Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարաբաստիկ պատահարի հետևանքով մահացավ Կարինե Մարգարյանը

ՖՈՏՈ

Արցախից բռնի տեղահանվածներից ոմանք գաղթի ճանապարհին ամենաթանկ մարդկանց կորցրին։ Այդպես պատահեց Մարգարյանների ընտանիքի հետ. չարաբաստիկ պատահարի հետևանքով 3 անչափահաս տղաների մայրը՝ Կարինեն, մահացավ՝ մնալով կիլոմետրեր ձգվող ավտոշարասյան մեքենաներից երկուսի արանքում։

Վարձակալած բնակարանի մի անկյունում դաշնամուրն է, դրա վրա կողք կողքի երկու լուսանկար՝ 44-ամյա Կարինեինն ու սկեսրայրինը։ Նկարների մոտ շոկոլադներ են. Կարինեի 3 որդիներն են (14-ամյա Կարենը, 12-ամյա Արտյոմն ու 10-ամյա Դմիտրին) իրենց կերած յուրաքանչյուր տեսակի կոնֆետից մայրիկի ու պապիկի բաժինն առանձնացնում, հետո գերեզմաններ տանում։ Կարինեի նկարի կողքին նաև նրա սիրելի օծանելիքն է, ամուսնուց նվեր ստացած տիկնիկը։ 3 որդիների մայր Կարինկան (այդպես էին բոլորը նրան անվանում) երազում էր նաև դուստր ունենալու մասին...

Портреты Карине и Микаэла Маргаряна - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

«Ինձանից միշտ տիկնիկ էր ուզում, ասում էի՝ այ աղջիկ, ամոթ է, էնքան ուզեց, վերջը առա։ 42 տարեկան էր»,- պատմում է ամուսինը` Արայիկ Մարգարյանը։

Перед изображением Карине дети положили ее любимые конфеты, духи и куклу - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Կարինեի տիկնիկն ու կոնֆետները

Մարգարյանների ընտանիքը 1989-ին բռնագաղթել է Բաքվից, երկար տարիներ Ստեփանակերտում ապրում էին վարձով, մինչև կարողացան իրենց սեփական անկյունը ստեղծել։ 3-սենյականոց բնակարանում ապրում էին 10 հոգով՝ Արայիկն ու Կարինեն՝ 3 որդիների հետ, Արայիկի ծնողներն ու քույրը՝ Գայանեն՝ 2 դուստրերի հետ։ Բազմամարդ ընտանիքում երեկոյան սեղան չէին նստում, մինչև 10-ն էլ ներկա չլինեին։

Արայիկը 2003 թվականից աշխատում էր ականազերծման կենտրոնում, տարիներ շարունակ 90-ականներից մնացած զենք-զինամթերքն էին վնասազերծում, իսկ 44-օրյայից հետո հիմնականում արդեն նոր՝ իսրայելական արտադրության զինամթերքի ականազերծումն էին իրականացնում։ Կարինեն չէր աշխատում, զբաղվում էր 3 որդիների դաստիարակությամբ։ Կյանքը սիրող ու ամեն մանրուքից տոն ստեղծող կինը շատ էր սիրում սուրճ և շոկոլադ։ Անգամ բլոկադայի օրերին, երբ ամեն ինչի սղություն կար, ամուսինը՝ Արայիկն ամեն ինչ անում էր, որ Կարինկայի սուրճն ու կոնֆետը չպակասեն։

Муж трагически погибшей Карине Араик Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկ Մարգարյանը

Սեպտեմբերի 19-ին Կարինեի 44-ամյակն էր։ Ավանդույթի համաձայն տորթ էր թխել, քաղցրացրել դոշաբով։ Արայիկից ծննդյան անակնալը սուրճն էր, որն այդ օրերին իսկապես նվեր էր։ Կեսգիշերին ծնունդը նշելուց ժամեր անց սկսվեց պատերազմը, ծննդյան օրվա տորթը, տանը եղած-չեղած սնունդը վերցրեցին ու ընտանիքով նկուղ իջան։ Հեռախոսի մեջ ցույց են տալիս այդ օրվա կադրերը։ Այն, որ մի օր այս պահերը երջանիկների շարքից են համարելու, ոչ մեկի մտքով չէր անցնի։

Կարինեի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, ընտանիքը ծնունդը նշում է նկուղում

Սեպտեմբերի 27-ին, արդեն, հավաքեցին իրերն ու բռնեցին գաղթի ճամփան։

«Ամբողջ ճանապարհին Կարինկան լացում էր, չէր ուզում դուրս գալ։ Ստիպեց, որ մտնենք Ստեփանակերտի եկեղեցի, հող վերցրեց, լցրեց գրպանները․․․ Բայց էդ հողն էլ չօգնեց»,- գլխահակ պատմում է Արայիկը։

Араик Маргарян у уголка памяти с портретами жены Карине и отца Микаэла - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկ Մարգարյանը կնոջ ու հոր հիշատակի անկյունում

Դեպի Հայաստան գաղթականների ավտոշարասյունը կիլոմետրեր էր ձգվում։

«Ճանապարհի համար էլ սուրճ էր վերցրել, որ կանգնում էինք, փոքր գազի վրա եփում էր, մյուսներին էլ էր բաժանում։ Մոտը կոնֆետներ էլ ուներ պահած»։

Արդեն 28-ի գիշերն էր, հոգնել էին, Արայիկը որոշեց մի փոքր քնել, հանգստանալ։ Վեր թռավ հարվածից։ Սկզբում չհասկացավ՝ ինչ է կատարվում, մինչև միջնեկ որդին՝ Արտյոմն ասաց՝ «մաման գետնին ա»։

Артем - средний сын Карине и Араика - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկն ու որդին` Արտյոմը

«Դուրս էր եկել երևի մաքուր օդ շնչելու, արդեն գալիս էր մեքենան նստելու, հետևի «ԿամԱԶ»–ը եկել, խփել էր, մնացել էր երկու մեքենաների արանքում։ «ԿամԱԶ»–ի շոֆերն էլ մեջը չէր, իջել էր ծխելու, փորձել ա մեքենան նստել, չի հասցրել։ Անկապ, անիմաստ․․․ Մի քանի րոպե ձեռքերումս էր․․․Ու, վերջ...»։

Մոր ողբերգական մահը երեխաներից գաղտնի են պահել, ասել են՝ վատ է, պետք է հիվանդանոց հասցնել, երեխաներին տեղափոխել են առջևից ընթացող ծանոթի մեքենան, Կարինեի մարմինը դրել մեքենան ու շարունակել գաղթի ճամփան։

Հաջորդ կանգառի ժամանակ Արայիկի հայրն է դուրս գալիս մեքենայից, ինքնազգացողությունը վատանում է, ընկնում է, կոտրվածքներ ստանում։

«Ամենից պինդ մարդն էլ կարող էր կոտրվել էդ վիճակում։ Ինքը հիվանդ էր, գլուխն էլ ֆռռացել էր, ընկել էր»։

Հասնում են Գորիս․ այստեղից հորը շտապօգնության մեքենայով տեղափոխում են Երևան, մյուսները մնում են մոտ 5 օր, քանի որ քննչական գործողություններ էին իրականացվում Կարինեի մահվան փաստով։

«Էդ վիճակում չես իմանում, թե քեզ որ կողմ գցես։ Չգիտեմ, ասում են՝ ճակատագիր, կուզեմ էդ գրողին տեսնել, հարցնել՝ էդ խի՞ ես տենց բան գրել, ո՞նց ես տենց բան մտածել։ Էրեխեքին մինչև վերջ չէինք ասում եղածը, ասում էինք՝ հիվանդանոցում է, թաղման օրն ասեցինք։ Ստեփանակերտից Կարինկայի վերցրած հողն էլ գերեզմանի վրա լցրեցինք...»։

Երևան գալուց օրեր անց մահացավ նաև Արայիկի հայրը։

«Ստեփանակերտից դուրս եկանք 10-ով, մնացինք 8-ով»։

Անչափահաս տղաները հիմա հայրիկի, տատիկի ու հորաքրոջ խնամքին են։ Արայիկն առայժմ չի աշխատում, չի էլ պատկերացնում, թե որտեղից այնպիսի գործ գտնի, որ կարողանա և՛ տան վարձը վճարել (230 հազար դրամ), և՛ ընտանիքի մասին հոգ տանել։

Мать и сестра Араика Маргаряна - Ира и Гаяне - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկի մայրն ու քույրը

Գայանեն՝ Արայիկի քույրը, սպասում է, որ Ստեփանակերտում գործող կարի ֆաբրիկան վերաբացվի Երևանում, որտեղ երկար տարիներ աշխատել է։ Ասում են՝ շուտով կլինի։ Տղաները դպրոց են հաճախում, ավագը՝ Կարենը, ապագա ֆուտբոլիստ է։ Մինչ մեծերը փորձում են հարմարվել, տղաները հույսը չեն կորցնում տուն վերադառնալու․․․

Архивная фотография семьи Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Մարգարյանների ընտանիքի արխիվային լուսանկարներից

Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով
Ամենադիտված