Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, Հաագայի Խաղաղության պալատում անցկացնում է հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ընթացքող դատավարությունների կարևորությունը նրանում է, որ մենք առաջին անգամ միջպետական հարաբերություններ առնչվող խնդիրը կարողացանք ներկայացնել ՄԱԿ-ի արդարադատության դատարան։

«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ընդունել դատարանի իրավազորությունը և այդ առումով տարածքային վեճերը ներկայացնելու իրավական հնարավորությունները փակ էին, բայց առնվազն Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով նման հնարավարություն կար, և գործը ներկայացված է։ Ըստ էության՝ դատարանը քննարկելու է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը՝ տասնյակ տարիների ընթացքում։ Այստեղ կոնվենցիայի վավերացման և ուժի մեջ մտնելու օրը կրիտիկական նշանակություն ունի։ Դիրքորոշումները, որոնք դատարանի կողմից ձևավորվելու են, որոշակի արժեքավորություն է ունենալու նաև Արցախի կարգավիճակի հանգուցալուծման տեսանկյունից, բայց այս պահին, եթե կարճաժամկետ հեռանկարն ենք դիտարկում, մեծ նշանակություն ունի հենց ռազմագերիների ազատ արձակումը, քանի որ ռազմագերիների հետվերադարձի ձգձգումը, նրանց նկատմամբ անհիմն, կեղծ, շինծու քրեական գործեր հարուցելը ևս պայմանավորված է էթնիկ պատկանելիությամբ և ատելությամբ»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ այս գործողությունները ևս խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի բոլոր դրույթների խախտում են հանդիսանում։

Նա նշում է, որ այժմ քննարկվում է ժամանակավոր միջոցների կիրառումը՝ մինչև վերջնական վճռի կայացումը։

«Եթե դրանք դատարանի կողմից բավարարվեն, ապա մենք կունենանք առաջին իրավական որոշումը, որը պարտադիր է և պահանջում է ռազմագերիների ազատ արձակումը։ Քանի որ դատարանը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, ՄԱԿ-ի գործիքակազմը կարող է ի գործ դրվել և որոշակի փոփոխոթյուններ առաջ բերել ստեղծված իրավիճակում»,- ասաց Սահակյանը։

Նա ասաց, որ համանման միջպետական հայց կա նաև Հայաստանի դեմ։ Դրա համար այս գործընթացները փոխկապակցված են։

«Ինձ համար շատ կարևոր է, որ միջազգային ատյանը պարիտետ չպահի և լիարժեքորեն իրացվեն Հայաստանի և հայերի իրավունքներն ու շահերը, որպեսզի հստակ արձանագրվի Ադրբեջանի կողմից խտրականաությունը հայերի նկատմամբ, բայց արհեստական հավասարություններ չդրվեն նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- ասաց իրավաբանը։

Խոսելով դատավարության ժամկետների մասին՝ Սահակյանը նշեց, որ այս լսումները կոնկրետ հայցով են հրավիրվել և առարկան միջանկյալ միջոցների կիրառումն է, որոնք համարժեք են ներպետական ընկալմամբ հայցի ապահովման միջոցներին։

«Սա քննարկվում է այն պարագայում, որ եթե միջև վճռի կայացումը կարող են անդառնալի վտանգներ առաջանալ, կամ վճռի կատարումը անհնարին դառնա, ապա դատարանը կարող է ժամանակավոր միջոցներ կիրառել։ Ընդ որում՝ նման դատական երկու գործընթացներ եղել են դատարանի պրակտիկայում և երկու դեպքում էլ կիրառվել են. մեկը վերաբերվում է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի, մյուսը՝ Քաթարն ընդդեմ Միացյալ Արաբական Էմիրությունների։ Երկու գործերն էլ տարվել են Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով և երկու գործերով էլ դատարանը ժամանակավոր հայցի ապահովման միջոցներ կիրառել է։ Այսինքն՝ այս գործընթացը լիարժեքորեն տեղավորվում է դատարանի իրավասության և պրակտիկայի շրջանակում։ Ես, անկեղծ ասած, իրական շանսեր տեսնում եմ, որ այդ միջոցները կարող են դատարանի կողմից բավարարվել։ Որոշման հրապարակումը բնականաբար այս խնդրով չի լինելու վաղը, կամ առաջիկա շաբաթվա ընթացքում։ Որպես կանոն 1-2 ամիս ժամանակ է պահանջվում, որ դատարանը ժամանակավոր միջոցների առնչությամբ հրապարակի իր որոշումը։ Դրա համար լսումներից հետո լինելու են խորհդրակցություններ, դատական կազմի շրջանակներում։ Ենթադրում եմ՝ մինչև առավելագույնը երկու ամիս կտրվածքով մենք կունենանք արդեն դատարանի որոշումը։ Ինչ վերաբերում է հիմնական գործի քննարկմանը, ապա միջինացված, կարծում եմ, մոտ 4 տարի կպահանջվի մինչև մենք կունենանք վերջնական դատական ակտ»,- ասաց իրավաբանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանին է վերադարձվել պատերազմի ժամանակ բոլոր գերի ընկածներին։ Հարցին՝ կազդեն արդյոք այս հայտարարությունները դատարանի որոշման վրա, Սահակյանը բացասական պատասխան տվեց։

«Սա պետության դիրքորոշումն է, բայց դատավորը պարտավոր է ուսումնասիրել փաստերը և ապացույցները։ Դատարանը պետք է գնահատի այս անձանց գերեվարման հանգամանքները, ժամանակագրությունը, պատերազմի հետ նրանց առնչությունը, այս խմբի առնչությամբ Ադրբեջանի գործողությունները, և փաստերի ու ապացույցների հիման վրա եզրահանգումների գա։ Կարծում եմ՝ կարևոր է լինելու Ադրբեջանի գործողությունների հակասականությունը. եթե ադրբեջանական թեզը, որ նրանք ոչ թե գերիներ են, այլ հանցագործներ են, որոնք ապօրինի փորձել են Ադրբեջանի սահմանը հատել, իրական է, ապա որևէ բացատրություն չունի, թե ինչու 62 հոգանոց խմբից վերադարձվել է մի մեծ հատված, և նրանցից շատերը հայրենադարձվել են առանց դատարանի առջև կանգնելու։ Եթե իրապես գործընթացը իրավական է եղել, ապա նույնական կարգավիճակում գտնվող տղաները պետք է նույն ճակատագրին արժանանային։ Այս գործընթացի տարբերակված մոտեցումը ևս վկայում է, որ գործ ունենք ոչ թե իրավական հանգուցալուծման հետ, այլ քաղաքական»,- ասաց Սահակյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պուտինի և Բայդենի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ին՝ պաշտպանված տեսակապով Մահացել է «Сплин» խմբի երաժիշտը Շատ մոտ ժամկետում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը կիրականացվի. Ավանեսյան Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցովԹուրքական լիրան ընկնում է և մոտենում հերթական հակառեկորդին Ռայիսին հայտարարել է, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի Գիտնականները COVID-19-ով վարակման ավելի քան 265,8 միլիոն դեպք են հաշվել աշխարհում Վթարային ջրանջատումներ նշված հասցեներումՔարտեզներ՝ գերիների դիմաց․ Ադրբեջանը շարունակում է նվաստացնել փաշինյանական իշխանությանը Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախի Մարտակերտի շրջանում սկսել է գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները Պուտինը Լավրովի և Շոյգուի հետ կմեկնի Հնդկաստան Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե՛ ՔՊ-ի վերնախավի, և թե՛ նրա առաջնորդի համար․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը նոր ուժային հենարան է ստեղծում իր համար Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր«Սրտի մխիթարանք»․ Փաշինյանը մանիպուլացնում է անգամ իր պարտությունը Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95, մահվան՝ 9 նոր դեպքՏԻՄ ընտրությունները դրեցին «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման սկիզբըԹուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊատմության այս օրը (դեկտեմբերի 6)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Lարսը բաց է Իմունոլոգ Ժեմչուգովը խոսել է COVID-19-ի ախտանիշների անորոշության մասինՌուսական հակաօդային պաշտպանության «Տոր» հրթիռային համակարգը խոցել է իսրայելական կամիկաձե անօդաչու Harop-ըՄարի էլում կայացել է հայկական մշակույթի օրԱրևի էներգիան. Հայաստանն անցնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներիՓորձագետները նշել են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման պայմանըՎանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայովՄինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ ենՉարենցավանում 89-ամյա տատին ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհինՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում Ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինվորականներ առևանգել է Ճարտարի բնակչին, սպանել նրան․ հայտնի է սպանողի ինքնությունը Ռուս համաճարակաբանը ենթադրում է, որ համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոն» հիմնամանրէով Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը Բրիտանացի գիտնականները կանխատեսումներ են արել կորոնավիրուսի ավարտի ժամկետների վերաբերյալ Բիթքոինի փոխարժեքը նվազել է 22 տոկոսով՝ հանգեցնելով 1 մլրդ դոլար արժողությամբ թվային արժույթի վաճառքի «Օմիկրոն» հիմնամանրէն մասամբ կարող է ձևավորված լինել սովորական մրսածության վիրուսից. գիտնականները շարունակում են հետազոտել նորահայտ վիրուսը Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք Նիկոլ Փաշինյանի ուրացության սիմֆոնիան Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի ու ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստը Բայդենը հայտնել է, որ ծրագրեր է մշակում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար Երկրաշարժ ՀայաստանումԳեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին, կա վիրավորLME. Գունավոր մետաղների գները՝ դեկտեմբերի 3-ի դրությամբ
Ամենադիտված