Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցում ուշագրավ մի հանգամանք էլ է քննարկվել, որի վերաբերյալ ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ հայկական կողմերը բնականաբար չեն հայտնել։

Մայիսի 7-ին տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բլինքենը պարզ և հստակ Փաշինյանին ասել է, որ Արևմուտքը չի հասկանում նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումների վայրիվերումները, և իրենց աջակցությունը շարունակելու համար Փաշինյանը պարզապես պարտավոր է մայիսի 7-ին չներկայանալ Մոսկվա և չմասնակցել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Փաշինյանը փորձել է տարհամոզել, թե չներկայանալը կարմիր գիծ են դիտարկելու նաև Մոսկվայում, ինչին ի պատասխան Բլինքենը նշել է, որ Արևմուտքը որևէ պարագայում թույլ չի տալու նրա մասնակցությունը երդմնակալության արարողությանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում կայանալու է նաև ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Այս հարցում Բլինքենը տվել է իր թույլտվությունը՝ պայմանով, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու մայիսի 8-ին, մասնակցելու է գագաթնաժողովին և անմիջապես վերադառնալու է Հայաստան։ Փաշինյանին պարզորոշ հասկացրել են, որ կարմիր գիծ են դիտարկում նաև մասնակցությունը մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին։

Ըստ Արևմուտքի՝ դա Վլադիմիր Պուտինի շոուն է, որտեղ նրա կողքին կանգնած ցանկացած պետության ղեկավար իր ուղիղ աջակցությունն է հայտնում Մոսկվային, Ուկրաինա ներխուժման ֆոնին։ Ըստ էության, Բլինքենը Փաշինյանին ասել է, որ ընդամենը կես օրով պետք է մեկնի Մոսկվա, մասնակցի գագաթնաժողովին և վերադառնա։

Իհարկե, նույն Արևմուտքը հրաշալի հասկանում է, որ այդ պայմաններում Փաշինյանը լրջագույն խնդիրներ է ունենալու հենց ռուսական կողմի հետ, և, ի վերջո, նման քայլերով փորձում են վերջնականապես պոկել Հայաստանը Ռուսաստանից, կամ էլ հնարավորություն են տեսնում այս կերպ Փաշինյանի Մոսկվա մեկնելու և բոլոր արարողություններին մասնակցելու պարագայում ընդհանրապես ձեռք քաշել Հայաստանի իշխանություններին աջակցելու հնարավորությունից. առանց այն էլ Փաշինյանը վաղուց այլևս հիմնովին զզվեցրել է Արևմուտքին։

Ալիսա Վերանյան

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված