Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ժողովուրդը պայքարում է «մտքի մեջ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին ընդդիմության և իշխանության միջև զինադադար է, կարող ենք ենթադրել, որ ժամանակավոր: Ընդդիմությանն այս փուլում չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել իր եկած ճանապարհով: Նույնիսկ այն դեպքում, որ ընդդիմությունը, բոլոր քաղաքական տարաձայնություններից վեր կանգնելով` միավորվեց և միասնական թեկնածու առաջադրեց: Պայմանն էր, որ ձևավորելու է ժամանակավոր կառավարություն` ապահովելով երկրում կայունություն ու անվտանգություն, և կազմակերպելու է նոր ընտրություններ մեկ տարվա ընթացքում: Իսկ թեկնածուն պատահական կամ փնովված ու կոռումպացված մեկը չէ, Վազգեն Մանուկյանն է՝ իր կենսագրությամբ և անցած ճանապարհով: Բայց սա բավարար չէր, որպեսզի Նիկոլի օգտագործած միջոցները կիրառվեին, և գնար` ինչպես եկել էր:

Թվում էր, որ այդ միջոցների կարիքը չկար, քանի որ մենք կրել ենք խայտառակ պարտություն, կորցրել մեր երկրի մի մասը և մնացած մասի անվտանգությունը: Սպասելի էր, որ նման իրավիճակում պետք է ժողովուրդն ընդվզի հանուն իր անվտանգության եւ պետականության ապագայի: Սակայն ունեցանք տրամագծորեն հակառակ պատկեր։ Ըստ էության, երկուսուկես տարի առաջ ուսանողությունը դուրս եկավ փողոց՝ հանուն սոցիալական արդարության, նույնը չարեց հիմա, երբ կորցրել ենք Արցախը, Սյունիքի անվտանգ դիրքերը և գրեթե մի ամբողջ սերունդ պատերազմում: Չձևավորվեցին հանրային պահանջ ու ընդվզում` հակառակ դեկտեմբերին ընդդիմության հայտարարած գործադուլի և դասադուլի: Սրան չէր սպասում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Հաշվարկը սխալ էր: Նիկոլը դուրս եկավ բունկերից, ընդդիմությունն էլ թողեց հարթակը: Բայց հանուն արդարության նշենք, որ ժողովուրդը հաշտ ու խաղաղ չէ այս նոր իրավիճակի հետ, ինչպես իշխանությունն է կարծում` հանգստանալով և հօգուտ գրանցելով իր հաշվին: Պարզապես այս հոգեվիճակում մարդիկ անկարող են հանրային ընդվզման ու պայքարի: Բայց մռլտում են, հայհոյում, ձեռքները խփում գլխներին, թե էս ո՞ւմ բերեցինք իշխանության: Սա է վկայում փողոցներում պատահական ունեցած զրույցները: Թերևս կան այս իշխանությունների այլընտրանքին կասկածողներ նույնպես: Բայց ունենք այն, ինչ ունենք. ամրացող իշխանություն, թուլացող ընդդիմություն և անկարող ժողովուրդ:

Բոլորս ենք հիշում, որ դեկտեմբերին Փաշինյանը հանդես եկավ արտահերթ ընտրությունների առաջարկով՝ որպես պատասխան ընդդիմության՝ իր հրաժարականի պահանջի, հիմա այդ պայմանի արդիականությունը չի տեսնում որպես ինքնապաշտպանություն: Հրապարակում մի վրան է մնացել ընդդիմությունից, թող գան, նստեն` ինչքան կուզեն: Պատրաստվում է 2023-ի հերթական ընտրություններին, անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք նիստ գումարել է թիմակիցների հետ այդ սրտապնդող առիթով, թե՞ ոչ: Իսկ որ տնտեսական անխուսափելի ճգնաժամը, թանկացումներն ու հավանական սովը ցնցում կառաջացնեն երկրում, և մարդիկ դուրս կգան փողոց, տրամաբանական է, բայց ոչ այդքան հուսալի այս հոգեվիճակում գտնվող մեր ժողովրդի համար:

Այնքան կոտրված ենք, որ անգամ սովը իշխանափոխության հանրային պահանջ չի ձևավորի: Մարդիկ ավելի շուտ կարտագաղթեն: Ցավոք, մինչև գարուն մենք չգիտենք, թե Նիկոլը քանի համաձայնագրի տակ կստորագրի, որոնք, հաստատ, չեն բխելու մեր ազգային, պետության ու պատականության շահերից, քանի որ ինքն ընդամենը գործիք է արդեն՝ անկախ իր կամքից կամ գուցե իր կամքով: Ադրբեջանի հետ ստորագրություններն ավարտելով՝ փոխանցվելու է Թուրքիայի հետ ստորագրելուն: Միանշանակ է ու տրամաբանական, որ ընդդիմությունը նոր ռազմավարություն է մշակում, բայց առայժմ ժամկետն ու արդյունքի ակնկալիքը չեն երեւում: Իսկ ժողովրդին համախմբող նոր առաջնորդ միանգամից օդից չի ընկնելու:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր
Ամենադիտված