Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր, Ադրբեջան՝ Ադրբեջանական երկաթուղու աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։

1827 – ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավել են Երևանը:

1862 – վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:

1863 – ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։

1921 – կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:

1937 –ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։

1946 – ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը:

1957 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե:

1966 – վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։

1972 – վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։

1991- ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։

2005-Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը իր կայացրած նիստում որոշել է «ոչ» ասել հանրաքվեին դրվելիք սահմանադրական փոփոխություններին: Ընդունվել է նաև հայտարարություն, որով հանրությանը կոչ է արվել հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել Սահմանադրության փոփոխված տարբերակին: 

2006-Երևանը տոնել է իր 2788֊-ամյակը, և մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել է Պատմության թանգարանում բացված «Հնագույն Երևանի կենցաղը» ցուցահանդեսով:

2018 - Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

54- հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը, որը գահ է բարձրացել Ներոն Կլավդիոս Կեսար Ավգուստ Գերմանիկ անվամբ։

1307 - թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միարժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլերիերները։

1492 - Կոլոմբոսը առաջին անգամ ափ է իջել Նոր Աշխարհում (Սան-Սալվադոր կղզում)։

1582 - Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին Յուլիանյան օրացույցը (հին տոմար) փոխվել է նոր Գրիգորյան օրացույցով (նոր տոմար)։

1644 - դանիա-շվեդական պատերազմի ժամանակ միավորված Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած շվեդահոլլանդական նավատորմը  Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։

1675 - հոլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը։

1775 - Երկրորդ Մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։

1792 —դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի, որը հետագայում վերանվանվել է «Սպիտակ տուն»,  առաջին հիմնաքարը։

1805 —տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի բանակի և ավստրիական բանակի միջև։

1869 –վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։

1884 —Գրինվիչը սահմանվել է որպես զերոյական հորզոնական։

1900 —լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի հիմնական գիրքը՝ «Երազների բացատրություն»-ը։

1923– Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվել է Անկարա:

1925– ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել էր «երկաթյա լեդի» մականունը:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտյան դաշնակիցներին կապիտուլացիայի ենթարկված Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։

1944 - խորհրդային զորքերը մտել են Ռիգա։

1957 - Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։

1972 – Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի ինքնաթիռը: 45 ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել են ձնահյոսքից։

1998 - ՆԱՏՕ-ն վերջնագիր է ներկայացրել Հարավսլավիային և պահանջել դուրս բերել բանակը Կոսովոյից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
Ամենադիտված