Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը Հայաստանի համար այլ կերպար է բացահայտել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա հանրապետության երկու կերպար՝ իրական և պատմական, ավելին, նրանք սպառնում են միմյանց, գրում է ng.ru-ն։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերն ինքը ապրել է պատմական Հայաստանում, սակայն Ադրբեջանի հետ պարբերական մարտերը նրան հանգեցրել են այն մտքին, որ ինքը անտեսում է երկրի անվտանգության ապահովման հիմնական գործոնը՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Փաշինյանի առաջ քաշած երկու Հայաստանների գաղափարը ժողովրդականություն չի վայելում հասարակության մեջ։ «Նա դա խթանում է, որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես և հետագա միակողմանի զիջումները Ադրբեջանին։ Իբր առանց դրա հնարավոր չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Սակայն պարադոքսն այն է, որ նույնիսկ Փաշինյանն է ընդունում, որ Բաքվի պայմանների կատարումը չի երաշխավորում անվտանգությունը։ Միաժամանակ, բոլորը հասկանում են, որ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումն անշուշտ կոչնչացնի հայկական պաշտպանական գծի ամենաամրացված հատվածը։ Վտանգի տակ են լինելու նաև Հայաստանը Վրաստանի հետ կապող հաղորդակցությունները»,- ng.ru-ին ասել է փորձագետը։

Իր հերթին քաղաքագետ Միքայել Զոլյանը նշել է, որ Փաշինյանի հնչեցրած հայեցակարգը նոր չէ, և չի կարելի ասել, որ նա է դրա հեղինակը։ «Այդ թեմայի շուրջ քննարկումներ տեղի ունեցան 1990-ականների վերջին: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելնում էր նրանից, որ անհրաժեշտ է պրագմատիկ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Սակայն 1998 թվականին դա բերեց նրա հրաժարականին։ Տեր-Պետրոսյանի թիմի մի մասը նրան հեռացրեց իշխանությունից: Ոմանք դա անվանում են պալատական հեղաշրջում: Արդյունքում՝ սկզբում իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հետո նրա հաջորդը՝ Սերժ Սարգսյանը։ Նրանք հավատարիմ են եղել հենց այն հայեցակարգին, որը հիմա քննադատում է Փաշինյանը»,- ասել է Զոլյանը ng.ru-ի հետ զրույցում։ Փորձագետի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո հայ հասարակությունը սկսեց շատ բաներ վերանայել։

Մասնավորապես, ոմանք որոշեցին, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վերջին 20 տարիների ընթացքում, երբ հանրապետությունը հակադրվում էր Ադրբեջանին ու Թուրքիային և ամբողջովին ապավինում Ռուսաստանի պաշտպանությանը, հանգեցրել է աղետի։ Դրանում նրանց ավելի են համոզել վերջին իրադարձությունները։ «Դժվար է ասել, թե որքանով է հանրաճանաչ Փաշինյանի դիրքորոշումը, քանի որ սոցիոլոգիական ուսումնասիրություններ այդ թեմայով չեն եղել։ Բայց նաև չկա կրիտիկական զանգված, որը դեմ կլինի այդ հայեցակարգին։ Մի կողմից, չի կարելի ասել, որ այդ ամենը մարդկանց մեջ մեծ ոգևորություն է առաջացնում, չէ՞ որ թեման բավականին ցավոտ է։ Մյուս կողմից, կա ըմբռնում, որ այդ մոտեցումն այլընտրանք չունի։ Փաշինյանին պոպուլիստական դիրքերից քննադատող ընդդիմադիրները ոչինչ չեն կարող փոխել: Միգուցե, եթե վաղը տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխվի, նրանց գաղափարները կրկին հանրաճանաչ կդառնան, բայց այսօր դա այդպես չէ։ Հայերը գիտեն, որ նոր պատերազմն իրենց համար աղետ է լինելու, ուստի պետք է փոխզիջում փնտրել հարևանների հետ»,- եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն
Ամենադիտված