ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին զոհը Արարատում. Ալիկ Սարգսյանի գործունեության մեկնարկը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ երեկոյան Արարատի մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զրույցի է հրավիրել ՀՀԿ կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին:  Նորանշանակ պատասխանատուն հորդորել է Բեգլարյանին աշխատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների դեմ: Զրուցակիցների միջև տեղի է ունեցել բավական տհաճ խոսակցություն:

Բեգլարյանը հրաժարվել է աշխատել Աբրահամյանի դեմ, ինչն առաջացրել է Ալիկ Սարգսյանի զայրույթը, և խոսակցությունն ավելի սուր երանգներ է ստացել: Բեգլարյանը իրեն վատ է զգացել և քիչ անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից:

NewsBook-ը խնդրի հետ կապված զրուցեց ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որը հաստատեց՝ ինքը և Բեգլարյանը երեկ զրուցել են:

«Բեգլարյանը հենց դիմացիս կաբինետում էր նստում, ինձ էլ 100 տարվա ընկեր է, միասին  ամենալավ հարաբերություններն ենք ունեցել: Իմ մոտից է հենց դուրս եկել, գնացել իրա կաբինետ ու 1-2 ժամ հետո իրեն վատ զգացել: Ինձ չեն էլ դիմել, տղերքն արագ տարել են հիվանդանոց, ճանապարհին զանգել են, զանգել եմ Էրեբունի, դիմավորել են, զանգել եմ գլխավոր բժշկին, սակայն չեն կարողացել կյանքը փրկել: Զանգեցին, ասացին, որ վատ է, գնացել եմ հիվանադանոց ու մինչև վերջին պահը եղել այնտեղ»,- ասաց նա: Սակայն Ալիկ Սարգսյանը հերքեց, թե ինքը խիստ է խոսել Գագիկ Բեգլարյանի հետ. «Հլը գնացեք ճշտեք, կարողա երեկ չէ առաջին օրը շուկայում մեկի հետ խիստ խոսակցություն եմ ունեցել, բա կարել ա՞ տենց:

Գագոն իմ ընկերն ա եղել, իմ կողքի շատ հավատարիմ մարդ, նրա մահն իմ համար շատ մեծ կորուստ է, մանավանդ այս կարևոր պահին, որ ինքը տիրապետում է այս աշխատանքին, ես աշխատանքում Գագոյի վրա հենված եմ եղել, ո՞նց կարող էր իմ ու Գագոյի մեջ խոսակցութուն լիներ: Ամենաշատը Գագոն էր ուրախացել, որ եկել եմ մարզ, նա իմ ընկերն է եղել, սրա մասին ամբողջ մարզը գիտի»,- ընդգծեց նախկին ՀՀ ոստիկանապետը: Նկատենք, որ Բեգլարյանը մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել Արարատի մարզում և ակտիվորեն ներգրավված է եղել մարզի հասարակական-քաղաքական կյանքում: Գագիկ Բեգլարյանը եղել է Արարատի մարզի ՀՀԿ կառույցի փոխնախագահը: Նա եղել է ՀՀ Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ: Ծնվել է 1959թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:  1976թ. գերազանցությամբ ավարտել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը`ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:

1988թ. ավարտել է Երևանի Մարքսիզմ –Լենինիզմի համալսարանը:

1984թ. վերապատրաստվել է Մոսկվայի Վ. Վ. Կույբիշևի անվ. Ղեկավար աշխատողների վերապատրաստման ինստիտուտում, 2002թ.՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում:

1982-1994թթ. աշխատել է Արտաշատի պարկետի ֆաբրիկայում որպես գլխ. մեխանիկ: 1

994-1998թթ. աշխատել է Արտաշատի միջշրջանային ջրմուղկոյուղու վարչությունում որպես իրացման բաժնի պետ:

1998-2009թթ. աշխատել է Արտաշատի քաղաքապետի խորհրդական:

2009թ.-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ:

2016 թ. ապրիլից նշանակվել է առաջին վարչության պետ: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների: Զինապարտ է, ԶՈւ պահեստազորի ավագ լեյտենանտ: ՀՀԿ Խորհրդի անդամ է :

2013թ. պարգևատրվել է ՀՀԿ Նախագահի պատվոգրով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Նախասիրությունը` արվեստ, ճամփորդություն:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular