Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանին և սահմանից ներս. ինչ է սպասվում գազի գնին.168.am

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գազի ներմուծման գինը լուրջ գլխացավանք է դարձել իշխանության համար։ Ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ այն շրջապտույտից, որի մեջ հայտնվել ենք։

Երեք տարի բանակցելուց հետո, ներմուծման գինը կրկին օրակարգում է։

Միջազգային շուկաներում արձանագրված ռեկորդային թանկացումը խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում։ Ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսվել են։

«Այս պահին բանակցություններ են ընթանում, և չեմ կարող որևէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ։ Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, ինչը հանգեցրել է բանակցային գործընթացի»,- վերջերս հայտարարեց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանը գազը ստանում է 165 դոլարով, մինչդեռ միջազգային շուկայում գինը մի պահ հասել էր 1,9 հազար դոլարի։ Հիմա էլ 1,2-1,3 հազար դոլարի սահմաններում է։ Գազի թանկացումը, ըստ Մ.Գրիգորյանի, բարդություններ է ստեղծում բանակցությունների առումով։

Չնայած միջազգային շուկաներում արձանագրվող բարձր գնաճին, Հայաստանը ձգտում է անփոփոխ պահել գազի ներմուծման գինը։ Հայտնի է, որ այն միշտ էլ կապված չի եղել միջազգային շուկաների գնային իրավիճակի հետ։ Բայց կա մի խնդիր, որը մեր ձեռքով ենք ստեղծել։

Եթե հիշում եք, անցած տարի, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով միջազգային շուկայում գազի գները նվազել էին, Հայաստանը շտապեց օգտվել առիթից և պահանջ ներկայացրեց ռուսական կողմին։ Նույն Մհեր Գրիգորյանը նամակով դիմեց «Գազպրոմի» ղեկավարությանը։

«Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին 1000 խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- դիմելով «Գազպրոմի» վարչության նախագահ Ա.Միլլերին՝ գրել էր Մ.Գրիգորյանը։

Դեռ այն ժամանակ շատերն էին զգուշացնում, որ միամտություն է Հայաստանին մատակարարվող գազի գինը կապել միջազգային շուկաների կոնյունկտուրայի հետ։ Դա հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։

Բայց լսող չեղավ։

Գների անկման շրջանում Հայաստանին մատակարարվող գազի էժանացման պահանջ ներկայացրած Մհեր Գրիգորյանը հիմա խոստովանում է, որ միջազգային շուկաներում գազի թանկացումը բարդություններ է ստեղծել բանակցություններում։

Այլ կերպ, բնականաբար, չէր էլ կարող լինել։ Եթե միջազգային շուկայի էժանացման պարագայում պահանջում ես էժանացնել գները, թանկանալու պարագայում՝ պետք է պատրաստ լինես թանկացման։ Սա պարզ տրամաբանություն է, որին հիմա բախվել ենք։ Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, կերևա առաջիկայում։

Ամեն դեպքում՝ դատելով փոխվարչապետի հայտարարություններից, իրավիճակն ամենևին էլ նպաստավոր չէր մեր համար։ Այս պահին հակվածությունն ավելի շուտ սահմանին գազի գնի բարձրացման ուղղությամբ է։

Վերջին անգամ գազի ներմուծումը սահմանին թանկացել է 2019թ.։ Այն ժամանակ գինը բարձրացավ 10 տոկոսով՝ 150-ից դառնալով 165 դոլար։

Ճիշտ է, առաջին տարում հաջողվեց խուսափել ներքին սակագների բարձրացումից, սակայն արդեն հաջորդ տարի գազամատակարարման համակարգում ի հայտ եկած խնդիրները ստիպեցին գնալ ներքին սակագների վերանայման։

2020թ. սակագները վերանայվեցին, և բեռն ամբողջությամբ դրվեց տնտեսության վրա։

Բնակչության համար սակագինը փաստացի մնաց անփոփոխ, բայց միայն արտաքուստ։ Տնտեսությունից ազդեցություններն աստիճանաբար փոխանցվեցին սպառողական շուկաներ։

Գազի թանկացումից տուժեցին հատկապես տնտեսության այն հատվածները, որոնք խթանելու նպատակով՝ ժամանակին արտոնյալ սակագներ էին կիրառել։ Խոսքը, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների և վերամշակման ոլորտի մասի է։ Հետևանքները տեսնում ենք՝ ինչպես արտադրության ծավալների, այնպես էլ՝ գների բարձրացման տեսքով։

Այն, որ այս տարի գյուղմթերքն անհամեմատ թանկ է, նաև դրա հետևանք է։

Ներքին սակագնի բարձրացումը, անշուշտ, բացասաբար է ազդել գազի սպառման ծավալների վրա։ Բայց ներմուծումը, միևնույն է, ավելացել է։

Առաջին կիսամյակում շուրջ 100 մլն խորանարդ մետրով ավել գազ է բերվել, չնայած այն հիմնականում չի գնացել ընդհանուր օգտագործման ոլորտ։

Բաշխման համակարգում, որտեղից սնվում են սպառողները, սպառումն անհամեմատ քիչ է ավելացել. 6 ամսում ընդամենը 6 մլն խորանարդ մետրով։ Այն էլ՝ հիմնականում բնակչության սպառման և ավտոգազալցակայաններում իրացվող գազի ծավալների ավելացման հաշվին։

Տարվա առաջին կեսին բաշխման համակարգում իրացվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 85 մլն խորանարդ մետր գազ՝ 6 միլիոնով ավելի, քան անցած տարի։ 16-ական միլիոնով ավելացել է բնակչության և գազալցակայաններում սպառված գազի ծավալը։

Արդյունաբերության մեջ սպառումը նախորդ ճգնաժամային տարվանից ավելի է ընդամենը 3 միլիոն խորանարդով։ Այն էլ հավանաբար կապված է հանքարդյունաբերության և ընդերքի շահագործման ծավալների ավելացման հետ։

Գազի սպառումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչ տեմպերով է մեր տնտեսությունը դուրս գալիս ճգնաժամից։

Երբ անցած տարի, հասարակության աչքին լավամարդ երևալու համար, սակագնի բարձրացման բեռը դնում էին տնտեսության վրա՝ չէին ուզում ընդունել, որ դա վնասելու է տնտեսությանը։ Հիմա չպետք է զարմանալ, որ մեր տնտեսությունը չափազանց դանդաղ է հաղթահարում ճգնաժամի հետևանքները։ Ու դեռ չհաշված, որ առաջիկայում գազի ներքին սակագնի բարձրացման հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ։

Առայժմ քննարկումները վերաբերում են սահմանին վաճառվող գազի գնին։ Բայց եթե այդ քննարկումները ցանկալի արդյունք չտան, ապա կրկին բախվելու ենք ներքին սակագների վերանայմանը։ Այն, բնականաբար, լինելու է բարձրացման ուղղությամբ։ Դրա համար ներսում ևս պատճառներ կան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպքNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների․ ՊԲ հրամանատարն այցելել է նրանց Տոնոյանի խոսելու հրամայականը․ նախկին նախարարին թողեցին կալանքի տակ«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր Սպանություն՝ Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՓաշինյանն ինքնամոռաց շարունակում է իշխանազավթումը Պատմության այս օրը (հոկտեմբերի 16)Հրդեհ Երասխ գյուղում Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր Նարեկ Հախնազարյան՝ երաժիշտ, որի սկզբունքը դարձել է անսկզբունքայնությունըԱվտովթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ Գազ չի լինի նշված հասցեներումՍտեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ»Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը ընդամենը 10 մարդ է եկել.«Հրապարակ»Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ»Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ»Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալԾանոթ ու միարժամանակ անհայտ … ռեբուսԱրցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՄեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներինԻրանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին. Գեներալ Իվաշովը նշել է, թե ով կհաղթի այդ պատերազմումՌԴ ՊՆ-ն անդրադարձել է երեկ Մարտունու շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանըՔարոզչությունը պետք է ակտիվացնել. Ադրբեջանը երկու հայց է ներկայացրել Հայաստանի դեմԲժիշկ Արմեն Չարչյանի վիճակը ծանր է«Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ ՇարմազանովԵրևանի պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահությունՌուսաստանում աշխատանքային միգրանտները պետք է տիրապետեն ռուսաց լեզվին. ՊուտինՌԴ-ն որոշում ա տակից դուրս գալ բախումները կոծկելով.Սրտխառնոց է առաջացնում «ընդդիմություն» կոչեցյալի քար լռությունը. Արթուր ԴանիելյանԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունելԵթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ ՍահակյանԴավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումըՄԻՊ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Երասխի հատվածում կրակոցների և հրդեհների մասինՌոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատավոր Նարինե ՀովակիմյանինԿրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ Թշնամին կրակ է բացել Երասխ գյուղի, հայկական դիրքերի ուղղությամբ, այրվել է անասնագոմ, խոտի դեզեր․ ՀՀ ՊՆ Կենսաբանը նշել է կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառը Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Դոլարն ու եվրոն էժանանում են Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, որը կողաշրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավորՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը. ԱՀ ՄԻՊ
Ամենադիտված