ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել հարբուխն ավելի արագ բուժելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն այնուամենայնիվ կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին։ Այս հիվանդության դեպքում մարդիկ հազվադեպ են դիմում բժշկին՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ դրսևորումները մեղմելու համար: Ընդ որում՝ առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ ճիշտ մթերքի գործածությունը շատ մեծ դեր է խաղում բուժման արդյունավետության հարցում։

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք վատթարացնում են օրգանիզմի իմունային պատասխանն ու այդ կերպ դանդաղեցնում են ապաքինման գործընթացը: Սա է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս բացառել դրանք սննդակարգից բուժման ընթացքում:

Կոֆեինով կամ ալկոհոլով ըմպելիքներ

Կոֆեին պարունակող ըմպելիքները կամ ոգելից խմիչքները ջրի շատ վատ աղբյուր են, մինչդեռ ջուրը շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմի վերականգնման համար։ Այն պատասխանատու է սննդարար նյութերի մատակարարման, մարմնի ջերմաստիճանի կարգավորման ու տոքսինների և շլակների դուրսբերման համար, սակայն բարձր ջերմության ու առատ քրտնարտադրության դեպքում օրգանիզմը կորցնում է հեղուկն ու ստիպված է լինում վերականգնել այն։ Այնուամենայնիվ հեղուկի մակարդակը վերականգնելու համար ոչ մի դեպքում չի կարելի կոֆեին կամ ալկոհոլ պարունակող ըմպելիքներ օգտագործել, քանի որ դրանք հզոր միզամուղ միջոց են և ոչ միայն չեն հագեցնում, այլև էլ ավելի են դուրս բերում հեղուկն օրգանիզմից։ Ավելին՝ ալկոհոլը նաև թուլացնում է իմունային համակարգը, ինչը դանդաղեցնում է ապաքինման գործընթացը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օգտագործել մաքուր ջուր կամ այլ թափանցիկ հեղուկներ։ Բացի այդ, շատ օգտակար կարող են լինել նաև ջրով հարուստ սննդամթերքի տեսակները (ձմերուկ, վարունգ, լոլիկ, նարինջ և այլն)։

Քաղցր մթերք ու ըմպելիքներ

Շաքարի չարաշահումը կարող է ճնշել իմունային համակարգը, ինչը պայմանավորված է նրանով, որ շաքարի բարձր մակարդակը կարող է խոչընդոտել վարակների դեմ պայքարող բջիջների աշխատանքին։ Բացի այդ, շաքարը բարձրացնում է օրգանիզմում ցիտոկինների՝ բորբոքային մարկերների մակարդակը, որոնք էլ հանգեցնում են բորբոքումների։

Տապակած մթերք

Հարբուխի դեպքում հարկավոր է խուսափել դժվարամարս մթերքից, իսկ տապակած ուտեստները դասվում են հենց սննդամթերքի նման տեսակների շարքին։ Սաստիկ քաղցը հագեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ածխաջրերին` չոր կրեկերներին, տոստի հացին ու շիլաներին, որոնք ավելի դյուրամարս են ստամոքսի համար։

Թթու ու աղի մթերք

Գրիպի ու մրսածության հիմնական ախտանիշներից մեկը կոկորդի ցավն է, ուստի զարմանալի չէ, որ այս հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում խուսափել աղի կամ թթու մթերքի գործածությունից, քանի որ այն կարող է գրգռել կոկորդն ու ավելի ուժգին դարձնել ցավը։

Վերոնշյալ սննդամթերքից խուսափելը թույլ կտա ավելի արագ ապաքինվել ու խուսափել ինքնազգացողության վատթարացումից, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ընդունել ապուրներ, որոնք պատրաստված կլինեն օգտակար բնական արգանակներով։ Նման մթերքը բավական դյուրամարս է, չի ծանրաբեռնում ստամոքսն ու միաժամանակ օգնում է վերականգնել հեղուկի ու նատրիումի կորուստը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular