Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Սարգիսի մայրիկին խնդրում եմ տեղափոխվել անցյալի լուսավոր օրեր՝ որդու մանկություն, ու պատմել նրա մասին, ասում է. «Չեմ կարող ասել, որ դեպի անցյալ եմ գնում, քանի որ որդիս միշտ ինձ հետ է: Շատ սիրված երեխա էր Սարգիսս, սա չեմ ասում որպես իր մայր: Իմ խոսքերը կարող են բոլորը փաստել: Գյուղում, շրջապատում, շրջակա գյուղերում հարգված էր: Մարդամոտ էր, ազնիվ, նվիրված: Կարծում եմ, որ իր ազնվությունն ու նվիրվածությունը պատճառ դարձան, որ պատերազմում իր հետ պատահեց այն, ինչ պատահեց: Ոչ մեկին չէր լսել, ընկերները շրջափակման մեջ էին եղել, նրանց շրջափակումից դուրս է բերել, իր կյանքի գնով ընկերներին փրկել էր»:

Սարգիսը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել է բռնցքամարտի, բազմաթիվ հաջողություններ գրանցել սպորտի բնագավառում, պարգևատրվել պատվոգրերով և մեդալներով։ «Տարրական դասարաններում լավ էր սովորում, ընդունակ աշակերտ էր, բայց սովորելու առումով աշխատասեր չէր: Սիրում էր «Հայոց լեզուն», «Գրականությունը», «Պատմությունը»: Հատկապես վերջինն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում: Պատմական ամեն մի դրվագ, ամեն մի իրադարձություն կարող էր յուրաքանչյուրին ամենայն մանրամասնությամբ պատմել և բացատրել»: Դպրոցն ավարտելուց ամիսներ հետո Սարգիսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մայրիկն ասում է՝ սկզբում չէր կողմնորոշվում, թե ինչով է ուզում զբաղվել, բայց հետո ընտրությունը կանգ առավ ատամնաբույժի մասնագիտության վրա: Նա այդ ցանկությունը պետք է իրագործեր զորացրվելուց հետո, սակայն պատերազմը փոխեց բոլորի պլանները: 2021թ. փետրվարի 25-ին Սարգիսը զորակոչվել է բանակ: Ծառայել է Սիսիանում, մի քանի ամիս անց տեղափոխել են Նորավան, հետո՝ Կապան։ 44-օրյա պատերազմից հետո զինծառայության մեկնող տղաների ծնողներին միշտ հարցնում եմ, թե ներքին տագնապ չունեի՞ն իրենք և իրենց որդիները: Հիմնականում ծնողներն իրենց անհանգստություններից են խոսում, իսկ տղաները կարծես վրեժով լցված են մեկնել բանակ:

«44-օրյա պատերազմի օրերին Սարգիսը դեռ 18 տարեկան չէր: Շտապում էր, գնում էր զինկոմիսարիատ, բայց իրեն մերժում էին, քանի որ տարիքով փոքր էր: Իր ընկերներից ոմանք արդեն ծառայում էին, ուզում էր ընկերների կողքին լինել: Իսկ ես իր բանակ գնալուց անհանգիստ եմ եղել, չնայած գիտեի, որ ապահով է, բայց ներքին վախ ունեի: Իրեն անընդհատ կարոտում էինք, անգամ այն ժամանակ, երբ մեր կողքին էր: Հետաքրքիր զգացողություն էր»: Սիրով են անցել Սարգիսի ծառայության ամիսները: Մայրիկն ասում է՝ երբեք տանը ոչինչ չի խոսել բանակից:

«Հիմա, երբ ընկերները մեր տուն են գալիս-գնում, նրանք են ամեն ինչ պատմում: Հարցնում էի՝ ծառայությունը լա՞վ է, պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է: Ի՞նչը կարող է հետաքրքրել մայրիկին, որ տղայի հետ ամեն ինչ կարգին լինի, ապահով լինի, նորմալ սնվի: Երբ իրեն հարցեր էինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածի: Սարգիսս մասնակցել է հայ-ռուսական զորավարժությունների, ցույց տվել հրաշալի արդյունքներ, արժանացել պատվոգրի։ Սիրում էր դիրքեր բարձրանալ, հմուտ նռնակաձիգ էր: Ընկերներն են պատմում, թե որքան լավ զինվոր է եղել: Բոլորին թև ու թիկունք է եղել, միշտ թույլերի կողքին, երբ իր օգնության կարիքն են ունեցել, երբեք չի մերժել: Նվիրված ընկեր ու հայրենասեր զինվոր է եղել»: Սարգիսի ծառայության ավարտին հինգ ամիս էր մնացել, երբ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Մայրիկն ասում է՝ որդին արդեն 15 օր դիրքերում էր:

«Զրուցեցինք, չէր ասում, թե ինչ է կատարվում: Մեզ հանգստացնում էր՝ երրորդ գիծ ենք, կրակը մեզ չի հասնում, բայց իրականում առաջնագծում է եղել՝ Իշխանասարի դիրքերում: Իր հեռախոսն անջատված էր, ընկերներին էինք զանգում, մի երկու բառ իր հետ փոխանակում: Սեպտեմբերի 14-ի առավոտյան իր հետ խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերջացել է: Հրադադար էր: Ժամը երեքից հետո հրադադարի խախտում է լինում, այդ ժամանակ Սաքոս արդեն վիրավոր է լինում, բայց չի համաձայնում նահանջել: Սեպտեմբերի 14ին դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստանում, իրեն տեղափոխում են հոսպիտալ, վիրահատում, բայց վիրահատությունը արդյունք չի տալիս: Սեպտեմբերի 15ին...»:

Որքան ժամանակ էլ անցնի, ծնողները չեն կարողանում արտաբերել զոհվել բառը, այդ բառն արտաբերելով՝ կարծես մեկ անգամ էլ կորցնեն իրենց որդիներին: Տղաների պատմություններում կարմիր թելի պես են անցնում՝ կռվել է անմնացորդ ու աննահանջ, փրկել ընկերների կյանքը, կասեցրել թշնամու առաջխաղացումը ու նրան պատճառել զգալի կորուստներ, պահել է իրեն վստահված դիրքը: Այս ամենը նաև Սարգիսի մասին է: Բայց, ավաղ, նա այս ամենն արել է սեփական կյանքի գնով: Սարգիսը քույրիկ ունի: Վստահաբար, հենց նա է հույս ու լույս տալիս ընտանիքին: Մայրիկը նաև հավելում է՝ Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը: «Միակ մխիթարանքը դա է մնացել: Ամեն կերպ ուզում ես իր հիշատակը վառ պահել, որ իրեն ճանաչեն: Ոչ միայն Սարգիսին, մեր բոլոր-բոլոր տղաներին»:

Հ. Գ. - Սարգիս Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Փոքր Մանթաշ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակըԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Վահագն Չախալյանն ու ևս չորս անձ ձերբակալվել են Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջներըԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել  Հայտնի է՝ երբ են լինելու վարժական հավաքներըԻմ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան «Տյուս եկե՛ք»․ գերլարված իրավիճակ Կիրանցում․ մանրամասներՀամացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը -2 աստիճան ցուրտ և թաց ձյուն․ ի՞նչ եղանակ կլինի
Ամենադիտված