Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պայքար Հարավային Կովկասի համար. ի՞նչ նպատակ է դրել Ադրբեջանի նախագահը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ուշադիր հետևում է Հայաստանի ներքին վիճակին: Խոսքն առաջին հերթին հայկական բանակի և բանակի իրական ու շատ ողբալի վիճակի վերաբերյալ Հայաստանում հարգված փորձագետների հրապարակային հայտարարությունների մասին է, գրում է rossaprimavera.ru-ն։

Հայ-ադրբեջանական ճակատի վերջին հինգ տարիների իրադարձությունները հաստատում են փորձագետների պնդումները։ Հայաստանում արդեն կասկած չունեն, որ ներկայիս իշխանությունների քայլերը 2020 թվականին և հետագա տարիներին միայն նպաստել են Հայաստանում իրավիճակի վատթարացմանը։ Նաև քաղաքական գործիչները, փորձագետներն ու բնակչության տարբեր ակտիվ խմբեր հասկացել են, որ իշխանությունների հակապետական ուղղվածության պատճառով անհնար է իրավիճակը շտկել ներքին երկխոսության, այսինքն գործող իշխանական կառույցների միջոցով։

Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հետ կապված իրավիճակի գնահատման երկու հակադիր ուղղություններ կարելի է նկատել: Մի կողմից՝ վերատպվում են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք վկայում են, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է, ինչը ենթադրում է, որ առաջիկա մի քանի տարիներին Հայաստանի կողմից ռազմական սպառնալիքը սկզբունքորեն անհնար է։

Ադրբեջանն անգամ սեփական գնահատականներ է տալիս Հայաստանի կողմից Ֆրանսիայից և Հնդկաստանից սպառազինությունների նոր գնումների անիմաստության մասին։ Մյուս կողմից՝ ադրբեջանական մամուլը լցված է օրեցօր աճող հայկական սպառնալիքի մասին հայտարարություններով։ Բացի այդ, 90-ականների ողբերգական իրադարձությունները, որոնք անջնջելի հետք են թողել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների վրա, ակտիվորեն թարմացվում են Ադրբեջանի քաղաքացիների հիշողության մեջ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ վերքը չբուժվի։ Այս տարի Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերադարձի հստակ նպատակադրումը հնարավորություն էր տվել շեղել Ադրբեջանի քաղաքացիների ուշադրությունը սոցիալական խնդիրներից և պահպանել ներքին կայունությունը երկրում։ 2023 թվականի սեպտեմբերից, նախընտրական ողջ ժամանակահատվածում, Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակից։ Սակայն, ընտրությունների մոտենալու հետ ավելի ու ավելի հաճախ սկսեցին հարցեր ծագել. ի՞նչ է լինելու Ղարաբաղից հետո, ի՞նչ նպատակ է դնելու Ալիևը երկրի առաջ։ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի հարցը լուծված չէ, ուստի պետք է որոշել՝ կամ Հայաստանի հետ խաղաղ կարգավորում, կամ շարունակել ընթանալ հակամարտության ճանապարհով և նոր խիստ պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Ավելին, երկրորդ դեպքում անհրաժեշտ է հենց կոնֆլիկտայնության աճ, այլապես բնակչության սառեցումը երաշխավորված է, ինչը կարող է հանգեցնել Ալիևի վարկանիշի անկման և ներքին ապակայունացման՝ կապված ռազմական ոլորտում Ադրբեջանի մեծ ներդրումների հետ, ինչը բացասաբար է անդրադառնում հանրապետության սոցիալական ոլորտի վրա: Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ բյուջեի ծախսերի 17,7 %-ը, գրեթե 4 մլրդ դոլար, 2024 թվականին հատկացվելու է պաշտպանությանը և ազգային անվտանգությանը։

Տպավորիչ ռազմական բյուջեն և նոր տարածքային վեճերը Հայաստանի հետ (վերջերս հիմնական քննարկումը Տավուշի 4 գյուղերի և անկլավների մասին է) վկայում են, որ Ադրբեջանը չի գնում խաղաղ կարգավորման ճանապարհով, ինչի համար էլ հատուկ տեղեկատվական աջակցություն է ստեղծում։ Այսպիսով, առաջին (Ադրբեջանի համար դրական) տեղեկատվական ուղղությունը, որը նշում է Հայաստանի մասնակի պարտությունը, անհրաժեշտ է ադրբեջանական բնակչության ոգևորությունը բարձրացնելու և համոզելու համար, որ սեփական հարմարավետության զոհաբերությունն իզուր չի եղել։ Երկրորդ տեղեկատվական ուղղությունն անհրաժեշտ է նվաճողական այդ ուղին շարունակելու համար, որը, սակայն, միշտ շատ ծանր ազդեցություն է թողնում երկրի ներքին բարեկեցության վրա։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվել գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով և նախընտրել է սրել հակամարտությունը:

Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության սկիզբով Բաքուն զգաց փոփոխությունների քամին, որը խոստանում էր նաև լայնածավալ վերաձևում Անդրկովկասյան տարածաշրջանում։ Իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու՝ Փաշինյանի ակտիվ փորձերը մագնիսի պես դեպի տարածաշրջան ձգեցին բոլոր հնարավոր ուժերը, որոնք ցանկանում են ինչ որ տեղ գրավել Անդրկովկասում։ Ամենաակտիվ խաղացողները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, որոնցից էլ ամեն ինչ սկսվել է։ Ավելին, ԵՄ-ն չի գործում որպես մեկ ամբողջություն։ Ամենաակտիվներից է Ֆրանսիան, ինչն էլ Ադրբեջանի խիստ զայրույթն է հարուցում, Գերմանիան, իր հերթին, ոչ միանշանակ դիրք է գրավում, Հունգարիան էլ ձգում է դեպի թյուրքական միություն։ Հաջորդը Հնդկաստանն է, որը խաղադրույք է կատարել Հայաստանի վրա, ի հակադրություն Պակիստանի, որն աջակցում է Ադրբեջանին։

Թուրքիայի և Ադրբեջանի համար (Մեծ Բրիտանիայի հովանու ներքո) այս դեպքում տատանվելը կնշանակի նոր հայտնված խաղացողների վերահսկողությանը հանձնել ռուսական ուղեծրից սրընթաց հեռացող Հայաստանը։ Իրանը ևս, որը կտրականապես դեմ է ոչ տարածաշրջանային խաղացողների միջամտությանը, նման կերպ է մտածում։

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը Անդրկովկասում գործընթացներ է սկսել, որոնք կարող են արմատապես փոխել այնտեղ նախկինում հաստատված ուժերի հավասարակշռությունը։ Սա պատմական ժամանակաշրջան է տարածաշրջանի համար, և այդ պայքարում ոչ ոք չի ցանկանում նահանջել, քանի որ դրա արդյունքը կորոշի ապագա այն դասավորությունը, ըստ որի, մեկը տեղ կզբաղեցնի տարածաշրջանում, մյուսը երկար ժամանակով դուրս կթռչի այդտեղից, մինչև չլինի որևէ նոր համաշխարհային ցնցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կարևոր․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)
Ամենադիտված