Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիկին գլխավոր դատախազը շարունակում է դիտարկվել որպես քաղաքական իշխանության գլխավոր դատախազ, այլ ոչ թե ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերի ապահովմանն ուղղված լիազորություններով օժտված անկախ մարմնի ղեկավար։ Այս մասին Աժ-ում պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Դատախազի երդման մեջ պետք է բացառություն արվեր և գրվեր՝ բացառությամբ, եթե Նիկոլ Փաշինյանն այլ բան չի ասում։ Ինչո՞ւ եմ այս պնդումը կատարում, որովհետև ակնհայտ է՝ երբ ընդդիմության կամ պարզ քաղաքացիների կողմից որոշակի գործողություններ են կատարվում՝ քաղաքացիական ընդվզման տեսքով, կամ իրենց իրավունքներն իրացնելու առումով, միանգամից ամբողջ իրավապահ համակարգը ռեպրեսիվ ապարատով հարձակվում է և շատ արագ մեկուսացնում են այդ մարդկանց։ Երբ համանման արարք, իսկ առանձին դեպքերում ավելի ծանր արարքներ են կատարում իշխանության ներկայացուցիչները, դատախազությունը ոչ միայն լռում է, ոչ միայն քայլ չի ձեռնարկում, ավելին՝ փորձում է արդարցնել այդ մարդկանց արածները»,- հայտարարեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ քաղբանտարկյալների և քաղհալածյալների մեծ բանակը վկայությունն է այն բանի, որ մենք, ցավոք սրտի, ունենք «բռնաբարված» արդարադատություն ու իրավունքներ, այլ ոչ թե պաշտպանված։

Նա խոսեց Սահամանդրական կարգի խախտումների մասին և նշեց, որ Սահամանդրական կարգի առանցքային դրույթը ՀՀ տարածքների որևէ կերպ փոխանցումը որևէ երկրի բացառապես հանրաքվեի միջոցով իրակացնելու պարտականությունն է, և որ այս գործառույթի հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու լիազորությունը գլխավոր դատախազությունը չի իրականացնում, հակառակը՝ հղում է տալիս, ասում է՝ դե ուղարկել ենք, տեսնենք՝ ինչ կլինի, մինչդեռ Սահամանդրությամբ դատախազության լիազորությունն է քրեական հետապնդման հարուցումը։

Նա նշեց, որ առանց պատշաճ իրավական հիմքերի ականազերծում իրականացնելն անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։

«Սա է որ գլխավոր դատաախզությունը պարտավոր է պաշտպանել, ապահովել և թույլ չտալ, որ նման գործողություն իրականացվի առանց պատշաճ հիմքերի։ Այն, ինչ կատարվում է այսօր Տավուշի մարզում, առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է օրվա իշխանության և նրանց աջակցող, նրանց ապօրինությունները սպասարկող իրավապահ համակարգի վրա»։

Ողբերգական լուր․ Մեղրիից հայտնում են զոհերի մասինԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ» Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ» Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Աճ՝ ռուբլու շուկայումՕդի ջերմաստիճանը կրկին կնվազիՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. մանրամասներ Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ (լուսանկարներ)Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ ԱշոցքումԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառելՎրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրաՏեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները. ՀՀ ՊՆՊարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն«Մեր անհամաձայնությունը պիտի հայտնենք սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին»․ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտԱՄՆ-ն Ուկրաինան մոտեցնում է ՆԱՏՕ-ին, այնուհետև նրան կմտցնի դաշինքի մեջ. ԲլինկենԱնահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանումԱյս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից․ Բագրատ ՍրբազանԵթե Վրաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները․ ՄիշելԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ ՄարտիրոսյանՎարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. այսօր նա ամենաբարձր վարկանիշն ունի․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ․ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԶելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչԵկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը վերահսկողության տակ է վերցրելՑավում եմ, որ ազնվությունը և պարկեշտությունը ներկայացվում է, որպես դասալքություն․ ԱդոնցԽաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցը, կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով, ստացել է ոտքի կոտրվածքՔավության նոխազի փնտրտուքներովՄոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածուՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովՌուս սահմանապահները կմնան Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբըԲացառիկ տեսանյութ․ Բագրատ սրբազանը՝ մետրոյով երթևեկելիս Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ ՇՏԱՊ. «Հայաքվեն» գնում է Գլխավոր դատախազություն Ռուբլին թանկացել էԵ՞րբ կգա մի օր, երբ կմնա մի օր. Աշոտյանի գործով հերթական դատավարությունից հետո Աշոտյանի իսկ բարձրացրած հարցն ուղղվեց Աշոտյանին։ Պատասխանեց․ «Երբ մոտեցնենք այդ օրը։ Այդ օրը կախարդական օր չէ, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս, ազնվությամՄեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեկան խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Աշոտյան
Ամենադիտված