Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Օգոստոսի 27

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Հաճախ կթվա, որ շրջապատողները ձեզ սխալ են հասկանում, կասկածում են, իսկ երբեմն բացահայտ մեղադրում են, որ ինչ-որ բան չեք արել: Աշխատեք եզրակացությունների և որոշումների հարցում չշտապել: Մի քիչ սպասեք. իրավիճակը շուտով կպարզվի, և դուք կտեսնեք, որ իրականում թշնամիներով չեք շրջապատված:

Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք տնային գործերին: Կարող են խնդիրներ ծագել, որոնցից ձեզանից բացի ոչ ոք գլուխ չի հանի: Հավանական են անհրաժեշտ իրեր գնելու հետ կապված չծրագրված ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Դուք կկարողանաք շատերի հետ ընդհանուր լեզու գտնել, տարահամոզել նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսներին: Կարող եք անցնել երկար ժամանակ խլող գործերին, ստանձնել մասշտաբային նախագծերը:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում ու հնարավորություն կտա մյուսներից շուտ տեղեկատվություն ստանալ, իմանալ այն, ինչ շուտով պետք կգա: Ուշադիր եղեք. կարևոր բանի մասին կարող են պատմել մարդիկ, որոնցից ոչ ոք նման բան չէր սպասում: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ ծրագրեք այսօրվա համար, մի շտապեք ու աշխատեք զգույշ գործել: Չմտածված խոսքերն ու արարքներն իրենց հետ տհաճություններ կբերեն: Հավանական են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ, որոնց պատճառով սկսածը ժամանակին ավարտին հասցնել չի ստացվի: Բայց նկատելի կլինի նաև դրական միտումների ազդեցությունը:

Հավանական են դրական փոփոխությունները ֆինանսների ոլորտում, նշանակալի դրամական մուտքեր: Շատ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները: Ուսման, կարիերայի հետագա զարգացման հետ կապված լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Խուսափեք թեթևամտությունից նույնիսկ ամենահասարակ գործերում, որոնցից մեկ ուրիշ ժամանակ արագ գլուխ կհանեիք: Հավանական են անհաջող զուգադիպություններ, ցավալի կորուստներ: Բայց օրն ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չի դասավորվի, եթե ձեռքերը ծալած չնստեք, աշխատեք փոխել իրավիճակն ու գտնեք դա անելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին չարժե հոգնեցնող բաներ ծրագրել. մեծ ծանրաբեռնվածության հետևանքով ինքնազգացողությունը կարող է վատանալ: Չեն բացառվում գլխացավերն ու անքնությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից են, շատ բան հրաշալի կստացվի, հաճախ հաջողությունների կհասնեք գործերում, առանց դրա համար ջանքեր գործադրելու: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ հին ծանոթների հետ, բայց կհաջողվի փոխհամաձայնության հասնել, որոշումներ ընդունել, որոնք բոլորին կգոհացնեն: Օրվա սկզբին հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ աշխատանքային առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսը հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Դրանք կարող են վերաբերվել ձեզ կամ ձեզ համար թանկ մարդկանցից մեկին: Տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ, արդյունավետ աշխատանքի օր է: Շատ բան լավ կստացվի, հաճախ լուծումներ կգտնեք, որոնք մյուսները չեն նկատել: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Օրը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է կարևոր բաների մասին զրուցելու, այն ծրագրերը քննարկելու համար, որոնց համար պետք է միավորել ջանքերը:

Մի շտապեք կիսվել նոր գաղափարներով, նույնիսկ եթե դրանք ձեզ շատ հաջող են թվում: Սկզբում ամեն ինչ ինքնուրույն մտածեք, և դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է, որը թույլ կտա ձեզ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Դուք արագ գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից՝ առաջնորդվելով ներշնչմամբ: Լավ գաղափարներ կհայտնվեն հենց այն ժամանակ, երբ դրանք պետք կլինեն:

Օրը հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նույնիսկ եթե վաղուց չեք շփվել իրար հետ ու վերջին շրջանում այնքան էլ լավ լեզու չէիք գտնում, հիմա պայմանավորվելը դժվար չի լինի: Հաճելի կանցնեն սիրային ժամադրությունները: Դուք չեք կորցնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը, նա էլ կփորձի նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ պատահի, աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Երբեմն դժվարությամբ կգուշակեք, թե ինչ հետևանքներ կունենան ձեր գործողությունները. իրավիճակից գլուխ հանելու ու ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք: Օգտակար կլինի շրջապատողներին հետևելը՝ նրանց արարքները, որոշումներն ու սխալները վերլուծելու համար: Դա կօգնի խուսափել սեփական սխալներից:

Զգույշ եղեք ֆինանսական գործերում, հատկապես եթե խոսքը ոչ միայն սեփական գումարի, այլ նաև ընտանեկան միջոցների կամ հարազատների ունեցվածքի մասին է: Նման դեպքերում ցանկացած որոշման շուրջ արժե երկար մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ նոր գործ ստանձնելու համար: Հոգ չէ, եթե նրա մասին քիչ բան գիտեք. արագ կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել: Կգտնվեն օգնել ցանկացողներ, համատեղ աշխատանքը ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կլինի: Ձեր արարքներն ինչ-որ մեկին չափազանց համարձակ ու էքստրավագանտ կթվան, բայց հենց դրանց շնորհիվ դուք լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց ուզում եք դուր գալ:

Դժվարություններ կծագեն, երբ պետք լինի զբաղվել լավ ծանոթ, բայց միապաղաղ ու ձանձրալի գործով: Դուք հաճախ կշեղվեք, այդ իսկ պատճառով կարող եք սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է կարևոր բաները քննարկելու համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոք նախկինում նախընտրում էին միայնակ աշխատել, միայն սեփական ուժերի վրա հենվել ու ոչ ոքի չաջակցել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք արագ կհասկանաք, որ դրանց արժե համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, հնարավորություն կտա շահավետ գնումներ անել: Այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք, պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում կարող էիք դատել միայն շրջապատողների ակնարկներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է, որը հետաքրքիր հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ է խոստանում: Դուք շատերի վրա կարող եք լավ տպավորություն թողնել, միշտ ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք: Թշնամիները կարող են փորձել հարված հասցնել ձեր հեղինակությանը, բայց պարտություն կկրեն: Իսկ դուք բաց չեք թողնի ձեզ վնասողներին զինաթափելու հնարավորությունը:

Օրը հարմար է գործնական ու սիրային ուղևորությունների համար: Հեռու տեղեր մեկնելու անհրաժեշտություն չկա: Բավական է միայն շեղվեք սովորական երթուղուց, փոխեք պայմանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեզ շատերը կօգնեն, կարող եք հույս դնել հին ու նոր ծանոթների աջակցության վրա: Օրը հարմար է և՛ աշխատանքի, և՛ այլ օգտակար գործերի համար: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց. բաց մի թողեք այն: Այն, ինչ կանեք ուրիշների համար, հիմա ձեզ նույնպես օգուտ կտա:

Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ այդ գումարը հետո կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել
Ամենադիտված