Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (7-րդ դար) ապրիլի 23-ից հավատացյալների համար հասանելի չէ, դեպքի վայրից հայտնում է «blagovest-info.ru»-ի թղթակիցը, այցելուների համար անհասանելի կլինի նաև տեղի գերեզմանատունն ու Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված հայ զինվորների պանթեոնը։

Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծման արդյունքում տաճարից հիսուն մետր հեռավորության վրա կանգնեցվել է սահմանաբաժան սյուն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հրապարակել է սյան լուսանկարը։ Տավուշի մարզի բնակիչները, որոնք համաձայն չեն վարչապետի որոշման հետ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ մեկ շաբաթ է՝ իրենց բողոքն են հայտնում՝ փակելով Նոյեմբերյան-Թբիլիսի ճանապարհը։ Անվտանգության ուժերը հարակից Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր գյուղերի բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ եկեղեցուն։

Հենց այս չորս գյուղերից էլ, ըստ Հայաստանի վարչապետի ավելի վաղ արած հայտարարության, տարածքներ են պոկվել։ Մինչ բնակիչները վիճում էին վարչապետի հետ՝ վերջինիս տարածաշրջան կատարած այցի ժամանակ, հայ զինվորականները ականազերծել են Ադրբեջանին փոխանցվող տարածքները և տեղադրել պայմանական սահմանը նշող ցուցանակներ։ Այդ «սահմանը» գծված է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գերեզմանոցից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա։

«Հայաստանի իշխանությունները հերթական սուտն են տարածում՝ պնդելով, որ ֆիզիկապես տաճարը մնում է հայկական կողմում։ Սակայն սահմանը գծում են հենց դրա կողքին և մեզ արգելում են այցելել այդ սահմանային գոտի»,- Blagovest-info-ի հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ մեկնաբանելով Փաշինյանի մամուլի ծառայության հայտարարությունը, թե եկեղեցին ֆիզիկապես մնում է Հայաստանի տարածքում։ Սրբազանը, դիմելով բողոքող ժողովրդին, խորհուրդ է տալիս սիրտը չկոտրել:

«Ամեն ինչ նոր է սկսվում, սա վերջը չէ, մի հուսահատվեք։ Կոչ եմ անում բոլոր գործարարներին, բոլոր ներկա ու նախկին զինվորականներին, բոլոր ոստիկաններին ու իրավապահներին, մշակույթի գործիչներին՝ ձեր դիրքորոշումը հայտնի դարձրեք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ խոսքով: Մի ստանձնեք աղետի պատասխանատվությունը: Մարդկանց հանգիստ թողեցիք, ժամանակն է այս ամենը շտկելու»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը։

Նիկոլ Փաշինյանն արդեն խոստացել է նոր տներ կառուցել այն տավուշցիների համար, ովքեր տարածքների հանձնումից հետո ստիպված կլինեն լքել իրենց տները։ Սակայն տեղի բնակիչները հրաժարվում են գումարից և պահանջում, որ Փաշինյանն իր հերթին հրաժարվի «Հայաստանի հանձնման շարունակվող քաղաքականությունից»։ Սահմանի այն հատվածը, որն արդեն մաքրվել ու տրվել է ադրբեջանական կողմին, 1990-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի լավագույն ամրացված պաշտպանական գծերից էր։

Տավուշի բնակիչները չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղության մասին Փաշինյանի պնդումներին, քանի որ կարծում են, որ վարչապետը ձախողել է բոլոր այն ծրագրերը, որոնք իսկապես կարող էին խաղաղություն բերել։ Ուստի տավուշցիները չեն պատրաստվում լքել իրենց տները և անժամկետ բողոքի ակցիաներ են հայտարարել։ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եկեղեցի է, որը համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներից մեկը, կառուցվել է 6-7-րդ դարերում։

Դրսից փոքր երևացող եկեղեցին ճարտարապետական լուծման շնորհիվ ներքուստ բավական ընդարձակ է՝ գմբեթը հենված է միջանցքների կամ աբսիդների անկյուններին, իսկ ձգողականության ուժը թուլանում է կայուն խորշերի օգնությամբ։

Այս կառույցների պարզությունն ու ներդաշնակությունն արտահայտվում է ազատ, անբաժան ներքին տարածությամբ, շենքի ներքին և արտաքին կոմպոզիցիաների միասնությամբ և կայունության բարձրացմամբ (իզուր չէ, որ վաղ միջնադարյան նման հուշարձաններից շատերը պահպանվել են գրեթե անձեռնմխելի կերպով, նույնիսկ ուժեղ երկրաշարժերից հետո):

Հայաստանում կա չորս այդպիսի հուշարձան-եկեղեցի՝ Մաստարայում, Հառիճում, Ոսկեպարում և Արթիկում։ Ոսկեպարի եկեղեցու դեկորատիվ հարդարանքը համապատասխանում է հայկական շինությունների վաղ միջնադարյան ոճին։ Դրսից ուղղանկյուն ցցված աբսիդները ծածկված են երկթեք տանիքներով։ Վերջին անգամ Ոսկեպարի եկեղեցին վերանորոգվել է 1975-77 թվականներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արևմուտքը «հեղեղելու է հայերին միլիարդներով». Փաշինյանը ցանկանում է կանգ առնել Արևմուտքի պահանջովԲագրատ Սրբազանը գնդակ է խաղումՈստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Միջադեպ՝ Եռաբլուրում․ ինչ է կատարվել (տեսանյութ)«Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) Վարդան Ոսկանյանը միացավ Սրբազանի շարժմանը Երևանի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ողբերգական ճանապարհըՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա Որպես հավատացյալ քրիստոնյա, որպես հայ, անվերապահորեն աջակցում եմ մեր եկեղեցուն. Արմեն ՊետրոսյանԱլիևը վաղն էլ կասի՝ «եթե ձեր այբուբենը չփոխեք, պատերազմ եմ սկսելու»․ Շարմազանով Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ 1992թ. հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը. պատմության այս օրը (09 մայիս)«Ռազմական ժամանակաշրջանի երաժշտություն» աուդիոգրադարանի սկավառակներից մեկը նվիրված է Արամ Խաչատրյանի երաժշտությանըՌուս զինվորականները դուրս կգա՞ն ՀՀ-իցԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել ԱԱԾ-ին ուզում եմ հարցնել` մեր ազգային անվտանգությունը ապահովվա՞ծ է. Գառնիկ ԴանիելյանՍրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ«3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեցին»․ մայրը որդու վերջին վայրկյանների մասին է պատմում (տեսանյութ)ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ Լիդերների փակ քննարկումը․ Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըԿարկուտ, քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինիԵրկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Ժողովուրդ» Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» Դոլարը թանկանում է ռուբլին նվազումՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Ամենադիտված