Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ողբերգական վիճակ է. Հայաստանն Էրմենիստան է դառնում». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ունենք պարտված պետականություն, որի պարտությունը, նրա խոսքով՝ եղել է բացառապես ապաշնորհ և ապազգային իշխանության հախուռն ու կոպիտ սխալների արդյունքում:

«Ունենք Արցախի 75 տոկոս, որն այլևս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ունենք հանձնված Շուշի և Հադրութ: Ունենք Շուշիի դեկլարացիա, որով դե յուրե Թուրքիան մտնում է տարածաշրջան. Այս պատերազմից հետո Թուրքիան ուղիղ մտել է մեր ռեգիոն և արցախյան հարցում ուղիղ դիրքավորվել՝ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը: Ունենք Հայաստանի ինքնիշխան տարածք, որը, արդեն շուրջ 5 ամիս է՝ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ունենք գերիներ, որոնք չեն վերադարձվել Հայաստանին, և չի կատարվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան կետը: Ունենք անհետ կորածներ, հազարավոր զոհեր, տասնյակ-հազարավոր վիրավորներ, ունենք գերիներ, որոնք արդեն դատապարտվել են Ադրբեջանի դատարանների կողմից, ունենք թուլացող և արնաքամ լինող Հայաստան, և գրեթե ինքնիշխանությունից զրկված պետություն, չգործող պետական ինստիտուտներ: Ողբերգական իրավիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն արձանագրեց՝ պատերազմից մեկ տարի անց հանրությանը և ընդդիմությանը չի հաջողվել իշխանությունից հեռացնել գլխավոր մեղավոր-պատասխանատուին:

«Դժբախտաբար, ես ինչ կանխատեսում եմ՝ լինում է, բայց ես ամեն ինչ կտայի, որ սխալ դուրս գար: Երբ սա եկավ իշխանության, ասացի՝ Հայաստանը կորցնելու է Արցախը: Պատերազմից մեկ օր առաջ, երբ կոմպրոմատների պատերազմը սկսվեց, ասացի, որ նման գլխավոր հրամանատար ունենալը կատաստրոֆա է, և, դժբախտաբար, կատաստրոֆան տեղի ունեցավ: Նոյեմբերի 9-ից հետո ասացի, որ սրա իշխանության մնալու դեպքում մենք կորցնելու ենք ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունը, այլ նաև Հայաստանի սուբյեկտայնությունը, և արդեն նաև Հայաստանի ինքնիշխան տարածքին է սպառնալու թուրքը, տեսանք՝ արդեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրով մարդիկ վախենում են երթևեկել, կամ գերի են ընկնում, կամ մոլորվում են, կամ ավտոբուսը կանգնեցնում են՝ Արցախի դրոշն է քերում: Այսօր էլ տեսնում ենք, որ այս իշխանությունը կառավարության նիստին հայկական տեղանուններն ադրբեջանական անվանումներով է նշում՝ արհամարհելով Շուշիի դեկլարացիայում առկա թուրքամետ և պանթուրքիզմի ոգուն համապատասխան կետերը՝ այս մարդիկ, մի կողմ դնելով հայ-ռուսական դաշնակցային շահը, Վրաստանի միջոցով մուրում են հանդիպում Էրդողանից: Էրդողանն իր հերթին՝ նախապայմաններ է առաջ քաշում: Կարճ ասած՝ Հայաստանն Էրմենիստան է դառնում: Այս ամենը տեղի է ունենում հանրության մեծ մասի վերացական, կրավորական կեցվածքի պայմաններում»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նաև ընդդիմությանը, որը կոնկրետ քայլերի չի գնում, Շարմազանովն արձագանքեց. «Եթե այսքան բանը տեղի է ունենում, ուրեմն՝ բոլորս էլ մեղավոր ենք, բայց ես գտնում եմ, որ ունենք այն, ինչ ունենք: Ասել եմ՝ չէր կարելի առհասարակ ընտրությունների գնալ, չէր կարելի լեգիտիմացնել: Տեսեք՝ այսօր ինչ լինում է՝ ասում է՝ 54 տոկոսն ինձ ձայն է տվել: Ի՞նչ անել. առաջին՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացում, երկրորդ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացում, միգուցե՝ նոր ինտեգրացիա, երրորդ՝ ազգային ինստիտուտների վերականգնում, ազգային կրթության վերականգնում»:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ Ռուսաստանի հետ նոր ինտեգրացիա ասելով, նա պատասխանեց. «Դա քննարկման թեմա է, ես իշխանության չեմ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ստվերային կողմին չեմ տիրապետում: Ակնհայտ է մի բան՝ այսօր Հայաստանը միայնակ չի կարողանում պաշտպանել իր անվտանգությունը: Արցախի մնացած մասում ՌԴ խաղաղապահների շնորհիվ է, որ քիչ թե շատ խաղաղություն կա, իսկ Հայաստանում այնպես են գլխատել ամեն ինչ, որ միայնակ չի կարողանում անգամ Ադրբեջանին դիմակայել: Մեզ ավելի երկարաժամկետ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացում է պետք ՌԴ-ի հետ, բայց դա պետք է երկուստեք լինի, պետք է փաստաթղթավորված լինի: Ես այն գործիչներից չեմ, որ կենացներ են ասում: Պետք է լսենք մեր դիմացինին՝ իրեն պե՞տք է, թե՞ ոչ: Բայց ակնհայտ է մի բան, այս պատերազմից հետո տարածաշրջանում կա երկու հզոր ուժ, իհարկե, Իրանն էլ է ուժեղ, բայց այդքան չի խառնվում, և կոնկրետ Հայաստանի դեպքում երկու լուրջ գործոն կա՝ կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Ակնհայտ է, որ դեպի Թուրքիա շեղվելը լինելու է Հայաստանի՝ Էրմենիստան կամ թուրքական վիլայեթ դառնալը և կլանումը Թուրքիայի կողմից, ինչը հիմա տեղի է ունենում»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե 2009թ. էլ իրենց իշխանությունն էր փորձում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, նա հետևյալն ասաց. «Անթույլատրելի համեմատություն է. 2009թ. Սերժ Սարգսյանն ինքը նախաձեռնեց՝ առանց նախապայմանների, տեղի ունեցավ Մոսկվայից. Շատ կարևոր է, թե այդ ուղերձը որտեղից հնչեց՝ մեր ռազմավարական դաշնակցի մայրաքաղաքից հնչեց այդ ուղերձը: Այն ժամանակ նախապայման չկար, մենք ասում էինք՝ դուք կվավերացնեք՝ մենք կվավերացնենք: Ավելին, միջազգային հանրությունը՝ թե՛ մեր ռազմավարական դաշնակիցը, թե՛ մեր գործընկեր ԱՄՆ-ը, պաշտպանում էին Հայաստանի դիրքորոշումը: Ով մոռացել է՝ հիշեցնեմ՝ Քլինթոնը երկու անգամ մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքը, ասաց, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում: 2009թ. Ցյուրիխում մենք տեսանք, որ մեր գործընկերների և դաշնակիցների օժանդակության արդյունքում Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին թույլ չտրվեց, որպեսզի Ցյուրիխյան արձանագրության մեջ գոնե մեկ բառ լինի Ադրբեջանի մասին, գոնե մեկ բառ լինի Արցախի վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների մասին: Այդ ընթացքում մեզ մեղադրում էին, որ կարող է Հայ դատը թերանա, մենք տեսանք, որ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Չեխիան ճանաչեց, Կիպրոսը ճանաչեց ժխտողականությունը, այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին: Իսկ այսօր ի՞նչ է տեղի ունենում. Այսօր այս անձնավորությունը մուրում է հանդիպում, այն էլ՝ Վրաստանի միջոցով, իսկ դա դո՞ւր է գալու քո ռազմավարական դաշնակցին: Երբ մուրում ես հանդիպում՝ դրանից հետո Էրդողանը մի քանի հատ նախապայման է դնում, ասում է՝ այս նախապայմանները կատարիր, նոր կհանդիպեմ: Այսքանից հետո այս իշխանությունը կանգնում-ասում է՝ դրական ազդակներ կան»:

Նա շեշտեց, որ հարևանների հետ հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ է, բայց կարևոր է՝ երբ և ինչ պայմաններում. «Այսօր ժամանակը չէ, այսօր ՀՀ-ն արնաքամ եղած վիճակում է: Ոնց որ ֆուտբոլիստի ոտքերը ջարդած մտցնես դաշտ՝ ասես՝ գնա, մի հատ ուժեղ թիմի հետ ֆուտբոլ խաղա: Ինչքան էլ ֆուտբոլիստն ուզենա խաղալ, եթե ոտքերը ջարդված են, արնաքամ է լինում, կարո՞ղ է խաղալ: Այսօր ՀՀ-ն պետք է վերականգնի իր իմունիտետը, պետք է ժամանակ ձգի, փորձի անվտանգային միջավայրը դաշնակցի հետ ուժեղացնել»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմը թուրք-ադրբեջանական ագրեսիա էր անվանում. «Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ: Էդ որ առավոտից երեկո խաղաղության օրակարգից է խոսում, բա 2018թ. եկել էիր՝ խաղաղության օրակարգից խոսեիր. 5000 նահատակնե՞րն էին խանգարում, Շուշին ու Հադրութն էին խանգարո՞ւմ, որ խաղաղությունից խոսեիր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալԾանոթ ու միարժամանակ անհայտ … ռեբուսԱրցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՄեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներինԻրանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին. Գեներալ Իվաշովը նշել է, թե ով կհաղթի այդ պատերազմումՌԴ ՊՆ-ն անդրադարձել է երեկ Մարտունու շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանըՔարոզչությունը պետք է ակտիվացնել. Ադրբեջանը երկու հայց է ներկայացրել Հայաստանի դեմԲժիշկ Արմեն Չարչյանի վիճակը ծանր է«Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ ՇարմազանովԵրևանի պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահությունՌուսաստանում աշխատանքային միգրանտները պետք է տիրապետեն ռուսաց լեզվին. ՊուտինՌԴ-ն որոշում ա տակից դուրս գալ բախումները կոծկելով.Սրտխառնոց է առաջացնում «ընդդիմություն» կոչեցյալի քար լռությունը. Արթուր ԴանիելյանԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունելԵթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ ՍահակյանԴավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումըՄԻՊ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Երասխի հատվածում կրակոցների և հրդեհների մասինՌոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատավոր Նարինե ՀովակիմյանինԿրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ Թշնամին կրակ է բացել Երասխ գյուղի, հայկական դիրքերի ուղղությամբ, այրվել է անասնագոմ, խոտի դեզեր․ ՀՀ ՊՆ Կենսաբանը նշել է կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառը Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Դոլարն ու եվրոն էժանանում են Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, որը կողաշրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավորՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը. ԱՀ ՄԻՊ Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից Պատերազմից հետո վանդալիզմը մեր կողմից պետք է արժանանա ամենախիստ դատապարտման. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ԱՄՆ դեսպանի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունների վրա Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արելՀայաստանում նորից վերադարձանք մերոնքական-ձերոնքական սկզբունքինԽստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով վիրավորվել է Արցախի ՊԲ 6 զինծառայող․ ՀՀ ԱԳՆ «Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով, պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ». Ալիև Կինը դանակի սպառնալիքով դեղատներից գումար է հափշտակել․ Քննչական կոմիտե Հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից․ ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնում Հանրության մեծ մասը չի վստահում պետության կողմից իրականացվող պատվաստման գործընթացինԳազ չի լինելուՀայաստանը լուրջ անելիքներ ունի, որ 3+3 ձևաչափը չկայանաԱշխարհում ավելի քան 239,6 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով Արցախի ՊԲ-ից հայտնում ենԱռուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ․ «Առուշ Առուշանյան» դաշինք Փոքրիկ դիկտատորի սիրտը մեծ նկարներ է ուզումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1765, մահվան՝ 39 նոր դեպքԻրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Կոռուպցիա և հովանավորչություն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության բնութագիրը
Ամենադիտված