ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկաթի պակաս. Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի է կասկածել այն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլխացավերը, գունատ մաշկը, անկանոն սրտխփոցն ախտանշաններ են, որոնք կարող են վկայել անեմիայի մասին, որը պայմանավորված է երկաթի պակասով:

Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի, որի դեպքում արյան մեջ ընկնում է կարմիր արյունային գնդիկների՝ էրիտրոցիտների մակարդակը: Երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար, որը սպիտակուց է, որն օգնում է էրիտրոցիտներին տեղափոխել թթվածինը:

Կարմիր արյունային մարմինները հարուստ են թթվածնով, որը դրանք կլանում են թոքերից եւ մատակարարում օրգաններին: Մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջջին անհրաժեշտ է թթվածին, եւ երբ այն պակասում է, մենք զգում ենք հոգնածություն, թուլություն եւ հեւոց:

Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի է կասկածել երկաթի պակաս կամ հեմոգլոբինի ցածր մակարդակ:

Այդ խնդիրները կարող են ի հայտ գալ հետեւյալ ախտանշաններով.

  • Հոգնածություն;
  • Թուլություն մարմնում կամ դրա առանձին մասերում;
  • Գունատ կամ դեղնավուն մաշկ;
  • Անկանոն սրտխփոց;
  • Հեւոց;
  • Գլխապտույտ կամ գիտակցության թեթեւ մթագնում;
  • Ցավ կրծքավանդակում, մկանային ցավ;
  • Սառը ձեռքեր եւ ոտքեր, ականջներ, քիթ;
  • Կոտրվող եղունգներ, մազաթափություն;
  • Բերանի անկյուններում ճաքեր;
  • Այտուցված լեզու;
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ:

Եթե դուք նկատել եք այդ ախտանշանները, դա արդեն առիթ է բժիկի դիմելու համար: Երկաթ պարունակող սննդային հավելումներն ընդունելն ինքնուրույն՝ առանց բժշկի նշանակման, խորհուրդ չի տրվում, քանի որ այդ նյութի ավելցուկը նույնպես կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular