Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է տարածաշրջանում հաստատել իր անվերապահ հեգեմոնիան: Դիցուք՝ Վրաստանում մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Ընդդիմությանը զայրացրել է իշխող «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ»։ Նախագիծն արդեն իսկ քննադատել է ԱՄՆ-ն, որին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը դարձնել Արևմուտքի սատելիտը և փորձում են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն:

Հենց դա է պատճառը, որ որոշ փորձագետներ գտնում են, թե ընդդիմության բողոքի ակցիաների հետևում կանգնած է հենց Արևմուտքը, և չի բացառվում, որ կրկին փորձ արվի խաղարկել հեղափոխության սցենարը: Արևմուտքը շտապում է նաև Հայաստանում: Տավուշի չորս գյուղի շուրջ բարձրացված աղմուկը, կարելի է ասել, ֆոնային է, իսկ ահա Արևմուտքի գլխավոր նպատակն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հաստատումը:

Բրյուսելում հունվարի 29-ին տեղի էր ունեցել ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որի շրջանակում պարզ դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Ե՛վ Տրանսկասպյան միջանցքը (Ղազախստան-ԱդրբեջանՎրաստան), և՛ այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը խիստ անհրաժեշտ են նախևառաջ Արևմուտքին, որոնք ներկա պահին քիչ թե շատ «անվտանգ» երթուղիներ կարող են լինել իրենց համար արևելքից դեպի արևմուտք՝ լոգիստիկ, էներգետիկ ուղիների առումով, քանի որ Մերձավոր Արևելքում այնպիսի աշխարհաքաղաքական փոթորիկ է ստեղծվել, որ արևելքն՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող տրանսպորտային երթուղիների գրեթե քիչ անվտանգ տարբերակներ են մնացել:

Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որն այսօր շտապում է իրագործել Արևմուտքը, բացառապես Թուրքիայի և նույն Արևմուտքի տնտեսական ու էներգետիկ շահերը սպասարկող ծրագիր է: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է շտապում Արևմուտքը և, մասնավորապես, վերջերս բավական ակտիվացած ԱՄՆ-ն: Բանն այն է, որ Բայդենի վարչակազմը քաջ գիտակցում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում դեմոկրատների հաղթանակի շանսերը, մեղմ ասած, մեծ չեն՝ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, ըստ վերջին սոցհարցումների, առավելություն ունեն:

Հետևաբար, մինչ ընտրությունները դեմոկրատներին անհրաժեշտ է սեփական հանրությանը հաղթանակներ հրամցնել, քանի որ ուկրաինական քեյսը տապալվել է, Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս և որպես հաղթանակ ներկայացնել Վրաստանի և Հայաստանի վերջնական «վեստերնիզացիան» և ՌԴ ճիրաններից պոկելը: Նաև սրանով է պայմանավորված այն շտապողականությունը, որն Արևմուտքը դրսևորում է մեր տարածաշրջանում, հետևաբար հայ ժողովրդին մնում է քաջ գիտակցել վերը թվարկած փաստերը, անել համապատասխան հետևություններ և ճիշտ պլանավորել հետագա քայլերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
Ամենադիտված