Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող խմբակը վերջին երկու օրերին նոր տերմին է դրել շրջանառության մեջ՝ փորձելով տեղի ունեցող միակողմանի զիջումները, որը փաթեթավորել են սահմանազատում-սահմանագծում անվան տակ, կրկին ջարդել նախկինների գլխին։ Մեկը մյուսին կապկելով նրանք իրենց ելույթներում շեշտում են, որ ոչ թե տարածքներ են հանձնում կամ փոխանակում, այլ սահմանն են վերարտադրում, կամ ինչպես Արսեն Թորոսյանն է բնորոշել՝ հողի վրա գծում են Ալմա Աթայի հռչակագրով նախատեսված սահմանը։

Մինչդեռ մինչեւ վերջերս ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական սահման գոյություն չունի, իրենք առաջին անգամ սահման են գծում, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն քանի տարի է թմբկահարում է, որ Հայաստանը կադաստրի վկայական, այն է՝ պետական սահման չունի։ 

Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Հերիքնազ Տիգրանյանը, հետ չմնալով կատաղի ՔՊ-ականներից, կրկնեց «սահմանի վերարտադրության» մասին հնարովի թեզը, հարցրեցինք՝ եթե կա հայ-ադրբեջանական սահման, ի՞նչ իմաստ ունի վերարտադրել այն, արդյոք այդ «վերարտադրությունը» կազմակերպել են, որ միակողմանի զիջումների գնան, սակայն պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ ասելով միայն. «Մենք ունենում ենք վերականգնված եւ վերահաստատված այն սահմանները, որոնք ունեինք Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Զիջումներ չեն լինում, Հայաստանի տարածքից ոչինչ չի տրվում»։

Մինչդեռ ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրաքացրեց իշխանության փչած այդ փուչիկը՝ հայտարարելով, թե այն քարտեզները, որոնցով պետք է գործընթացն իրականացնեին, անհետացել են Կադաստրի կոմիտեից։ Նա բացարձակ սուտ որակեց արդարադատության նախարարության այն հայտարարությունը, համաձայն որի «Սահմանազատման գործընթացն իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»:

Պատգամավորը հիշեցրեց Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը` սովմինի նախագահի տեղակալը, եւ դրան կցված են տասնյակ արձանագրություններ: 

«Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք»։ Աբրահամյանն ասաց, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում, իսկ հիմա այլևս գոյություն չունեն, ինչը նշանակում է, որ իշխանությունը միակողմանի զիջումների է գնում: Գուցե նաեւ` վերացնելով հետքերը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

«3 տոմբի եք դրել, Ալֆա ջոկատը կողքին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են «Այդ գյուղերում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններում»․ Ալեն ՍիմոնյանՔաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի Զգուշացեք․ կարկտահարության վտանգ կա «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրելՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ինչպե՞ս կծանուցվի վարժական հավաքի մասնակիցը Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզերՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում քահանաները կսկսեն բանտարկվել«Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)Մոսկվան, Պեկինը և Բաքուն Մակրոնին ակնարկել են չմիջամտել Նոր ԿալեդոնիայումՈւղիղ․ Կիրանցը բաժանում են երկու մասիԲարի լույս, չեմպիոններ. Մխիթարյանի գրառումն Ա Սերիայի չեմպիոնական գավաթով Հայաստանում առաջացել է Փաշինյանին հեռացնելու ունակ բաբանԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանԱրմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Անդրկովկաս. աջ գնաս՝ ձախ կթեքվես - ամենուր փոփոխություններ«Արին-Բերդ» համույթը «Ռուսաստանի ազգային արժեք» մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը. պատմության այս օրը ( 21 մայիս)Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի ակումբային առաջնության չեմպիոնԱղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից 3 երեխա որբացավ․ 29-ամյա Անահիտը Շղարշիկ գյուղից էրԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Բացառիկ․ ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերըՌուբլին գահավիժում է «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»«Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դիՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է. «Ժողովուրդ» 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողների նկատմամբ. «Ժողովուրդ» Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»
Ամենադիտված