Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցաքննված վկաները ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանում հարցաքննված վկաները՝ Մհեր Առաքելյանը, Ֆրունզե Ստեփանյանը և Ալեքսան Մկրտչյանը, Ջալալ Հարությունյանի մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներ են տվել։

Հայտնում է «Փաստինֆո»-ն։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, կայացած նիստի ընթացքում հարցաքննվել են դատակոչված երեք վկաներ՝ Ցոր զորամասի կապիտանը և նույն զորամասում ծառայող երկու զինծառայող, որոնց ցուցմունքները, ինչպես նշեցինք, Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։

«Նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ հրամանատարությունից ստացել են հայտարարություն, որ մոտեցող զորախումբը «հաստատ մերոնք են», ինչի հետևանքով էլ նրանք համարել են, որ զորախումբը, որը գալիս է դեպի Ցորի դիվիզիոնի ուղղությամբ, հանդիսանում են մեր զինծառայողները և կրակ չեն բացել, չեն լքել մարտական դիրքը՝ մտածելով, որ մոտեցողը հակառակորդը չէ, ինչի հետևանքով հակառակորդը եկել և շրջափակել է հրետանավորներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ այս պահին հարցաքննվել են դեռևս այս երեք վկաները, որոնք բոլոր հարցադրումներին հստակ պատասխանել են, որ անգամ իրենք են լսել հրամանը, որ «մերոնք են, 100 տոկոսով մերոնք են, շարունակեք ձեր գործառույթը»։ Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է ապրիլի 25-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունները։ Դատակոչված վկաները հիմնականում նույն զորամասի զինծառայողներն են, բանակի հրամանատարական կազմը, բարձրաստիճան սպաները, որոնք գտնվել են Ջալալ Հարությունյանի հետ նույն կետում և լսել են հրամանները, ինչպես նաև՝ տուժողների իրավահաջորդները։ Ընդհանուր առամամբ՝ հարցաքննման ենթակա անձանց քանակը մոտ 50-ից ավել է։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար)
Ամենադիտված