ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ Scrabble խաղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկրեբբլը (Scrabble) հայտնի սեղանի խաղ է, որը զարգացնում է տրամաբանությունը, բարձրացնում գրագիտությունը, ընդլայնում բառապաշարն ու ուշադրությունը:

Խաղի պատմությունը սկիզբ է առել 1930-ականների վերջին, երբ ամերիկացի ճարտարապետ Ալֆրեդ Բաթսը փորձել է ստեղծել աննագրամաների և խաչբառերի օրինակով մի խաղ, որը կներառեր թե՛ բախտի պահը, և թե՛ նուրբ հաշվարկը:

Խաղի առաջին տարբերակը հայտնվել է 1931 թվականին, այն քիչ է նման եղել ժամանակակից Scrabble-ին և կոչվել է Lexiko: Այն խաղադաշտ չի ունեցել, և բաղկացած է եղել տառերով ստվարաթղթե քարտերի հավաքածուից: Խաղացողները պատահականորեն քարտեր են վերցրել և դրանցով բառեր կազմել: Նման խաղը մեծ ոգևորություն չի առաջացրել, և ոչ ոք չի փորձել զանգվածաբար այն տպագրել: Սակայն Բաթսը չի հուսահատվել և այդ ժամանակի մտավոր խաղերի մեծ մասը վերլուծելուց հետո, 1938 թվականին ստեղծել է խաղի նոր փոփոխություն, որն արդեն ունեցել է 225 վանդակներով խաղադաշտ: Կանոնները նույնպես մի փոքր փոխվել են: Հիմա անհրաժեշտ էր բառեր կազմել պատահականորեն ընկած նշաններից: Խաղը հայտնի է դարձել Criss-Cross Word անունով, որից հետո այն գործնականում չի փոխվել:

1948 թվականին Ալֆրեդը խաղի իրավունքները վաճառել է փաստաբան Ջեյմս Բրունոտին: Բրունոտը փոքր-ինչ փոխել է խաղադաշտը, «բոնուսային» բջիջները և աշխարհին ներկայացրել պարզեցված կանոններով  նոր «Scrabble» անվամբ խաղը: Սկզբում խաղը պահանջված չի եղել: Խաղի թողարկման 4 տարվա ընթացքում Ջեյմսը զգալի գումարներ է կորցրել, բայց չի հանձնվել: Նա հավատացել է, որ իր ժամանակը կգա, և չի սխալվել: Scrabble-ը տարեց տարի  ժողովրդականություն է ձեռք բերել և արդեն 1953 թվականին Բրունոտը չէր կարողանում բավարարել խաղի վաճառքի պահանջարկը: Արդյունքում նա հեղինակային իրավունքը վաճառում է Selchow and Righter ընկերությանը, որը, ի դեպ, ժամանակին հրաժարվել էր այն գնել Բաթսից` չհավատալով խաղի զարգացման հաջող ապագային: Դրանից հետո Scrabble խաղի տպագրման  իրավունքները բազմիցս փոխանցվել են մի հրատարակչական ընկերությունից մյուսին, բայց խաղն ինքնին անփոփոխ է մնացել, և նրա ժողովրդականությունը չի մարել երկար տասնամյակներ:

Մինչ օրս ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 100 միլիոն օրինակ Scrabble խաղ: Ամբողջ աշխարհում այդ հուզիչ խաղի երկրպագուների բազմաթիվ ակումբներ կան, անց են կացվում  մրցումներ և մրցաշարեր: Այդ խաղն իրավամբ կարելի է անվանել իր ժանրի դասական: Դրա համար լույս են տեսնում բառարաններ, ստեղծվում են տարբեր փոփոխություններ, Scrabble- ը թարգմանվել է 29 լեզուներով: Եթե ​​ ծանոթ չեք Scrabble սեղանի խաղին, գնեք և փորձեք: Չեք զղջա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular