Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել հարբուխն ավելի արագ բուժելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն այնուամենայնիվ կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին։ Այս հիվանդության դեպքում մարդիկ հազվադեպ են դիմում բժշկին՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ դրսևորումները մեղմելու համար: Ընդ որում՝ առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ ճիշտ մթերքի գործածությունը շատ մեծ դեր է խաղում բուժման արդյունավետության հարցում։

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք վատթարացնում են օրգանիզմի իմունային պատասխանն ու այդ կերպ դանդաղեցնում են ապաքինման գործընթացը: Սա է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս բացառել դրանք սննդակարգից բուժման ընթացքում:

Կոֆեինով կամ ալկոհոլով ըմպելիքներ

Կոֆեին պարունակող ըմպելիքները կամ ոգելից խմիչքները ջրի շատ վատ աղբյուր են, մինչդեռ ջուրը շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմի վերականգնման համար։ Այն պատասխանատու է սննդարար նյութերի մատակարարման, մարմնի ջերմաստիճանի կարգավորման ու տոքսինների և շլակների դուրսբերման համար, սակայն բարձր ջերմության ու առատ քրտնարտադրության դեպքում օրգանիզմը կորցնում է հեղուկն ու ստիպված է լինում վերականգնել այն։ Այնուամենայնիվ հեղուկի մակարդակը վերականգնելու համար ոչ մի դեպքում չի կարելի կոֆեին կամ ալկոհոլ պարունակող ըմպելիքներ օգտագործել, քանի որ դրանք հզոր միզամուղ միջոց են և ոչ միայն չեն հագեցնում, այլև էլ ավելի են դուրս բերում հեղուկն օրգանիզմից։ Ավելին՝ ալկոհոլը նաև թուլացնում է իմունային համակարգը, ինչը դանդաղեցնում է ապաքինման գործընթացը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օգտագործել մաքուր ջուր կամ այլ թափանցիկ հեղուկներ։ Բացի այդ, շատ օգտակար կարող են լինել նաև ջրով հարուստ սննդամթերքի տեսակները (ձմերուկ, վարունգ, լոլիկ, նարինջ և այլն)։

Քաղցր մթերք ու ըմպելիքներ

Շաքարի չարաշահումը կարող է ճնշել իմունային համակարգը, ինչը պայմանավորված է նրանով, որ շաքարի բարձր մակարդակը կարող է խոչընդոտել վարակների դեմ պայքարող բջիջների աշխատանքին։ Բացի այդ, շաքարը բարձրացնում է օրգանիզմում ցիտոկինների՝ բորբոքային մարկերների մակարդակը, որոնք էլ հանգեցնում են բորբոքումների։

Տապակած մթերք

Հարբուխի դեպքում հարկավոր է խուսափել դժվարամարս մթերքից, իսկ տապակած ուտեստները դասվում են հենց սննդամթերքի նման տեսակների շարքին։ Սաստիկ քաղցը հագեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ածխաջրերին` չոր կրեկերներին, տոստի հացին ու շիլաներին, որոնք ավելի դյուրամարս են ստամոքսի համար։

Թթու ու աղի մթերք

Գրիպի ու մրսածության հիմնական ախտանիշներից մեկը կոկորդի ցավն է, ուստի զարմանալի չէ, որ այս հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում խուսափել աղի կամ թթու մթերքի գործածությունից, քանի որ այն կարող է գրգռել կոկորդն ու ավելի ուժգին դարձնել ցավը։

Վերոնշյալ սննդամթերքից խուսափելը թույլ կտա ավելի արագ ապաքինվել ու խուսափել ինքնազգացողության վատթարացումից, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ընդունել ապուրներ, որոնք պատրաստված կլինեն օգտակար բնական արգանակներով։ Նման մթերքը բավական դյուրամարս է, չի ծանրաբեռնում ստամոքսն ու միաժամանակ օգնում է վերականգնել հեղուկի ու նատրիումի կորուստը։

60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել է
Ամենադիտված