նախկին ՀՀ ոստիկանապետը: Նկատենք, որ Բեգլարյանը մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել Արարատի մարզում և ակտիվորեն ներգրավված է եղել մարզի հասարակական-քաղաքական կյանքում: Գագիկ Բեգլարյանը եղել է Արարատի մարզի ՀՀԿ կառույցի փոխնախագահը: Նա եղել է ՀՀ Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ: Ծնվել է 1959թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:  1976թ. գերազանցությամբ ավարտել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը`ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:

1988թ. ավարտել է Երևանի Մարքսիզմ –Լենինիզմի համալսարանը:

1984թ. վերապատրաստվել է Մոսկվայի Վ. Վ. Կույբիշևի անվ. Ղեկավար աշխատողների վերապատրաստման ինստիտուտում, 2002թ.՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում:

1982-1994թթ. աշխատել է Արտաշատի պարկետի ֆաբրիկայում որպես գլխ. մեխանիկ: 1

994-1998թթ. աշխատել է Արտաշատի միջշրջանային ջրմուղկոյուղու վարչությունում որպես իրացման բաժնի պետ:

1998-2009թթ. աշխատել է Արտաշատի քաղաքապետի խորհրդական:

2009թ.-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ:

2016 թ. ապրիլից նշանակվել է առաջին վարչության պետ: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների: Զինապարտ է, ԶՈւ պահեստազորի ավագ լեյտենանտ: ՀՀԿ Խորհրդի անդամ է :

2013թ. պարգևատրվել է ՀՀԿ Նախագահի պատվոգրով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Նախասիրությունը` արվեստ, ճամփորդություն:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ Փաշինյան
Ամենադիտված