Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Աղաջանյանների ընտանիքն Արցախի Ասկերանից գաղթի ճանապարհը բռնել է ավելի ուշ։ Սուսաննան պատմում է, որ քաղաքում արդեն ադրբեջանցիներ կային, իսկ իրենց ընտանիքը տարհանելու համար միայն ամուսինը կարող էր մեքենա վարել, որում ամբողջ ընտանիքը չէին կարող տեղավորել։ 

«12-ամյա տղաս կարողանում էր մեքենա վարել, բայց այդ ժամանակ չէինք համարձակվում նրան ղեկ վստահել։ Ճանապարհը երկար էր, խցանումները սկիզբ ու վերջ չունեին։ Ամուսինս հարցրեց Կարենին, թե՝ «մյուս մեքենան կկարողանա՞ս վարել», տղաս ինքնվստահ համաձայնություն տվեց։ Այլընտրանք չունեինք։ Տեղավորվեցինք մեքենաներում ու ճանապարհվեցինք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է մայրը։ 

Կարենի ավտոմեքենայում տեղավորվել են մայրը, 10-ամյա եղբայրն ու հոր պապը։ Տղայի ոտքերը, որ երկար հասակ չունի, հազիվ էին հասնում մեքենայի արգելակներին։

«Երբ դուրս եկանք տնից, չգիտեինք, որ Իվանյանի օդանավակայանից քիչ վերև ադրբեջանցիներն արդեն բլոկ-պոստ են տեղադրել։ Նրանք կանգնեցրին մեր մեքենան, Կարենին իջեցրեցին, ստուգեցին։ Տղաս իրեն տղամարդավարի է պահել, մինչ ես ինձ հազիվ էի զսպում, որ չճչայի, ինքը հանգիստ իջավ, հետո նորից նստեց ղեկին»,- հիշում է Սուսաննան։ 

Կարենը MediaHub-ին ասում է, որ մեքենա վարելու առաջին փորձերը սկսել է 6 տարեկանից։ Նրան սովորեցրել է հայրը՝ ասելով, որ Արցախում անգամ կանայք պետք է մեքենա վարել իմանան։ 

«Ես էլ մեքենաների հանդեպ սեր ունեի, ինչ ասում էր պապան, ես սովորում էի։ Դրա համար շուրջ 40 ժամ վարել եմ մեքենան, չեմ հոգնել, չեմ վախեցել, միայն սրտնեղում էի խցանումներից»,- ասում է նա:

Ընտանիքն Արցախից դուրս գալու որոշումը կայացրել էր սեպտեմբերի 27-ին, 2 օր անց արդեն հասել էին Հակարիի կամուրջ։ 

«Այնտեղ հերթապահող ադրբեջանցիները հավանաբար չեն նկատել, որ ղեկին մարդ կա, չէր երևում։ Զարմացած մոտեցել են ու տեսել երեխայիս։ Ես ինչպես միշտ շատ անհանգիստ էի, վախենում էի, որ հիմա մի բան կանեն, բայց եկան, հավաքվեցին, հետո թե՝ «մաշալլահ-մաշալլահ», հետո իմացա, որ դա նշանակում է «կեցցես»»։ 

Սուսաննան ամբողջ ճանապարհին աղոթել է, որ ընտանիքը հաջող տեղ հասնի։ Իսկ հարազատների մի մասի կյանքի պատասխանատուն 12-ամյա տղան էր, որ բռնի տեղահանությունից հետո հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 

Աղաջանյաններն այժմ ապրում են Վեդիում։ Հիմա էլ Յակովի ու Սուսաննայի 10-ամյա տղան՝ Արենն է սովորում մեքենա վարելը։ Մայրն ասում է, որ չի ցանկանում այլևս դա պետք գա արտակարգ իրավիճակում։ 

Հունան Թադևոսյան

Տավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Ամենադիտված