Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս Փաշինյանը խաղից դուրս թողեց սեփական թիմի երկու առաջատար դեմքերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր կառավարությունում պաշտոն չի ունենա։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ճակատագիրն էլ դեռ անորոշ է։ Թեպետ օրեր շարունակ մամուլը գրում էր, որ նրան բաժին կհասնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, երեկ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, կարծես, հակառակն են ապացուցում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և նորընտիր պատգամավորների առաջին հանդիպումը, որից հետո Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և ծաղրելով հայտարարել, թե Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանն իրենց հետագա գործունեությունը կշարունակեն որպես ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ։

«Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Տիգրան Ավինյանը ՔՊ հիմնադիր անդամներ են, շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ-ի վարչությունում՝ որպես ակտիվ կուսակից»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

2018թ․ այսպես կոչված «հեղափոխությունից» հետո Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, իսկ Ավինյանը՝ փոխվարչապետ։ Մյուս փոխվարչապետի պաշտոնը բաժին հասավ ԲՀԿ-ին՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի։ Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն Արարատ Միրզոյանը խորհրդարանական կառավարմամբ երկրի երկրորդ դեմքն էր, իսկ Տիգրան Ավինյանը՝ երկրորդ մարդը կառավարությունում Նիկոլ Փաշինյանից հետո։ Փաստացի այժմ նրանք երկուսն էլ մնացել են խաղից դուրս վիճակում, կորցրել են ոչ միայն քաղաքական կշիռը, այլև ունեցած ազդեցությունը։ Արարատ Միրզոյանը օրեր առաջ հրաժարվեց պատգամավորի մանդատից։ Այս առումով իրատեսական են թվում այն կանխատեսումները, թե այդ երկու գործիչները կարող են լքել իշխող թիմը և թռնել Նիկոլ Փաշինյանի կողքից, իրենց ձեռքերը լվանալ պարտության պատասխանատվությունից։ Այսօր դեռ բարդ է ասել՝ երկու առանցքային դեմքերին խաղից դուրս թողնելը Փաշինյանի՞, թե՞ հենց իրենց նախաձեռնությունն էր։ Ինքը՝ Փաշինյանը այս փոփոխությունից առանձնապես չի տուժում։

Արարատ Միրզոյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը, ինչը, իհարկե, ծաղր է պառլամենտարիզմի համար։ Փոխարենը կառավարական ամառանոցներում Նիկոլ Փաշինյանը Միրզոյանի փոխարեն կունենա Ալեն Սիմոնյան անունով հարևան։ Ավինյանի փոխարեն էլ կնշանակվի Սուրեն Պապիկյանը, որը կշարունակի ասֆալտ անելով ապահովել սեփական PR-արշավը։ Փոխարենը մտածելու լուրջ առիթ ունեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։ Եթե Նիկոլ Փաշինյանն այսքան հեշտ ազատվում է իր մերձավոր զինակիցներից, ապա նույն հաջողությամբ կազատվի յուրաքանչյուրից։

Լևոն Առաքելյան

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»
Ամենադիտված