Русский
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ողբերգական վիճակ է. Հայաստանն Էրմենիստան է դառնում». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ունենք պարտված պետականություն, որի պարտությունը, նրա խոսքով՝ եղել է բացառապես ապաշնորհ և ապազգային իշխանության հախուռն ու կոպիտ սխալների արդյունքում:

«Ունենք Արցախի 75 տոկոս, որն այլևս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ունենք հանձնված Շուշի և Հադրութ: Ունենք Շուշիի դեկլարացիա, որով դե յուրե Թուրքիան մտնում է տարածաշրջան. Այս պատերազմից հետո Թուրքիան ուղիղ մտել է մեր ռեգիոն և արցախյան հարցում ուղիղ դիրքավորվել՝ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը: Ունենք Հայաստանի ինքնիշխան տարածք, որը, արդեն շուրջ 5 ամիս է՝ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ունենք գերիներ, որոնք չեն վերադարձվել Հայաստանին, և չի կատարվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան կետը: Ունենք անհետ կորածներ, հազարավոր զոհեր, տասնյակ-հազարավոր վիրավորներ, ունենք գերիներ, որոնք արդեն դատապարտվել են Ադրբեջանի դատարանների կողմից, ունենք թուլացող և արնաքամ լինող Հայաստան, և գրեթե ինքնիշխանությունից զրկված պետություն, չգործող պետական ինստիտուտներ: Ողբերգական իրավիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն արձանագրեց՝ պատերազմից մեկ տարի անց հանրությանը և ընդդիմությանը չի հաջողվել իշխանությունից հեռացնել գլխավոր մեղավոր-պատասխանատուին:

«Դժբախտաբար, ես ինչ կանխատեսում եմ՝ լինում է, բայց ես ամեն ինչ կտայի, որ սխալ դուրս գար: Երբ սա եկավ իշխանության, ասացի՝ Հայաստանը կորցնելու է Արցախը: Պատերազմից մեկ օր առաջ, երբ կոմպրոմատների պատերազմը սկսվեց, ասացի, որ նման գլխավոր հրամանատար ունենալը կատաստրոֆա է, և, դժբախտաբար, կատաստրոֆան տեղի ունեցավ: Նոյեմբերի 9-ից հետո ասացի, որ սրա իշխանության մնալու դեպքում մենք կորցնելու ենք ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունը, այլ նաև Հայաստանի սուբյեկտայնությունը, և արդեն նաև Հայաստանի ինքնիշխան տարածքին է սպառնալու թուրքը, տեսանք՝ արդեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրով մարդիկ վախենում են երթևեկել, կամ գերի են ընկնում, կամ մոլորվում են, կամ ավտոբուսը կանգնեցնում են՝ Արցախի դրոշն է քերում: Այսօր էլ տեսնում ենք, որ այս իշխանությունը կառավարության նիստին հայկական տեղանուններն ադրբեջանական անվանումներով է նշում՝ արհամարհելով Շուշիի դեկլարացիայում առկա թուրքամետ և պանթուրքիզմի ոգուն համապատասխան կետերը՝ այս մարդիկ, մի կողմ դնելով հայ-ռուսական դաշնակցային շահը, Վրաստանի միջոցով մուրում են հանդիպում Էրդողանից: Էրդողանն իր հերթին՝ նախապայմաններ է առաջ քաշում: Կարճ ասած՝ Հայաստանն Էրմենիստան է դառնում: Այս ամենը տեղի է ունենում հանրության մեծ մասի վերացական, կրավորական կեցվածքի պայմաններում»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նաև ընդդիմությանը, որը կոնկրետ քայլերի չի գնում, Շարմազանովն արձագանքեց. «Եթե այսքան բանը տեղի է ունենում, ուրեմն՝ բոլորս էլ մեղավոր ենք, բայց ես գտնում եմ, որ ունենք այն, ինչ ունենք: Ասել եմ՝ չէր կարելի առհասարակ ընտրությունների գնալ, չէր կարելի լեգիտիմացնել: Տեսեք՝ այսօր ինչ լինում է՝ ասում է՝ 54 տոկոսն ինձ ձայն է տվել: Ի՞նչ անել. առաջին՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացում, երկրորդ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացում, միգուցե՝ նոր ինտեգրացիա, երրորդ՝ ազգային ինստիտուտների վերականգնում, ազգային կրթության վերականգնում»:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ Ռուսաստանի հետ նոր ինտեգրացիա ասելով, նա պատասխանեց. «Դա քննարկման թեմա է, ես իշխանության չեմ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ստվերային կողմին չեմ տիրապետում: Ակնհայտ է մի բան՝ այսօր Հայաստանը միայնակ չի կարողանում պաշտպանել իր անվտանգությունը: Արցախի մնացած մասում ՌԴ խաղաղապահների շնորհիվ է, որ քիչ թե շատ խաղաղություն կա, իսկ Հայաստանում այնպես են գլխատել ամեն ինչ, որ միայնակ չի կարողանում անգամ Ադրբեջանին դիմակայել: Մեզ ավելի երկարաժամկետ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացում է պետք ՌԴ-ի հետ, բայց դա պետք է երկուստեք լինի, պետք է փաստաթղթավորված լինի: Ես այն գործիչներից չեմ, որ կենացներ են ասում: Պետք է լսենք մեր դիմացինին՝ իրեն պե՞տք է, թե՞ ոչ: Բայց ակնհայտ է մի բան, այս պատերազմից հետո տարածաշրջանում կա երկու հզոր ուժ, իհարկե, Իրանն էլ է ուժեղ, բայց այդքան չի խառնվում, և կոնկրետ Հայաստանի դեպքում երկու լուրջ գործոն կա՝ կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Ակնհայտ է, որ դեպի Թուրքիա շեղվելը լինելու է Հայաստանի՝ Էրմենիստան կամ թուրքական վիլայեթ դառնալը և կլանումը Թուրքիայի կողմից, ինչը հիմա տեղի է ունենում»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե 2009թ. էլ իրենց իշխանությունն էր փորձում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, նա հետևյալն ասաց. «Անթույլատրելի համեմատություն է. 2009թ. Սերժ Սարգսյանն ինքը նախաձեռնեց՝ առանց նախապայմանների, տեղի ունեցավ Մոսկվայից. Շատ կարևոր է, թե այդ ուղերձը որտեղից հնչեց՝ մեր ռազմավարական դաշնակցի մայրաքաղաքից հնչեց այդ ուղերձը: Այն ժամանակ նախապայման չկար, մենք ասում էինք՝ դուք կվավերացնեք՝ մենք կվավերացնենք: Ավելին, միջազգային հանրությունը՝ թե՛ մեր ռազմավարական դաշնակիցը, թե՛ մեր գործընկեր ԱՄՆ-ը, պաշտպանում էին Հայաստանի դիրքորոշումը: Ով մոռացել է՝ հիշեցնեմ՝ Քլինթոնը երկու անգամ մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքը, ասաց, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում: 2009թ. Ցյուրիխում մենք տեսանք, որ մեր գործընկերների և դաշնակիցների օժանդակության արդյունքում Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին թույլ չտրվեց, որպեսզի Ցյուրիխյան արձանագրության մեջ գոնե մեկ բառ լինի Ադրբեջանի մասին, գոնե մեկ բառ լինի Արցախի վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների մասին: Այդ ընթացքում մեզ մեղադրում էին, որ կարող է Հայ դատը թերանա, մենք տեսանք, որ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Չեխիան ճանաչեց, Կիպրոսը ճանաչեց ժխտողականությունը, այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին: Իսկ այսօր ի՞նչ է տեղի ունենում. Այսօր այս անձնավորությունը մուրում է հանդիպում, այն էլ՝ Վրաստանի միջոցով, իսկ դա դո՞ւր է գալու քո ռազմավարական դաշնակցին: Երբ մուրում ես հանդիպում՝ դրանից հետո Էրդողանը մի քանի հատ նախապայման է դնում, ասում է՝ այս նախապայմանները կատարիր, նոր կհանդիպեմ: Այսքանից հետո այս իշխանությունը կանգնում-ասում է՝ դրական ազդակներ կան»:

Նա շեշտեց, որ հարևանների հետ հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ է, բայց կարևոր է՝ երբ և ինչ պայմաններում. «Այսօր ժամանակը չէ, այսօր ՀՀ-ն արնաքամ եղած վիճակում է: Ոնց որ ֆուտբոլիստի ոտքերը ջարդած մտցնես դաշտ՝ ասես՝ գնա, մի հատ ուժեղ թիմի հետ ֆուտբոլ խաղա: Ինչքան էլ ֆուտբոլիստն ուզենա խաղալ, եթե ոտքերը ջարդված են, արնաքամ է լինում, կարո՞ղ է խաղալ: Այսօր ՀՀ-ն պետք է վերականգնի իր իմունիտետը, պետք է ժամանակ ձգի, փորձի անվտանգային միջավայրը դաշնակցի հետ ուժեղացնել»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմը թուրք-ադրբեջանական ագրեսիա էր անվանում. «Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ: Էդ որ առավոտից երեկո խաղաղության օրակարգից է խոսում, բա 2018թ. եկել էիր՝ խաղաղության օրակարգից խոսեիր. 5000 նահատակնե՞րն էին խանգարում, Շուշին ու Հադրութն էին խանգարո՞ւմ, որ խաղաղությունից խոսեիր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
AusOpen։ Карен Хачанов одержал вторую победу и сыграет с Рафаэлем Надалем Эрдоган предложил Путину и Зеленскому провести переговоры в Турции СМИ: Авиасообщение между Турцией и Арменией начнется 2 февраля Стоимость золота почти не меняется У переболевших COVID-19 людей обнаружили следы повреждения мозга Гражданство Армении получила.... Наталья РотенбергЦена на медь стабильна Роналду рассказал, когда завершит карьеру COVID-19 может поражать мозг сильнее болезни Альцгеймера – исследование В Армении за сутки зарегистрировано 360 новых случаев заражения коронавирусом Золото слабо дешевеет Президент Армении провел встречу с наследным принцем Абу-Даби Северная Корея четвертый раз с начала года запустила ракеты Погода в Армении: ночные морозы временно ослабеют Азербайджанский солдат погиб из-за нарушения правил обращения с оружием «Армения»: Спецпредставитель Армении провел переговоры в России без соответствующего одобрения НС The Best: Выбор Мхитаряна и Капарроса В ДТП в Араратской области пострадали четыре человека Звезда сериала «Клон» умерла после тяжелой болезни Ирак и Сирия обсуждают железнодорожное сообщение и вопрос транзита Медь слабо дорожает Эрдоган захотел спасти экономику Турции добычей нефти в Черном море Как долго омикрон-штамм может «выживать» на различных поверхностях? Ишхан Сагателян обсудил с представителями ереванской структуры АРФД политическую ситуацию Делегации Армении и Турции прибыли в дом приемов МИД РФ в Москве Лавров: США и их союзники стремятся создать военные плацдармы вокруг России Фракции парламента Арцаха обратились к ОБСЕ: Алиев уже претендует на ограничение деятельности Минской группы ЕС приветствует новость о встрече в Москве представителей Армении и Турции Лавров о возможностях расширения ОДКБ Умерла актриса Анастасия Вознесенская, вдова Андрея Мягкова Сборная Армении проведет товарищеский матч в Ереване Решение в контексте существующих политических реалийВ Матагисе обнаружены останки еще одного участника войны Почему после COVID-19 вкус еды пропадает или меняется? Аделаида: Хачанов уступил в четвертьфинале В Армении вновь объявлены сборы резервистов В Кремле назвали неудачными переговоры России и США по итогам двух раундов Определен порядок вывода миротворцев ОДКБ из Казахстана Никол Пашинян провёл телефонный разговор с Касым-Жомартом Токаевым Крупная и цепная авария на автодороге Ереван-Аштарак: есть пострадавший «Барселона» - «Реал»։ Мнение букмекеров Скончался телеведущий Михаил Зеленский Нефть торгуется без единой динамики В одном из пивных баров Еревана произошла стрельба, ранена женщина Золото слабо дорожает Прокремлевские СМИ и политологи устроили истерику в связи с кадровой политикой президента Казахстана У церемонии вручения «Оскара» впервые за три года появится ведущий Путин поговорил по телефону с Пашиняном: обсудили Карабах и Казахстан ЕС готов работать с Арменией и Азербайджаном для дистанцирования сил Пресс-секретарь президента Турции и советник президента США обсудили региональные вопросы
Самое популярное