Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ը «Փաշինյանը ցանկանում է ԵԱՏՄ-ում հակառուսական ճակատ ստեղծել» վերնագրով հոդվածում գրում է, որ օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի վարչապետի և նախագահի՝ Մոսկվա կատարելիք մոտալուտ այցի մասին: Մոսկվայի հետ հրատապ բանակցություններ վարելու հայկական կողմի ցանկության հիմնական պատճառն այն է, որ ապրիլի 5-ին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած գագաթաժողովը չի արդարացրել Երևանի սպասելիքները։ Դե, նաև այն, որ, չնայած Ֆրանսիայի անհատական զգուշացումներին, ադրբեջանական բանակը մտադիր չէ կանգ առնել, ինչը ամեն օր ցուցադրում է՝ շփման գծում պարբերաբար հրետակոծություններ իրականացնելով։ Երևանում տիրող խուճապային տրամադրությունների մասին է վկայում փակ ռեժիմով Հայաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը, որ սահմանազատման գործընթացը մտել է փակուղի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս հաստատել է դա՝ նշելով, որ «վերջնական որոշում չկա», այսինքն՝ Տավուշի մարզի չորս գյուղը Ադրբեջանին հանձնելու շուրջ կոնսենսուս չի կայացել։ Փաստորեն, նախապես հայտարարված սահմանազատման գործընթացը ձախողման եզրին է, ինչպես նաև Բրյուսելի և Վաշինգտոնի շնորհիվ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունները։ Հետաքրքիր է, որ գագաթաժողովից հետո Հայաստանի վարչապետը բոլորովին այլ կերպ սկսեց երգել Արևմուտքի դերի մասին՝ հայտարարելով, որ չպետք է հույս դնել նրա ռազմական կամ որևէ այլ օգնության վրա։ Փաստացի, Բաքվի կողմից ավելի վաղ առաջադրված վերջնագրի արդյունքում Հայաստանի ներկայիս իշխանությունը հայտնվել է մուրճի ու սալի արանքում։ Եթե վարչապետի իշխող ՔՊ կուսակցության ընկերները Ադրբեջանին զիջեն երկրի պապենական տարածքում գտնվող չորս գյուղը, ապա դա կարող է զանգվածային անկարգություններ առաջացնել, իսկ եթե չզիջեն, հնարավոր է զինված դիմակայության վերսկսում:

Այսինքն, Երևանում հիմա իսկական հիստերիա է, քանի որ գործից կերոսինի հոտ է գալիս. Փաշինյանը Բրյուսելի գագաթաժողովում Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չստացավ, այդ թվում՝ չստացավ իրական զենքի մատակարարում և ֆինանսական ցանկալի ներարկում։ Միաժամանակ, Հայաստանը մեկ քայլ է հեռու ՀԱՊԿ-ից դուրս գալուց և վիճում է Ռուսաստանի ղեկավարության հետ, ինչն առավել քան հավանական է դարձնում ադրբեջանական բանակի նոր հարձակման հավանականությունը։ Ավելին, Բաքուն չի դադարել հայտարարել «Արևմտյան Ադրբեջանի» վերակենդանացման և Սյունիքը վերահսկողության տակ առնելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի դիրքորոշումը ևս ինքնին պատրանքներ չի թողնում, քանի որ նախկին արտգործնախարար Չավուշօղլուն բացեիբաց հայտարարել է, որ «եթե Արևմուտքը, կրկին ուժեղացնելով Հայաստանը, պատերազմ հրահրի, ապա Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե ԵՄ-ն ու ԱՄՆ-ը որոշակի զենք տան Հայաստանին, ապա Թուրքիան Ադրբեջանին եռապատիկ ավելին կտա: Եվ հիմա Հայաստանը գործնականում մենակ է մնացել այն պատառոտելու պատրաստ գիշատիչների դեմ հանդիման և վտանգում է կրկնել ողբերգական փորձը։ Միաժամանակ, չնայած Մոսկվայից աջակցություն ստանալու ցանկությանը, Նիկոլ Փաշինյանը, փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը հայության աչքում, շարունակում է իր նախկին հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ից պահանջում էին Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, այսինքն, որ ՀԱՊԿ-ը չլինի հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդ և խաղաղարար, Ռուսաստանին հնարավորություն չընձեռվի փոխշահավետ լուծումներ փնտրել, այլ գործի ընդդեմ Ադրբեջանի և վտանգի ենթարկի տարածաշրջանի կայունությունը։

Ավելին, Մոսկվա կատարած այցի նախօրեին Փաշինյանը փորձում է դաշնակիցներ գտնել ԵԱՏՄ-ի ներսում։ Եվ Աստանան է հանդես գալիս որպես Երևանի՝ այդպիսի «նոր բարեկամ», չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանի ղեկավարությունը շտապել էր առաջինը շնորհավորել Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Հայաստանում էր Ղազախստանի նախագահ Տոկաևը, որը Թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնողներից է և շահագրգռված է երկիրը միացնել Անդրկասպյան երթուղու ընդհանուր լոգիստիկ նախագծին։ Ինքը՝ Փաշինյանը, չի թաքցնում, որ իրենց համախմբել է Մոսկվայի քաղաքական ինտեգրացիոն նախաձեռնությունները մերժելու միասնական դիրքորոշումը։ «ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է՝ առանց որևէ քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգի։

Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այդ մոտեցումը և փորձում են ճնշել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու բոլոր փորձերը։ Առևտրային ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով»,ասել է Փաշինյանը։ Չնայած իրականում այդ դաշինքը նշանակում է հենց ազատ առևտրի խաթարում, քանի որ և՛ Երևանը, և՛ Աստանան միացել են արևմտյան հակառուսական պատժամիջոցներին, փակել են «Միր» վճարային համակարգը, պատրաստ են կալանել երկակի նշանակության բեռները և այլն։

Այսինքն, փաստորեն, մենք ականատեսն ենք արդեն ԵԱՏՄ-ի ներսում հակառուսական ճակատի ստեղծմանը, որն, ի վերջո, կաթվածահար է անելու և հետագայում ոչնչացնելու է կառույցը։ Ուստի, չպետք է գերագնահատել Փաշինյանի այցը Մոսկվա և չպետք է ենթադրել, որ դրանից հետո Երևանի դիրքորոշումը կտրուկ կփոխվի, քանի որ, դատելով Տոկաևի այցից, հայկական կողմը, ընդհակառակը, փորձում է աջակցություն ստանալ ԵԱՏՄ շրջանակներում և մտադիր է Ռուսաստանի ղեկավարությունից պահանջել նոր նախապատվություններ, զիջումներ, պաշտպանական հովանոց, բայց նաև ցանկանում է թուլացնել Կրեմլի հովանու ներքո գտնվող ինտեգրացիոն գործընթացները։ Դա Փաշինյանի և ներկայիս լիբերալ վերնախավի «խորամանկ» ծրագիրն է, որոնք, չստանալով անհրաժեշտ աջակցությունն ու երաշխիքները ԵՄ-ից և ԱՄՆ-ից, ցանկանում են ստանալ Ռուսաստանի աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ ոչնչացնել ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Այդ դեպքում արդյո՞ք պետք են նման «դաշնակիցներ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)
Ամենադիտված