Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերեն երգող ռուանդացի փոքրիկները հուսով են մի օր այցելել Հայաստան. բացառիկ մանրամասներ Morioxkids խմբի հիմնադիրներից

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ գրավել է տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը:

Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում կրկներգերը: Տեսանյութերը վիրուսային տարածում են ստանում և «գերված սրտերի» մասին հազարավոր մեկնաբանություններ հեղեղում համացանցը:

«Առայժմ մենք պարում և երգում ենք որպես մեր հիմնական գործունեություն: Մեր առաքելությունն է օգնել չքավոր ընտանիքների երեխաներին իրենց տաղանդի միջոցով հասնելու ավելի լավ կյանքի»,-«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում պատմել են խմբի հիմնադիրներ Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը:

Նրանք նշում են, որ տարբեր երկրներից օրեցօր ավելացող հետևորդների թիվը նրանց ոգեշնչում է՝ ձգտել ավելիին, ամեն օր սեր ու ուրախություն պարգևել ավելի շատ մարդկանց: Նրանք երջանկանում են՝ հետադարձ նամակներ, գովեստի խոսքեր ստանալով՝ ձգտելով իրենց հոբբին վերածել մասնագիտության՝ երաժշտության, դերասանության և սպորտի միջոցով հանգանակություններ ներգրավել՝ առաջնային կարիքների համար:

Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը պարզաբանում են՝ հիմնադրամի նպատակներն են օգնել աղքատ ընտանիքների երեխաներին կապ հաստատել աշխարհի հետ: «Մեր հիմնական նշանակետը կրթությունն է. մենք ցանկանում ենք տեսնել այս երեխաներին լավ դպրոցներում, ունենալով հովանավորներ, ովքեր հոգ են տանում նրանց մասին, որպեսզի պարը, երգը և այլ զբաղմունքները ոչ միայն հաճույք պատճառեն, այլ նաև դարձնեն նրանց կյանքը ավելի լավը: Ցանկանում ենք, որ մի օր մենք ունենանք մեր դպրոցը (Moriox դպրոց), որը օգնի ավելի շատ տաղանդավոր երեխաների»,-ընդգծում են նրանք:

Հիմնադրամի անվանումը ևս նրանց համար խորհուրդ ունի: Հիմնադիրները հայ հետևորդների համար ներկայացրել են, թե ինչ է այն նշանակում.

M-ը (mighty)` հզոր, ձեր ներքին ուժն է,

O-ն (objective)` օբյեկտիվ, միշտ անաչառ,

R-ն (rich)` հարստություն, այլոց սիրո մեջ,

I-ը (intellect)` ինտելեկտ, գիտելիքի նկատմամբ ձգտումը,

O-ն (openness)՝ անկեղծություն, այն թարմացնող է,

X-ը՝ մարդու առեղծվածային կողմը:

«Հայերեն երգերը հաճելի են, շատ ռիթմիկ, որը մղում է ավելի ու ավելի սիրել դրանք: Իսկ հայերի կողմից մեր նկատմամբ ջերմությունն ու սերը ստիպեցին զգալ, որ Հայաստանը մեր տունն է: Հայ արտիստները միշտ ոգևորվում են՝ տեսնելով մեր պարերը իրենց երգերի ներքո։ Մենք չենք կարող համապատասխան խոսքերով բնորոշել այն սերը, որ ունենք հայկական երաժշտության հանդեպ: Մենք շնորհակալ ենք, որ այսքան սեր ստացանք Հայաստանից, որը մեզ թևեր է տալիս, մղում շարունակելու լինել ավելի լավը: Մենք սիրում ենք Հայաստանը, հուսով ենք, որ մի օր հնարավորություն կունենանք այցելելու երկիր և հանդիպելու հայ ժողովրդին»,-խմբի երեխաների ցանկությունն են փոխանցում հիմնադիրները:

Հիմնադրամը Morioxkids անվանումով էջեր ունի Instagram-ում՝ 105 հազար հետևորդով, youtube-ում՝ 132 հազար, facebook-ում` 10 հազար, tiktok-ում՝ 65 հազար:

 

Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»
Ամենադիտված