Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ուրացումը՝ հանուն Պուտինի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկիր է և չունի մի ուղղությամբ և մի կողմի շահեր, սկզբունքներ, և այդ սկզբունքների համադրությամբ՝ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկին, թե ինչո՞ւ է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման վերաբերյալ հարցի քննարկմանը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ, երբ 2018-ին Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխություն, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան գործընթաց ու ներհայաստանյան օրակարգ: «Այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ ու արտաքին օրակարգ չկար: Երբ մեզ հարց էին տալիս՝ արդյո՞ք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, ասել ենք՝ սա հայաստանյան օրակարգ է, մենք չենք պատրաստվում ոչ մի բան ո՛չ ներմուծել, ո՛չ էլ արտահանել»։

Պատգամավորի ճշտող հարցին, թե խնդիրը Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման հարցն է, արդյո՞ք պետք չէր ուսումնասիրել՝ Բելառուսում այդ իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են»:

Այս հարցուպատասխանը խղճահարություն առաջացնելու աստիճանի մերկացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական, արժեքային սնանկությունն ու բացարձակ անսկզբունքայնությունը։ Խնդիրը շատ հստակ է, առանց որևէ տարընթերցման․ Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքների հետ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ ու համաձայն չլինելով՝ իրականացնում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացվում էին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հռետորական մասնակցությամբ, և ճիշտ գործողություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։

Բելառուսական ահա այդ բողոքի ակցիաների ընթացքում ոտնահարվել են հարյուրավոր խաղաղ ցուցարարների իրավունքներ, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են, կան զոհված ու անհետ կորած քաղաքացիներ, և այլն։ Այսինքն՝ տեղի է ունեցել այն, ինչի դեմ 2008 թվականին պայքարում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, ինչին անհամարժեք վերաբերմունք ցուցաբերելու համար մեղադրում էր աշխարհին, և ինչը դարձավ իր քաղաքական գործունեության մեկնակետը։ 2018 թվականին Հայաստանում նման գործողություններ տեղի չունեցան, ոչ մի ցուցարարի գլխից մազ չպակասեց։ Բայց պատկերացնել կարելի է, թե ինչ աղմուկ կբարձրացներ անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե 2018 թվականի ակցիաների մասնակիցների նկատմամբ Հայաստանում կիրառվեր այն բռնի ուժի 10 տոկոսը, որը կիրառվել է Բելառուսում։ Դժվար չէ պատկերացնել նաև, թե քանի հարյուր նամակներ կգրվեին միջազգային կազմակերպություններին՝ այդ իրադարձությունների համար Հայաստանի իշխանություններին դատապարտելու պահանջով։ Եվ ահա այս համատեքստում ՄԱԿ-ում տեղի է ունենում ընդամենը մարդու իրավունքների ոտնահարումների  փաստերն ուսումնասիրելու հարցի վերաբերյալ քվեարկություն, որին Հայաստանը քվեարկում է․․․ ձեռնպահ։

Այսինքն, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը ձեռնպահ է բարեկամ երկրում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական բողոքի ակցիաների մասնակիցներին բռնաճնշելու հարցի ուսումնասիրության կապակցությամբ։ Ավելի մեծ հարված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության սկզբունքային հիմքին ու արժեհամակարգին, չէր կարող հասցնել անգամ ամենաթունդ հակահեղափոխականն ու ռևանշիստը։ Իսկ սա վկայում է այն մասին, որ իրականում թավշյա հեղափոխությունը լայն իմաստով որևէ արժեք ու սկզբունք չի ունեցել, և Նիկոլ Փաշինյանն ընդամենը հռետորաբանական մանիպուլյացիաներով շահարկել, օգտագործել է ժողովրդավարությունը՝ իշխանության գալու համար։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդավարության կերտող է, այլ սպառող։ Հակառակ դեպքում ժողովրդավարության պաշտպանությունը նրա համար վեր կլիներ ցանկացած շահից։ Հակառակ դեպքում այսօր Հայաստանը ոչ միայն ձեռնպահ չէր լինի ՄԱԿ-ում քննարկված այդ որոշմանը, այլ ինքը կլիներ նման որոշման նախաձեռնողը՝ որպես, ինչպես հեղափոխականներն են սիրում ասել, ժողովրդավարական բաստիոն ու պաշտպան։

Իրականում Նիկոլ Փաշինյանը նման քվեարկությամբ ու այսպիսի հայտարարություններով փորձում է լուծել իր իշխանության շահերից բխող մանր խնդիրներ՝ հաճոյանալ ոչ այնքան՝ Բելառուսի, որքան՝ Ռուսաստանի իշխանությանը՝ Վլադիմիր Պուտինին։ Հենց դա է ընկած Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը հղում տալու փաշինյանական մոտեցման հիմքում, որը ոչ այլ ինչ է, քան սովորական փարիսեցիություն, երկակի ստանդարտների անտաղանդ կիրառում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից բխում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ժողովրդավարության հիմնասյուները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով․ «Հրապարակ» Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը.«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am
Ամենադիտված