ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ազատվել ատամների դյուրազգացությունից. 4 օգտակար խորհուրդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե տաք կամ սառը սնունդ ընդունելիս ձեր ատամները սկսում են ցավել, դա կարող է մատնանշել ոչ միայն կարիեսի, այլ նաեւ ատամների դյուրազգացության մասին։

Ատամնաբույժ եւ հիգիենիստ Մեգան Ֆեյրհոլը հավաստիացնում է, որ ատամների դյուրազգացությունն առաջ է գալիս ատամի էմալի կորստի պատճառով, որը մերկացնում է ատամների դենտինի ստորին շերտը։ Էմալի կորստի հիմնական պատճառներն են էմալի էրոզիան, ատամներով կրճատցնելը (բրուքսիզմ) եւ ատամների մաշումը դրանց մաքրումից (շատ ուժեղ մաքրում)։

Ի՞նչ անել, եթե ատամները չափից ավելի զգայուն են։

Ատամի մածուկ

Գոյություն ունեն ատամի մածուկներ, որոնք նվազեցնում են ատամների դյուրազգացությունը։ Կարելի է առաջին հերթին փորձել օգտագործել դրանք։

Դիետա

Կերակրացանկի փոփոխությունը կարող է օգնել առողջ պահել ատամները եւ զգայունություն չհրահրել, քանի դեռ ատամները կայունանում են։

«Խուսափեք թթու մթերքների եւ ըմպելիքների չափից ավելի օգտագործումից, դա կօգնի նվազեցնել էմալի էրոզիայի ռիսկը, որը կարող է հանգեցնել դյուրազգացության բարձրացման»,- խորհուրդ է տալիս Ֆեյրհոլը։

Խորհուրդ է տրվում նաեւ  կերակրացանկում կրճատել քաղցր մթերքների եւ գազավորված ըմպելիքների քանակը, քանի որ այդ բոլոր մթերքները վնասում են ատամի էմալը եւ դենտինը մերկացնում՝ առաջ բերելով դյուրազգացություն։

Կարգավորեք ատամների մաքրման տեխնիկան

Ատամների դյուրազգացության հիմնական պատճառներից մեկը ատամների շատ ուժեղ մաքրումն է եւ դրանք «տաշելը»։

«Եթե ատամների դյուրազգացություն ունեք ատամների չափից ավելի ուժեղ մաքրման պատճառով,  պետք է փոխեք ատամները մաքրելու տեխնիկան եւ խուսափեք աբրազիվ ատամի մածուկի օգտագործումից»,- ասել է մասնագետը։

Գիշերային պաշտպանություն

Ատամները կրճտացնելը լուրջ խնդիր է, որովհետեւ այն կարող է թուլացնել ատամները եւ առաջ բերել խոռոչներ կամ կոտրվածքներ, ինչպես նաեւ այլ բարդություններ, ինչպիսին է ատամների բարձր զգայականությունը։

«Եթե տաշում եք ձեր ատամները գիշերները, ձեր ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ կրել պատվերով պատրաստվալ գիշերային պաշտպանական հարմարանք՝ կապա ատամների համար»,- ասել է մասնագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular