Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն կանգնած է երկընտրանքի առջև՝ օգնել դաշնակից Իսրայելին և դառնալ իրանական հարվածի թիրախ, թե պահպանել «չեզոքություն». Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը տասնյակ ԱԹՍ-ներով և հրթիռներով հարված է հասցրեց Իսրայելին՝ որպես վրիժառություն, Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակմանն ի պատասխան։

Իրանական պետական ռադիոհեռուստաընկերությունը հաստատել է, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է նաև միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, անօդաչուներ և այլն։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակումն Իրանի համար ավելի մատչելի է եղել, քան Իսրայելի և Մերձավոր Արևելքի երկրների համար պաշտպանությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թեև հայտարարել է, որ պատրաստ են ինչպես պաշտպանվել, այնպես էլ՝ հարձակվել, սակայն փորձագիտական հանրությունը նշում է, որ վնասների մասին կխոսեն ավելի ուշ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ամփոփելով ռազմական գործողությունը, 1or.am-ին ասաց․ «Հարվածի բնույթը եղել է ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքին Նեգևի անապատում։ Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։ Դատելով պաշտոնական և ոչ պաշտոնական լրահոսից, այս պահին առկա տեղեկատվությունից՝ իրանական վրիժառության գործողությունն ունի դասական հիբրիդային բնույթ։ Չհաստատված տեղեկություններով՝ իրանական հաքերները կիբեռտիրույթում կարողացել են մուտք գործել Իսրայելի ՀՕՊ-ի «Երկաթյա գմբեթ» համակարգ»»։

Այս ամենից ելնելով՝ մասնագետն առանձնացնում է նաև տեղեկատվական և քարոզչական պայքարը․ «Զուգահեռ ընթանում է համառ պայքար քարոզչական-տեղեկատվական տիրույթում։ Իրանի օդատիեզերական ուժերի հարվածներին զուգահեռ Իսրայելը ենթարկվել է նաև կիբեռհարձակման։ Հիմա էլ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար»։

Ոսկանյանի վերջին միտքը, թերևս, ակնարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իհարկե, արժանապատիվ պայքարը լավագույն միջոցն է, որը, սակայն, ՀՀ իշախանության նախընտրած ճանապարհից շատ հեռու է, իսկ արդյունքն էլի կուրուստն է։ ԵՊՀ իրանագիտության ամբիոն վարիչի գնահատմամբ՝ Իրանի հայտարարությունը, որ կպատժի այն պետություններին, որոնք կտրամադրեն իրենց օդային տարածքն իսրայելական կողմին, երկընտրանքի առաջ է կանգնեցնում նաև արհեստածին Ադրբեջանին։ «Բաքվի բարբարոսական վարչախումբը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ օգնել իր դաշնակից Իսրայելին և դառնալ իրանական հարվածի թիրախ, թե պահպանել «չեզոքություն»,- նշեց Ոսկանյանը։

Վարդան Ոսկանյանը նաև մի քանի հետաքրքրաշարժ արձանագրում արեց․ «Իրանը ողջ աշխարհին ի ցույց դրեց, որ Մերձավոր Արևելքի այն բացառիկ պետությունն է, որը չի վախենում ոչ Իսրայելից, ոչ էլ վերջինիս դաշնակիցներից և ունակ է պատասխան հարձակում իրականացնել հենց սեփական տարածքից։ Երկրորդը՝ ընդամենը մոտ քառասուն տարի առաջվա փաստացի զրոյական հրթիռային պոտենցիալի մակարդակից այժմ Իրանը դարձել է առաջատար հրթիռային գերտերություն։ Երրորդը՝ ի տարբերություն հակառակորդի, Իրանը քաղաքակիրթ և պատասխանատու պետություն է, որի նույնիսկ պատժիչ գործողությունը միտված չէ որևէ քաղաքացիական ենթակառուցվածք խոցելուն և խաղաղ բնակչությանը ոչնչացնելուն, ինչը միանշանակորեն բարձրացնում է այս պետության վարկը համաշխարհային ասպարեզում՝ հատկապես Գազայում իրականացվող փաստացի ցեղասպանության ֆոնին»։

Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը
Ամենադիտված