Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, իսկ ընթացիկ 2-3 ամիսներին՝ ավելի ինտենսիվ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում և փորձում հնարավոր բոլոր տարբերակներով անհասկանալի բացատրություններ տալ դրանց։ Հատկանշական է, որ փաշինյանական հռետորաբանությունը գրեթե կրկնօրինակում է այն շեշտադրումները, որոնք գերկարևոր են թուրքական քարոզիչների համար։ Մասնավորաբար, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնում որպես «անցած-գնացած» մի հին պատմություն՝ խորապես գիտակցելով, թե ինչ ռիսկեր են պարունակում իր կողմից հնչող թեզերը։

Նա վերջին շրջանում իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում հայոց պատմության այդ դառը դրվագի մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած մի դրվագ, ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։ Նա բավականին իներտ է վերաբերվում 1918-23 թվականների ջարդերին, ասես ուղղակի մի միջադեպ է պատմում Առաջին աշխարհամարտի տարիներից, օրինակ՝ Գալիպոլիի ճակատամարտից, որն, ի դեպ, Թուրքիայում նույնպես նշվում է ապրիլի 24-ին (այս ճակատամարտում օսմանյան Թուրքիան շատ կասկածելի հաղթանակ տարավ Անտանտի զորքերի նկատմամբ. բրիտանացիները ջախջախվեցին Բոսֆորում)։ Կուսակցական վերջին մի քանի հանդիպումներում, որոնք առանձին կտորներով ներկայացվում են հանրությանը, Փաշինյանի հիմնական ասելիքը կապված է հայոց պատմության այս դրվագին։

Նա մի առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում Ցեղասպանության մասին՝ փորձելով «մաքրել» թուրքական հետքը։ Սա, ի դեպ, տևական ժամանակ արվում է Ապրիլի 24-ին ընդառաջ. թերևս պատահական չէ, որ այս գործընթացը հենց այս փուլում է շրջանառության մեջ մտել։ Ի՞նչ է ասում Փաշինյանը. օրերս տեղի ունեցած հանդիպմանը նա բաց տեքստով խոսում էր այն մասին, որ օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած «իրադարձությունները» (նշենք, որ իր խոսքում նա չէր օգտագործում «Ցեղասպանություն» ձևակերպումը՝ հիմնականում նշելով «ջարդեր», «եղեռն» տերմինները) կայսրությունների սխալ քաղաքականության արդյունք են եղել։ Չի բացառվում, որ կլսենք նաև այնպիսի պնդումներ, թե՝ «դե, օսմանյան կայսրության ներսում ոչ մեկս չենք եղել, չենք տեսել, թե իրականում ինչ էր պարտադրվում դրսից, իսկ այդտեղ խաչվում էին ռուսական և բրիտանական կայսրությունների շահերը, իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ կլիներ, եթե թուրքական իշխանությունները չենթարկվեին նրանց ճնշումներին»։

Սա փաշինյանական տրամաբանությանը բնորոշ ոճ է, երբ փորձ է արվում աղավաղել պատմական իրողությունները։ Նշենք, որ «ցեղասպանության զոհ» ասելով՝ պետք է նկատի չունենալ զուտ միայն այն մարդկանց, որոնք ֆիզիկապես ոչնչացվել են։ Բանն այն է, որ, ըստ միջազգային կոնվենցիաների համապատասխան բանաձևումների, ցեղասպանության զոհ են համարվում նաև այն անձինք, ովքեր զրկվում են իրենց պատմական հայրենիքից, տեղահանվում են, այդ տեղահանությունների ու հարձակումների ժամանակ վիրավորումներ ստանում, անգամ հոգեկան տրավմաներ ստացած մարդիկ են համարվում ցեղասպանության զոհ։ Առաջիկայում, ըստ ամենայնի, Փաշինյանը կփորձի իր «գեոպոլիտիկ» թեզերի հերթական «պորցիան» տիրաժավորել և հանրության հետ ալեգորիաներով խոսելիս, ասենք, պատմել, թե ինչպես, օրինակ՝ ռուսները դուրս եկան Արևմտյան Հայաստանից՝ հենց նրանց մեղադրելով տեղի ունեցած ջարդերի մեջ, ինչը, իհարկե, կդառնա փաշինյանական աբսուրդի թատրոնի հերթական գլուխգործոցը։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ կազմեն «Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անվանացանկը»։ Յուրաքանչյուրի համար պարզ է, որ դա գործնականում անհնար մի գործընթաց է, և նման ցուցակ կազմելը՝ գրեթե բացառված է։ Կարող ենք եզրակացնել, որ սա թուրքական իշխանությունների կողմից հերթական պարտադրված օրակարգն է, որպեսզի կարողանան իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Թուրքիայում տեղի ունեցածը։ Ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի հավաքել մի քանի հարյուր հազար մարդու տվյալ, որն էլ առիթ կտա կասկածի տակ դնել 1,5 միլիոն հայերի ցեղասպանվելու փաստը, որոնք սրբադասվեցին 2015-ին Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Այս դրվագը նախօրեին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց քպական Անդրանիկ Քոչարյանը, որը նշեց, թե «սա մի աշխատանք է, որը պետք է վաղուց արվեր, ու ցավալի է, որ չի իրականացվել, այստեղ լուրջ անելիք ունեին եկեղեցին, ազգային կուսակցությունները և Սփյուռքը»։

Ակնհայտ է դառնում, թե իրականում ում է թիրախավորում Փաշինյանը և հանրության աչքին հերթական անգամ դեմոնիզացնում այս կառույցները։ Ու ամենամարազմն այն է, որ այս մասին բարձրաձայնում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք զոհվել է 4000-ից ավելի զինվոր, որոնց ցուցակը տեխնոլոգիայի այս դարում չորս տարի անց էլ դեռ չեն հրապարակել, այնինչ խոսում են 110 տարվա վաղեմություն ունեցող դեպքի մասին։ Մեծ Եղեռնի փաստը կասկածի տակ դնելու ավելի պրոթուրքական քայլ թերևս դժվար է պատկերացնել, սա իր հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիայի երազանքը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կլիներ Իսրայելի ցանկացած ղեկավարի հետ, եթե նման թեզ բարձրաձայներ ու կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։

Մի առանձին բարդ ու խճճված իրավիճակում են հայտնվում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 36 երկրները, քանի որ ճանաչելով Ցեղասպանությունը՝ որպես փաստ, ակամայից հայտնվում են անհասկանալի մի նոնսենսի մեջ։ Ամփոփելով՝ կարող ենք հավելել միայն, որ շատ ավելի հավանական սցենարների շարքից կլինի այն, որ մի օր էլ, ասենք՝ Ապրիլի 24-ին կամ դրան ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը որոշի, որ ոչ թե բարձրանում է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Մեղծ Եղեռնի անմեղ զոհերին, այլ, որպես հերթական «բարի կամքի» դրսևորման դրվագ, այցելում է Անկարա և մասնակցում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի հերթական տարելիցին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Ամենադիտված