Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Ռ. Վարդազարյանը՝ նշելով, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։ Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։

Այսինքն՝ տվյալ պարագայում անձին մեղսագրվում է արարք, որն ուղղակիորեն բխում է վերջինիս պաշտոնից։ Ասել է թե՝ պաշտոնապես հերթական անգամ տարածվել է կեղծ տեղեկատվություն, իրավապահները պարտավոր էին դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի, հետեւաբար ձեռք բերված բոլոր ապացույցները համարվելու են անթույլատրելի։ Ի դեպ, նման նախադեպ արդեն եղել է, մասնավորապես, խոսքը գնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մասին, որի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր առանց ԲԴԽ-ի թույլտվության, ինչն արձանագրել էր վերաքննիչ քրեական դատարանը եւ հենց այդ հիմքով էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվեց, գործն էլ կարճվեց։

Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է իր՝ գործառութային անձեռնմխելիությունից չզրկելու հարցին, Վարդազարյանը նշեց, որ այդ մասին կխոսի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ի դեպ, խորհրդարանի կողմից նրան ԲԴԽ անդամ ընտրելիս արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում առ այն, որ վերջինս ԲԴԽ է գործուղվում՝ ԲԴԽ նախագահ դառնալու համար։

Վարդազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր ուզածին, ինչին ի պատասխան Վարդազարյանը նշեց՝ մասամբ. «Մասամբ։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ հրաժարական տայի և լիազորություններս դադարեցնեին, բայց ընդամենը կասեցվել են լիազորությունները»։

Անդրադառնալով իր լիազորությունների կասեցմանը՝ Վարդազարյանը հայտնեց, որ նիստը բացել է ինքը, օրակարգում այդ հարցը ինքն է ներառել, նիստի ժամանակ հայտնել է իր դիրքորոշումը, ապա լքել է ԲԴԽ նիստը՝ թողնելով, որ ԲԴԽ անդամները քննարկեն իր լիազորությունների կասեցման հարցը։.

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԲԴԽ դատավոր անդամներից միայն Սերգեյ Չիչոյանն է կողմ քվեարկել Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի լիազորությունների կասեցմանը, Վարդազարյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել պարոն Չիչոյանի քայլը։

«Ընդամենը պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին։ Ցանկանում եմ, որ դատավորները գնահատեն պարոն Չիչոյանի քայլը»,- նշեց Վարդազարյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ
Ամենադիտված